Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայաստանյան իշխանությունների ռեստավրացիային միտված բարեփոխումներ

22:54, հինգշաբթի, 16 հուլիսի, 2015 թ.
Հայաստանյան իշխանությունների ռեստավրացիային միտված բարեփոխումներ
     Սահմանադրության բարեփոխումները. ավելի շուտ հարկ է անվանել Հայաստանյան իշխանությունների ռեստավրացիային միտված բարեփոխումներ:
     Ինչու՞, որովհետև հոդվածներում ակնհայտորեն բառախաղեր են իրականացված կամ օրինակ, մարդու իրավունքներին և ազատություններին առնչվող փոփոխությունները դեռևս չկան: Այդ ամենը հիմնականում ուղղված է ընտրական համակարգի փոփոխություններին, քան թե ավելի շատ ասենք առնչվում է երկրում մարդու իրավունքների-ազատությունների, քաղաքացու շահերի և իշխանության միանձնյա տիրելուն-իշխելուն զսպիչ լինելու հանգամանքին: Մի խոսքով, ի սկզբանե այս ՍԴ բարեփոխումները միտված են ներիշխանության միջև նորովի բաշխման և այդ բաժանումը օրենքով ամրագրելու անհրաժեշտությանը: Ուղղակի անհասկանալի է, թե ինչու օրինակ՝ եթե ԱԺ-ի ընտրությունների առաջին փուլի արդյունքում կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին մասնակցում են առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները: Սովորաբար խորհրդարանական կառավարման մեխանիզմի առավելությունը կայանում է հենց մրցակցության և մրցակցային փոխհամաձայնության մեջ: Ինչը իրենից ենթադրում է, որ այդ պայմաններում քաղաքական ուժերին դժվար կլինի ԱԺ-ում կոալիցիա կազմելը, որն էլ իր հերթին հնարավորություն կընձեռի առավել արդյունավետ և հակակշիռ ուժերի առկայության ապահովելը երկրի կառավարման գործնթացներին: Սա էլ իր հերթին կնպաստի որոշումների արդյունավետության և իշխանությունների վրա իրական ազդեցության, հակակշռի կարևորագույն մեխանիզմի ու բաղադրատարի ստեղծմանը: Սակայն, սա միանշանակ ձեռնատու չի իշխանություններին, քանզի վերոնշյալ երկրոդ փուլի մասին դրույթով փաստացի փորձ է արվում ենթադրյալ երկրոդ ուժին ևս իշխել՝ կամ էլ համաձուլել իրենց շարքերում ենթադրյալ երկրոդ փուլի միջոցով: Մի խոսքով այս սահմանադրական բարեփոխումները ոչ թե միտված են իշխանության թևերի ավելի լավ գործարկմանն ու բաժանմանը, քաղաքացիների իրավունքների ու շահերի ապահովմանը, ինչպես նաև գլոբալ առումով երկրի անվտանգության բաղադրիչի ապահովմանն ու բարձրացմանը, այլև իշխանության ներսում կառավարումը A-կետից տեղափոխում են դեպի B-կետը:
    
     Գրել է Գարսևան Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3395 | 0 | 0
Facebook