Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀԱՆԳԱՆԱԿՎԱԾ ԳՈՒՄԱՐԻ «ԱՌԵՂԾՎԱԾԸ»......

Armenian Panorama
Հեղինակ`
Armenian Panorama
06:47, երկուշաբթի, 22 հունիսի, 2015 թ.
ՀԱՆԳԱՆԱԿՎԱԾ ԳՈՒՄԱՐԻ «ԱՌԵՂԾՎԱԾԸ»......


     Այն, որ Լոս Անջելեսում տարիներ շարունակ բազմաթիվ դրամահավաքներ է կազմակերպվում ազատամարտիկների ընտանիքներին, մանկատներին օգնելու համար՝ փաստ է: Բայց, թե ինչպես է այն հասնում հասցեատերերին՝ թափանցիկ չէ, այն առումով, որ ոչ մի տեղ, ոչ մի հեռուստաժամով չի հաղորդվում, մամուլում չի հրապարակվում հանգանակված գումարի ամբողջական չափը, քանի որ դրամահավաքից հետո էլ դրամ հավաքելը շարունակվում է: Ի դեպ, բոլոր դրամահավաքները կազմակերպվում են գրեթե նույն մարդկանց միջոցով, կազմն` անփոփոխ է:

Սա էլ մի առանձին խնդիր է, որին եւս պետք է անպայման անդրադառնալ:
     Ինչևէ, անցնենք առաջ:

Լոսանջելեսահայությունը մարտի 6-ին, մամուլից, հեռուստատեսությունից, տեղեկանալով Գլենդելում ավտովթարի զոհ դարձած չորս տարեկան Վիոլետա Խաչատուրյանի մասին լուրը՝ ցնցվեց ու վշտացավ: Բարի մարդկանց և քաղաքային իշխանությունների, մասնավորպես, Գլենդելի նախկին քաղաքապետ՝ Զարեհ Սինանյանի աջակցությամբ կատարվեց փոքրիկի հուղարկավորության արարողությունը:

