Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱՐԵՎՆ ԱՐԵՎՆ Է ԻՐ ԸՆՏԱՆԻՔԻ, ՏՐԱՄԱԴՐԵՔ ԺԱՄԱՆԱԿ ԵՎ ԾԱՆՈԹԱՑԵՔ ԱՅՍ ՊԱՏՄՈՒԹՅԱՆԸ

18:29, կիրակի, 19 հուլիսի, 2015 թ.
ԱՐԵՎՆ ԱՐԵՎՆ Է ԻՐ ԸՆՏԱՆԻՔԻ, ՏՐԱՄԱԴՐԵՔ ԺԱՄԱՆԱԿ ԵՎ ԾԱՆՈԹԱՑԵՔ ԱՅՍ ՊԱՏՄՈՒԹՅԱՆԸ
    
Արև Ղամբարյանը 39 տարեկան է: Ծնվել և ապրում է Վանաձոր քաղաքում: Մասնագիտությամբ նկարչուհի է: Ամուսնացած է ունի երեք զավակ: Ամուսինը շատ վաղուց լքել է ընտանիքը ամբողջ հոգսը թողնելով Արևի ուսերին: Արևը տուն չունի, ապրում է Վանաձորի Դիմաց թաղամասում գտնվող խուլ համրերի հանրակացարանում՝ իր երեք զավակների և մայրիկի հետ: Ավագ որդին ՝Սմբատը 15 տարեկան է, ունի առողջական խնդիրներ, երկրորդը՝Սյուզին ծնվել է 2006 թ.-ի Նոյեմբերի 3-ին, Պիեռ Ռոբին համախտանիշով, նրա մոտ պետք է կատարվեր Գայլի երախ վիրահատություն, երեխայի մոտ առկա է ստորին ծնոտի հետաճ ունի նաև լսողական խնդիր, հասակը թերաճ է, համապատասխանում է4-5 տարեկանի հասակի: Արաբկիր ԲԿ-ում կատարվել են վիրահատություններ, սակայն դրանք ուղեկցվել են վիրահատական դեֆեկտներով: Հիմա Սյուզիին սպասվում են ևս վիրահատություններ՝ ՝ատամների խնդրի լուծում, ինչպես նաև կատիկի, որովհետև վերջինիս չլինելու պատՃառով երեխան չի կարողանում հնչյոՒններն ամբողջական արտաբերել և սնունդը կուլ տալ, երրորդ զավակը ՝Սոնան փառք աստծուն, առողջական խնդիրներ չունի: Արև Ղամբարյանի ընտանիքը 2014 թվականի հոկտեմբեր ամսից հոսանքազրկված է, նա չի ծախսել այդքան հոսանք, որքան որ գրանցվել է, պարզվում է նրա լույսը ուրիշներն օգտագործել են, աղջիկը չկարողանալով վճարել, հարկադիր տույժով զրկվել է հոսանքից, սառեցվել էնաև երեխայի թոշակի հաշիվը, մինչ օրս ընտանիքն ապրում է առանց լույսի, սակայն նրանց ընտանիքում, շնորհիվ Արևի, առկա է Արևի լույս ու ջերմություն: Մութն ու սովը չէին խանգարել Արևին որ հասարակության համար մեծացնի հոգևոր արժեքներով հարուստ զավակներ: Նրա հանրակացարանային այդ փոքրիկ մութ սեյակը շողում էր մաքրությունից և ամեն տեղ դրված էին բազմաթիվ գրքեր, որոնք Արևը գնել էր իր երեխաների համար: Երեք երեխաներն էլ բացի դպրոցից հաճախում են բազմաթիվ խմբակների: Սմբատը արդեն Դրամատիկական թատրոնի դիպլոմ ունի, Սյուզին ներառական դպրոցի հետ մեկտեղ գնում է դհոլի և մեր համար գեղեցիկ կատարում ներկայացրեց, Սոնան էլ սպորտի մեջ ունի հաջողություններ: Գտնվեց մի հայ բարերար, ով ապրում է Արաբական Էմիրություններում, չցականալով ներկայանալ, 150 000դրամ փոխանցեց, որպեսզի հոգանք Արևենց լույսի հարցը: Զրույցի ժամանակ ավելի մեծ հարգանքով լցվեցինք Արևի նկատմամբ, որովհետև ոչ բողոքում էր, ոչ մեղադրում, ուղղակի ուզում էր, որ քաղաքապետարանը իրեն հասանելիք բնակարանով ապահովի և եթե կլինեն մարդիք իրեն նվիրեն նկարչական պիտույքներ, որ կարողանա կրկին նկարել և Սյուզիի համար 25սմ տրամագծով դհոլ: Եթե կլինեն մարդիք, ովքեր կցականան օգնել Արևի ընտանիքին, նրա հեռախոսահամարներն են+374091111391, +37494090576

    

    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4963 | 0 | 0
Facebook