Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱՂՈԹՈՒՄ ԵՄ ՔԵԶ…

21:38, ուրբաթ, 01 փետրվարի, 2013 թ.
ԱՂՈԹՈՒՄ ԵՄ ՔԵԶ…

Օգնի ինձ իմ Տեր…Գթասիրտ եղիր Իմ և Իմ միջև…Իմ Սևակի հայտնի խոսքերով եմ դիմում Քեզ օ՜վ իմ Տեր։ Գթասիրտ եղիր իմ և իմ միջև, ցույց տուր ինձ կյանքիս հրեշտակային հոգին, թույլ տուր որ ապրեմ, գործեմ, արարեմ, լինեմ միշտ ուժեղ ինքս իմ հանդեպ։

ՈՒզում եմ հանգչել քո թևերի մեջ, քո գիրկն եմ ուզում, ուզում եմ տեսնել դեմքդ նրբագույն, դու իմ գոյություն, դու իմ ցանկություն։ Խնդրում եմ տար ինձ քո ճանապարհով, օգնիր ինձ գտնել աչքերը Նրա, Նրա աչքերը, որ փայլ են կարծես, երկու սրտերի այրված մոխիրներ. մեկը`այդ ԵՍ եմ, իսկ մյուսը…

Իսկ Դու ասում ես սեր չկա իմ Սեր, այնինչ…

Այնինչ կյանքս է թախծոդ խորն աշուն և երազ ու սեր …և ուրիշ ոչինչ։

Հանգչել եմ ուզում Քո թևերի մեջ, Նրան գտնել Քո աչքերում օ՜վ Տեր, սիրել ու զգալ մարդկային հոգու հրճվանքն ու ճիչը։Սիրել եմ ուզում…ՈՒզում եմ գոռա՛լ, ուզում եմ ճչա՛լ, որ ձայնս հասնի մինչ աստղերն անբիծ.

Սթափվի՛ր Սիրելիս…աչքերդ փակի՜ր ու կրկնիր ինձ հետ.«Օգնի՜ր ինձ Մարիամ անաղարդ մնամ, անաղարդ ու անմեռ այս ցավի հնոցում, փակիր իմ աչքերը, Աղոթքս լսիր, հավատքն իմ անմեռ ինչպես են հունցում…»

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5025 | 0 | 0
Facebook