Տեղեկացնեմ, որ ավելի քան մեկ ամիս առաջ մի քանի մայրեր դիմեցին ինձ` աջակցելու, ներքոհիշյալը խնդիրը հանրությանը իրազեկելու խնդրանքով: Այն է` որ ֆեյսբուքյան սոցցանցում Ջենի Մանքերյանի կողմից բացված «Մամային հոգին» անվանումով խումբը, նախաձեռնել է դրամահավաք, որին միացել են բազմաթիվ մայրեր: Անկեղծ ասած, խմբի անվանումը ինձ համար մի փոքր տարօրինակ էր: Հետագայում տեղեկացա, որ խումբը ստեղծվել է, որպեսզի մայրերը միմյանց օգնեն տարբեր խնդիրներ առաջանալու դեպքում:
     Նշեմ, որ խմբի անդամներից է նաև Թագուհի Օհանյանը, ով վարել է մի քանի տարի առաջ փակված «Վանաձոր» հեռուստաժամը: Ասեմ նաեւ, որ Ջենի Մանքերյանի ղեկավարած «Մամային հոգին» խմբի մայրերը հանգանակել են մահացած երեխայի ընտանիքին որպես օգնություն 22 հազար գումար, հետո էլ փոխեցին գումարի քանակը` պատճառաբանելով, որ 4ՕՕՕ հազար դոլարը գրվել է հուղարկավորության ծառայության անունով, որն էլ չեն կարողացել բանկում մանրել: (Տեսնե՛ս կարող են այդ տարբերությունը ապացուցել):
     Գաղափարն ու նախաձեռնությունն ինքնին լավն էր, եթե իսկապես այն ծառայեր նպատակին, ինչի համար հանգանակվել էր, ցավոք, տվյալ պարագայում հանգանակված այդ գումարը մեծ վիշտ ապրած ընտանիքի համար դարձավ գլխացավանք:
     Ջենի Մանքերյանը, որպես խմբի ղեկավար, քաջատեղյակ լինելով խմբի անդամ Թագուհի Օհանյանի՝ տարիներ շարունակ համայնքում սրանից-նրանից գումար հավաքելու աճպարարությանը, հանձնարարեց վերջինիս իր աշխատած ատամնաբուժական գրասենյակում կատարել դրամահավաքի «գործընթացը»: Որոշ մայրերի խոսակցությունների համաձայն, մի քանի օր շարունակ, մինչ փոքրիկի հուղարկավությունը, բազմաթիվ մայրեր՝ ով որքան կարողացել է, գումար է տվել Թագուհուն, որի դիմաց ոչ ոք ստացկան չի ստացել: Մայրերը նույնիսկ իրենց հետ ատամնաբուժական գրասենյակ են տարել խմորեղեն, շոկոլադ, նվերների քարտեր (gift card), սակայն, Թագուհի Օհանյանը ոչինչ չի փոխանցել դժբախտության ու կարիքի մեջ գտնվող ընտանիքին:
     Երեխայի հուղարկավորությունից հետո Թագուհի Օհանյանը, Ջենի Մանքերյանի և մի երկու մայրերի ներկայությամբ հավաքված գումարից 6000 դոլար է տվել երեխայի մորը, միևնույն ժամանակ իր կողմից կազմած պայմանագիրն է տվել վերջինիս, պարտադրելով` ստորագրել այն, իբրև ապացույց, որ 6000 դոլար գումարը ստացել է և համաձայն է, որ ընդանուր գումարից ամեն ամիս իր բնակարանի վարձը Թագուհին վճարի:
     Ավելացնենք, որ Թագուհի Օհանյանը, երբ պայմանագիր է ստորագրել տվել վերջինիս՝ պատճենը չի տվել ստորագրողին, հաշվի չառնելով անգամ մի քանի օր առաջ ծանր կորուստ կրած այդ ընտանիքի հոգեկան վիճակը: Ամենակատակլիզմը նա է, որ հաջորդ օրը առանց խղճի խայթ զգալով, գնացել է հիշյալ բնակարանը և պահանջել է ետ վերադարձնելու 6000 դոլար գումարը, պատճառաբանելով, որ այդքան կանխիկ գումար պետք չի տանը պահել ու ետ է վերցրել այդ գումարը:
     Ի դեպ՝ ժամանակ առ ժամանակ Թ. Օհանյանը գնում է այդ ընտանիք և 7 տարեկան աղջկա ներկայությամբ հրամաններ է տալիս, գոռգոռում է վշտակորույս մոր վրա, ասելով ՝ «...էլ ինչ ես ուզում, տանդ վարձն եմ հավաքված գումարից ամեն ամիս բերում տալիս, հագուստ ես ուզում գնա առ, ես կգամ գումարը կտամ, մեբել, վարագույր ես ուզում, գնա առ ես գումարը կտամ», հաշվի չառնելով ծնողների նման ծանր վիճակը, անգամ չգիտակցելով, որ նման բաներ այդ ընտանիքի աչքին չեն գալիս:
     Խմբի մայրերից, այս ամենի մասին տեղեկանալով, հունիսի 6-ին, ֆեյսբուքյան էջով, որպես լրագրող, հարցում եմ արել «Մամային Հոգին» խմբի պատասխանատու Ջենի Մանքերյանին ՝ թե որքան գումար է հավաքվել մահացած երեխայի ընտանիքին օգնելու համար և ինչու երեք ամսից ավելի այդ գումարը չի տրվել ամբողջությամբ երեխայի ընտանիքին, և ինչ՞ն է պատճառը: Նա պատասխանեց, որ չի կարող այս հարցը ինձ հետ քննարկել, որովհետև դա անձնական խնդիր է, ու միայն «Մամային Հոգին» խմբի և Խաչատուրյան ընտանիքին է վերաբերում: Հետո էլ արգելափակեց ինձ:
     Այս կնոջ պատասխանը, իրո՛ք, մառազմ է: Խոշոր գումարը հանրությունից են հավաքել, ցուցակ չեն կազմել, որպեսզի ցուցակով հանձնեին ընտանիքին, գումար տվող մայրերին ստացական չեն տվել, (վկայում են այդ խմբի որոշ մայրեր), իսկ թափանցելիությունը քողարկելու համար այն արդեն դարձնում են անձնական խնդի՞ր:
     Փաստորեն, որպես խմբի ղեկավար, նրա նախաձեռնությամբ է եղել դրամահավաքը, նրա թեթև ձեռքով է գումարը հանձնվել Թագուհուն, թե ինչու հենց նրան՝ հասկանալի չէ: Ավելացնենք, որ նրանք տեղեկացվել են, որ որոշ մայրեր արդեն հետաքրքրված են գումարի ճակատագրով, հայտարարել են, որ ամբողջ գումարը դրված է բանկում Թագուհի Օհանյանի անունով բացված հաշվեհամարով (ես խիստ կասկածում եմ, որովհետև ոչ ոք չգիտի բանկային այդ հաշվեհամարը):
     Սովորաբար, նման դեպքերում, որպես օգնություն, հաշվեհամար են բացում ընտանիքի որևէ մեկի անունով ու հայտարարում են հաշվեհամարի տվյալները, պարբերաբար դրամական օգնություն կատարելու համար: Հարց է առաջանում, այս դեպքում ՝ Թագուհուն փոխանցե՞ն դրամական օգնությունները:
     Չեմ թաքցնում, բարի մայրերի կողմից հանգանակված գումարի առեղծվածը բացահայտելու և հանրությանը իրազեկելու համար խումբ է ստեղծվել համայնքի հարգված մարդկանց կողմից, որոնց հետ մեկ շաբաթ առաջ հանդիպել ենք այդ ընտանիքին: Հանդիպումը, կներեք, ի վիճակի չեմ ներկայացնել, շատ տխուր ու ցավալի էր, ընտանիքի սոցիալական վատ պայմանները, 7 տարեկան երեխայի կարոտած ու իր քրոջը սպասող աչքերը ՝ ուղղակի սարմռկեցուցիչ էր:

