Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Խորհրդակցություն Պատմաստղագիտություն և աստղագիտությունը մշակույթում թեմայով

16:41, երեքշաբթի, 21 հուլիսի, 2015 թ.
Խորհրդակցություն Պատմաստղագիտություն և աստղագիտությունը մշակույթում թեմայով

Բյուրականի աստղադիտարանը հյուրընկալեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, ՀՀ մշակույթի նախարարության և ստեղծագործական միությունների տնօրեններին և ներկայացուցիչներին: Հյուրերն այցելեցին 2.6 մաստղադիտակ, լսեցին Տարածաշրջանային աստղագիտական կենտրոնի տնօրեն Արեգ Միքայելյանի զեկուցումը «Պատմաստղագիտություն և աստղագիտությունը մշակույթում» թեմայով, քննարկեցին համագործակցության ծրագրերը և ստորագրեցին համաձայնագիր։

ԱՄիքայելյանը նշեց, որ Պատմաստղագիտությունը և աստղագիտությունը մշակույթում թեմաները մի շարք միջազգային կազմակերպությունների ուշադրության կենտրոնում են: Ակադեմիկոս Էլմա Պարսամյանի խոսքով՝ աշխարհի զարգացած երկրներում այս բնագավառն ուսումնասիրվում է աստղագետների, պատմաբանների, հնագետների, ազգագրագետների, գրականագետների, լեզվաբանների, փիլիսոփաների, աստվածաբանների, մշակութաբանների, արվեստաբանների կողմից: Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանն էլ հավելեց, որ սա ըստ էության բամզաճյուղային և առանձին դեպքերում միջճյուղային գիտություն է: ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը ողջունեց նախաձեռնությունը և հանդես եկավ մի շարք առաջարկություններով, այդ թվում հայկական աստղագիտության պատմության, աստղագիտական եզրույթների, օրացույցի և տոմարի ուսումնասիրություն։ Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը նկատեց, որ մանկական գրականության մեջ պակասում է երկինքը և հենց դա է պատճառը, որ մանուկներն այլևս չեն ընթերցում, հեռացել են գրականությունից։ ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանն էլ նկատեց, որ Բյուրականի աստղադիտարանը, «Պատմաստղագիտություն և աստղագիտությունը մշակույթում» թեման զարգացնելով, կարող է նաև դառնալ հրաշալի տուրիստական կենտրոն։

Խորհուրդը ստեղծվեց Հայաստանում այս բնագավառի զարգացման անհրաժեշտությունից ելնելով: Այն նախատեսում է կանոնավոր նիստեր և քննարկումներ, «Պատմաստղագիտություն և աստղագիտությունը մշակույթում» թեմաներով ուսումնասիրություններ և գիտական հրապարակումներ, ՀՀ ԳԱԱ ինստիտուտների, ԵՊՀ ֆակուլտետների և ՀՀ ստեղծագործական միությունների մասնակցությամբ համագործակցության ծրագրեր, համապատասխան (միջճյուղային մասնագիտություններով) կադրերի պատրաստում մագիստրոսի և գիտության թեկնածուի մակարդակով, միջճյուղային սեմինարների, տեղական ու միջազգային գիտաժողովների կազմակերպում և մասնակցություն, «Պատմաստղագիտություն և աստղագիտությունը մշակույթում» ամսագրի, գրքերի և այլ նյութերի հրատարակում:


    

Հայկական աստղագիտական ընկերություն

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4560 | 0 | 0
Facebook