Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԺՊՏԱԼ ԵՄ ՈՒԶՈՒՄ

22:52, ուրբաթ, 01 փետրվարի, 2013 թ.
ԺՊՏԱԼ ԵՄ ՈՒԶՈՒՄ
     -Իսկ որտե՞ղ են մարդիկ
     Նրանք անհետացել են,
     -Իսկ ժպիտը, ո՞ւր է կորել ժպիտը, միթե՞ այն կա
     Այն կար մինչև այն ժամանակ, երբ Սֆինքսի աչքերում այն քարացավ, քարացավ նրա հետ նաև իմ ու քո ժպիտը:
     -Բայց ես ժպտալ եմ ուզում, ահա՛ սիրելիս, ժպտալ եմ ուզում, ես չեմ կարողանում, իսկ դու կօգնե՞ս ինձ…
     Ես սիրում եմ երկինքը, երբ այն կարմիր է, իմ մոլորակն եմ սիրում…սիրում եմ նայել լուսնին, երբ այն դեղին է ու երբ նման է քո աչքերին…Բայց այն իմը չէ…նա բոլորինն է, ԴՈւ էլ այդպիսինն ես…ԴՈւ պատկանում ես այն անծանոթին ով կխլի քեզ ինձանից…
     Իսկ հիմա գնա՛, գնա ու ապրիր քո աշխարհում:
     -Ի՞սկ մարդիկ, դու չասացիր թե որտեղ են նրանք
     Նրանք կան, պարզապես աչքերդ չեն տեսնում նրանց…
     Քարացած սրտով հրաշք երկինք, քարացած աչքեր, ժպիտ ու…իսկ այս վերջինը` վերջինը թողնում եմ քեզ…
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4552 | 0 | 0
Facebook