Սիրելի ժողովուրդ, այսքանից հետո միայն ինձ հետևյալ կետերն են շա՜տ անհասկանալի:

Հետաքրքիր է՝ ինչո՞ւ խմբի ղեկավարն անձամբ չտնօրինեց այդքան խոշոր չափի գումարը, ինչո՞ւ ինքն անձամբ դրա պատասխանատվությունը չստանձնեց, և հանգանակված ամբողջ գումարը չհանձնեց դժբախտության եւ կարիքի մեջ հայտնված ընտանիքին, ինչո՞ւ այն վստահեց «ակտիվիստ», ատամնաբուժարանի «խորհրդատու», կեղծ «բարերար» Թագուհի Օհանյանին:
     Թե ինչու հե՛նց Թ.Օհանյանին, դա հարցի մի կողմն է: Շատ կարեւոր է նաև պարզել, թե ինչո՞ւ, ո՞ր իրավունքով է վերջինս ամիսներ շարունակ այդ խոշոր գումարը պահել իր մոտ: Կապ չունի՝ տանը, թե` բանկում:

Որտե՞ղ է սկսվում բարոյականության սահմանը...Ընտանիքին օգնելու համար հավաքված գումարը, ո՞վ է որոշում տնօրինել: Ընտանիքի անդամներից ավելի լավ տան հոգսի մասին ո՞վ է տեղյակ: Վերցնում և որոշում են, որ ընտանիքին պետք է միայն տան վարձի հարցում օգնել, պարզաբանելով, որ եթե գումարը հանձնեն ընտանիքին, նրանք իրենց կուտակած պարտքերը կմարեն: Իսկ արդյոք պարտքերի մարելը օգնություն չէ, բայց հայտնվում է, չակերտավոր բարերարն ու որոշում է, գումարը իր անունով դնել բանկում, և ինքն է տնօրինում ինչպես ծախսել գումարը;

Նման գործելակերպը ոչ միայն դեմ է բարոյականությանը, այլեւ՝ հստակ քրեական տարրեր է պարունակում:

Այստեղ են ասում, ո՞նց չհիշես հայտնի ասացվածքը՝, , Գայլին դրել են գառանը պահակ, , :

Հ.Գ. Դիմում եմ երկուսիդ. հոդվածի հրապարակումից հետո չհամարձակվեք զանգել, վիրավորել, կամ՝ հաշիվ պահանջել այդ ընտանիքից:
     Հակառակ պարագայում՝ ըստ օրենքի:


    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2436 | 0 | 0
Facebook