Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բարսան «լաց է լինում» ու բողոքում, իսկ Մեսսիի մոտ հիստերիայի նոպա է

Saq Noel
Հեղինակ`
Saq Noel
14:44, ուրբաթ, 01 փետրվարի, 2013 թ.
Բարսան «լաց է լինում» ու բողոքում, իսկ Մեսսիի մոտ հիստերիայի նոպա է
    
    
Հերթական Էլ Կլասիկոյից հետո «Բարսելոնա»-ի խաղացողները (բացառությամբ Կարլես Պույոլի) ցույց տվեցին իրենց նվաստությունը, անհանդուրժողականությունը, տղամարդկային պայքարից կիլոմետրերով հեռու լինելն ու աղջկական նեղացկոտությունը: Ասածս հիմնավորեմ հետխաղյա զարգացումների շարքով.

    
1. Խավին, որ համարվում էր բարության մարմնացում, սկսեց հանկարծ քննադատել մրցավարին ու դեղին քարտպահանջել Ռոնալդուի համար՝ հասկանալով, որ այդ դեղինի դեպքում պորտուգալացին բաց կթողներ մյուս խաղը: Նմանատիպ հայտարարություն են արել նաև Ինյեստան ու Դանի Ալվեսը: Եթե վերջինից սպասելի է, ապա առաջին երկուսի պահվածքը ինձ շատ զարմացրեց: «Բարսելոնա»-ի կազմում խաղացողներից 3 հոգու էի հարգում, իսկ հիմա կասկածներ կան երկուսի վերաբերյալ:

    
2. Ալվեսը անհիմն արտահայտություններ արեց, թե իբր իրեն վիրավորել են ռասիստական հողի վրա: Նրա խոսքերը հաստատող ՈՉ ՄԻ ԱՊԱՑՈՒՅՑ, տեսանյութ, նկար, կամ նման բան չկա: Իսկ այն դեպքում, երբ մարզադաշտում 40-ից ավել տեսախցիկներ են աշխատում, նման բաները չֆիքսելը անհնար է:

    
3. «Բարսա»-ի խաղացողները սկսեցին անտեղի բողոքել մադրիդյան ակումբի չափից շատ «կոպտության» համար: Ու բողոքում են, իհարկե, նորից Ռոնալդուի ու Մայքլ Էսյենի պահվածքից: Ռոնալդուն ընդհանրապես կոպտություն թույլ չտվեց այս խաղում, իսկ Էսյենը միայն մեկ անգամ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՐԵՆ կանգնեց Ալբայի ոտքին: Իսկ թե կատալոնացիները ինչքան են սիրում չափազանցնել «վնասվածքները», լավ ենք հիշում Պեպեի ու Ալվեսի հայտնի դրվագից:

    
4. ԵՎ ՎԵՐՋՈՒՄ ԱՄԵՆԱՀԵՏԱՔՐՔԻՐԸ Թզուկ Մեսսին, վրդովվելով, որ չկարողացավ ՈՉԻՆՉ անել հիասքանչ Ռաֆայել Վարանի դեմ, վրդովվելով, որ Արբելոան ու Ալոնսոն մեծավարի խորհուրդ տվեցին նրան հիստերիան մի կողմ դնել, խաղից հետո դուրս է վազել ակումբի ավտոբուսից, գնացել է «Բեռնաբեու»-ի ավտոկանգառ ու հարվածել Ալվարո Արբելոայի մեքենային, ինչից հետո իսպանացու ՀՂԻ ԿՆՈՋ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՄԲ վիրավորել է Ալվարոյին: Սա հաստատել են թե՛ մադրիդյան, թե՛ կատալոնական լրատվամիջոցները: Բայց սա դեռ ամենը չէ, նախքան մարզադաշտից դուրս գալը այս դուրսպրծուկը իրեն թույլ է տվել վիրավորել Աիրտոր Կարանկային՝ «Ռեալ»-ի երկրորդ մարզչին՝ անվանելով նրան «Մոուրինյոյի խաղալիք»: Մեկը լինի՝ հարցնի՝ թե այդ թզուկ, որ Կարանկան «Ռեալ»-ում ու «Բիլբաո»-ում խաղում էր, դու ու՞ր էիր:

    
Այս ամենի մեջ միայն հարգեցի Կարլես Պույոլի վարքը: ՄԻԱԿ խաղացողն էր «Բարսելոնա»-ի կազմում, որ մտածում էր բացառապես ֆուտբոլի մասին: Դրա մասին են վկայում Պիկեի ու կրակայրիչի դրվագը, ինչպես նաև խաղի եզրափակիչ սուլիչին անմիջապես հետևած գրկախառնությունը Խեդիրայի հետ: Այ սա է սպորտային պահվածքը, ոչ թե վերոնշյալ 4 կետերը
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4302 | 13 | 0
Facebook