Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հարցազրույց Երգիչ և Ֆոտոմոդել Արման Մելիքյանի հետ

22:55, երեքշաբթի, 23 հունիսի, 2015 թ.
Հարցազրույց Երգիչ և Ֆոտոմոդել Արման Մելիքյանի հետ

Վերջերս հայտնվել է AMVA կեղծանունով երգիչ, ում երգերն լսլելի են դարձել բավականին մեծ լսարանի կողմից: Մենք հնարավորություն ունեցանք փոքրիկ հարցազրույց անցկացնել Արման Մելիքյանի հետ, ով բացի այն, որ զբաղվում է երգարվեստով նաև իր տարերքն է համարում զբաղվել ֆոտոմոդելային գործունեությամբ:


    

Ինչո՞ւ ընտրեցիք AMVA կեղծանունը:

Դա ինձ համար կարևոր մարդկանց անունների հետ է կապված, որն իր մեջ ամփոփում է սեր, հավատարմություն, ուժ, կյանք: Այս տառերն իմ ծնողների, իմ և իմ ազգանվան առաջատառեռն են:
    

Ե՞րբ և ինչո՞ւ սկսեցիք զբաղվել երգով:

Երգի մասին երազել եմ դեռ մանուկ հասակից: Երբ ընտանիքում խնջույքներին հավաքվում էին, ես սիրում էի լինել կենտրոնում և երգել: Երազել եմ դառնալ հայտնի մարդ, բայց ոչ այն հայտնիներից, ովքեր աստղային հիվանդությամբ են տառապում: Ինքս շատ բաներ եմ սիրում անել` նվագել, պարել, սիրում եմ թատերական արվեստ, գծագրություն, ու շատ նմանօրինակ բաներ, սակայն վերջնակետ ինձ համար երգելն է: Երգն իմ էությունն է, իմ մի մասնիկը, որով ես ապրում եմ:
    

Ո՞վ է զբաղվում ձեր ձայնի մշակմամբ:

Այս պահին աշխատում եմ Գևորգ Գևորգյանի հետ, ով ինձ համար ոչ միայն լավ ուսուցիչ և լավ ընկեր, այլ նաև շատ թանկ մարդ:
    

Ո՞ւմ հետ կցանկանայիք ընդլայնել ձեր համագործակցությունը:

-Այս պահին մտքումս չունեմ կոնկրետ անուններ, ում հետ կհամագործակցեի, սակայն եթե գտնվեն մարդիկ, ովքեր կցանկանան ինձ հետ համագործակցել, ես մեծ սիրով կաշխատեմ նրանց հետ:
    

Կպատմե՞ք ձեր երազանքների մասին:

-Ամենաառաջնային ու միակ երազանքս դա կապված է երգի հետ: Այն ավելի շատ նպատակ է արդեն, քան երազանք: Ցանկանում եմ շատ որակյալ ձայն ունենալ:
    

Ինչի՞ց եք վախենում:

Շներից, որովհետև փոքր ժամանակից միշտ ինձ կծել են: Ինչու ոչ նաև ագրեսիվ մարդկանցից: Շատ անգամներ խելոք մարդկանցից:


    

Կխոսե՞ք ձեր ապագայի պլանների մասին:

Չէի ցանկանա ապագայի մասին շատ բաներ խոսել, քանի որ դեռ զարգանալու և աճելու ճանապարհին եմ: Շատ չեմ սիրում խոսել ապագայից, սակայն առաջիկայում նախատեսում եմ ունենալ իմ անձնական երգերը և տեսահոլովակները:
    

Ի՞նչ դեր ունի փողը ձեր կյանքում:

Ինձ համար գումարը չի կարող լինել արժեք: Այն պարզապես միջոց է պահանջմունքները բավարարելու համար: Գումարը եղել է, որպեսզի ծախսել:

Ո՞ւմ եք վստահում այս կյանքում:

Վստահում եմ ծնողներիս և ինձ հարազատ մարդկանց: Իմ կյանքում կա առավել կարևոր մի մարդ, ում ավելի շատ եմ վստահում, ով շատ կարևոր ու թանկ է ինձ համար: Դա իմ քույրն է Անի Ենգիբարյանը:
    

Ինչ է ձեզ համար ժամանակը:

Կյանքում այն միակներից է, որին ետ դարձնելն անհնար է: Ժամանակի ոսկիությունը վերջերս առավելապես զգացի ու գիտակցեցի: Պետք է կարողանալ ճիշտ կառավարել ժամանակը և ամեն մի վայրկյանն օգտագործել նպատակային ու ճիշտ ձևով:
    

Որտե՞ղ եք ձեզ պատկերացնում ապագայում:

Մոտ ապագայում հնարավոր է լինեմ Ֆրանսիայում, սակայն միշտ օտար երկիրն ժամանակավոր է ինձ համար, քանի որ հայրենիքում ես ինձ ավելի լավ եմ զգում: Ես մշտապես ետ եմ գալիս իմ երկիր ու ինձ Հայաստանում եմ տեսնում:
    

Ինչպիսինն է Արմանը տանը և դրսում:

Չկա ոչ մի կտրուկ տարբերություն: Ես տանն էլ դրսում էլ նույնն եմ` առույգ, ճկուն, ուրախ, ժամանցասեր, ակտիվ, լուրջ: Կախված է օրվա տրամադրությունից: Սիրում եմ, որ մարդը հանդես է գալիս իր տեսակով` այնպիսին, ինչպիսին որ կա:
    

Կյանքում ո՞ւմ առջև եք ձեզ պարտավորված զգում:

Ծնողներիս և հարազատ մարդկանց, ով իմ կողքին են եղել ու կան:
    

Ի՞նչ դեր ունի հավատքը ձեր կյանքում:

Եթե չլլիներ հավատքը Աստծո ես ինձ կզգայի դատարկ մարդ: Այն կարևոր է ինձ համար, այն մշտապես ինձ ուժ է տալիս, որ չհիասթափվեմ:


    

Ի՞նչ կհավելեք վերջում:

Եթե ինչ որ մեկը նպատակ կամ ցանկություն ունի թող վազի դրա հետևից, անհնարինը հնարավոր դարձնի:

Մարդն անիմաստ չպետք է ապրի: Պետք է միշտ երազել ու քայլի իր երազանքի ուղղությամբ

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
6083 | 0 | 0
Facebook