էմոները պետության համար վնաս չեն ներկայացնում, նրանք պարզապես այլ աշխարհընկալում ունեն. Հոգեբան
12:52, չորեքշաբթի, 17 հունիսի, 2015 թ.
էմոներ, գոթեր, փանկեր և այլ ու այլ ենթամշակույթներ... Ժամանակին նրանք այնքան քիչ եին մեր երկրում, իսկ այսօր «անհետացած» էմոները կրկին վերադառնում են։ Էմո, այս ենթամշակույթը, բավական երկար ժամանակ է ինչ եկել է Հայաստան։ Ինչպես նշում են իրենք փորձագետները էմոների թիվը Հայաստանում չի անցնում 200-ը։ Չնայած, որ սա պաշտոնական հաշվարկ չէ, այլ մոտավոր ցուցանիշ... Այս համատեքստում՝ ովքե՞ր են էմոները: Էմո բառն առաջացել է համանուն երաժշտական ոճի երկրպագուների բանակի հիման վրա, որոնց անվանում են էմո-կիդեր (emo + անգլ. kid’ երեխա): Էմոները երիտասարդական էմո-ենթամշակույթի ներկայացուցիչներն են: Խմբի անվանումը կապում են նաև էմոցիոնալ լինելու հետ: Նրանք առանձնանում են ինքնաարտահայտմամբ, առանձնահատուկ աշխարհընկալումով ու զգայունությամբ: Նրանք խոցելի են, էմոցիոնալ և չափից շատ ինքնամփոփ: Հաճախ էմո ենթամշակութային շարժման ներկայացուցիչները «խաղ են անում մահվան» հետ, օրինակ, երակների վրա կտրվածքները շատ «նորաձև» են: Պետք չէ նաև մոռանալ, որ անհաջող ինքնասպանության նշանները մարմնի վրա ընդունվում են որպես գերազանցության նշան: Կա ձևավորված կարծրատիպ թե էմոները 18 տարին լրանալուն պես ինքնասպան են լինում, նրանք կարծում են, թե կամրջից նետվելով իրենք թևեր են առնում։ Թե որքանով է սա համապատասպանում իրականությանը, մարդկային բանականությունը անզոր է պատասխանել, բայց մի բան պարզ է, պետք չէ, այս մարդկանց քարկոծել կամ նվաստացնել, որովհետև ինչպես յուրաքանչյուր մարդ նրանք էլ ընտրում են իրենց ուղին է, որն էլ ենթակա չէ փոփոխման։ Թե ինչպիսի՞ վտանգ է ներկայացնում, այս գաղափարախոսությունը և թե ինչ՞ն է մարդուն դրդում դառնալ, այս ենթամշակույթի հետևորդ, փորձեցի պարզել՝ հոգեբանի հետ։ Հոգեբանի կարծիքով՝ Էմոները պետության համար վնաս չեն ներկայացնում, նրանք, պարզապես մարդիկ են, ովքեր ինքնադրսևորման պակաս ունեն։ Հոգեբանը նաև նշում է, որ մեր օրերում մարդիկ փորձում են Եվրոպակայանցվել, ուստի ընտրում են, այս կամ այն ենթամշակույթը, որպեսզի տարբերվեն։ «» ։ Մեր այն հարցին՝ թե արդյո՞ք, այս մարդիկ հոգեբուբույժի կարիք ունեն հոգեբանը հավաստիացնում է. «Պետք չէ, այս ենթամշակույթները պրոպագանդել, որպես հոգեկան հիվանդություն, կամ հոգեկան շեղում, իսկ հոգեբանի կարիք անգամ, նորմալ մարդը ունի, այս հարցում նրանք էլ բացառություն չեն» ։ Թեմայի շուրջ ցանկացա զրուցել 17-ամյա Լանայի հետ, ով հոգով և սրտով էմո է։ Մեր զրուցակիցը Լանան՝ շատ ուրախ է նրան ուրախացնում է այն, որ ինքը այն եզակիներից է ով կարողանում է բարձր պահել իր տեսակը։ - Ինչպե՞ս տեղեկացաք այս շարժման մասին և եթե ենթամշակույութ ապա ինչու՞ հենց «Էմոն» . Առաջին անգամ լսելով էմո բառը, ինձ շատ հետաքրքրեց թե ինչ է դա։ Հետո համացանցով իմացա բացատրությունը, իսկ ավելի մանրամասն տեղեկացա իմ արտերկրում ապրող բարեկամուհուց։ - ընկերներիդ, հարազատներիդ կամ և այնպես քեզ շրջապատող անձանց կարծիքը որոշմանդ վերաբերյալ. Իհարկե՛, բացասական։ Իմ շրջապատը չի ընդունում ինձ այնպիսին, ինչպիսին ես կամ։ Անգամ ծնողներս են դեմ իմ էմո լինելուն։ Նրանք ցանկանում են որպեսզի ես էլ լինեմ այնպիսին ինչպիսին մնացած աղջիկները, լսեմ նրանց լսած երաժշտությունը, հագնվեմ այնպես ինչպես նրանք կհաքնվեն, բայց անգամ ծնողներիս դեմ լինելը չի կարող ազդել նրա վրա, որ ես դադարեմ լինել «Էմո» ։ Ինչպես իմ սիրելի երգիչներից մեկը Քուրթ Քոբեյնն է ասում, լավ է ինձ ատեն այնպիսին ինչպիսին ես եմ, քան սիրեն ինձ այնպիսին ինչպիսին ես չեմ։ -Ի՞նչ եք կարծում Հայաստանում կգա մի ժամանակ, երբ դուք էլ հասարակության մնացած անդամների պես կունենաք խոսքի և մթքի ազատություն. Ես, հիմա էլ կարծում եմ, որ մենք այդ ազատությունը ունենք։ Իսկ այն ինչ վերաբերվում է հասարակության կարծիքին մեր վերաբերյալ, ապա միշտ էլ կլինեն մարդիկ, ովքեր մեզ կնդունեն, և կլինեն ովքեր չեն ընդունի։ - Ինչպե՞ս եք վերաբերում այլ ենթամշակույթներին և արդյոք՞ ունեք ընկերներ այդ աշխարհից. Ես այլ ենթամշակույթների վերաբերյալ որևէ բացասական կարծիք չունեմ, ընդհակառակը ես շատ եմ ուրախանում, երբ տեսնում եմ մարդկանց, որոնք գտել են իրենց տեղը կյանքում և ցույց են տալիս իրենց բնականից։ Ես ունեմ շատ ընկերներ, բայց իմ աշխարհից։ Հայաստանում դեռ չեմ ընկերացել ոչ մի էմոյի հետ, որովհետև մեր տարածաշրջանում դեռ չեմ հանդիպել։ Սոց-ցանցերի միջոցով շփվում եմ իմ արտերկրում բնակվող «» ընկերների հետ։ Ես ունեմ նաև ընկերներ ովքեր չնայած էմո չեն, բայց ընդունում են ինձ ու միշտ իմ կողքին են իրենց խորհուրդներով։ -Ես գիտեմ, որ ինքներդ ունեք ամենանվիրական երազանք և դա է ունենալ սեփական «Էմո» բենդը, որտեղ դուք կլինեք մեներգչուհի։ Կկատարվի արդյոք՞ այս երազանքը. Ճիշտն ասաց չգիտեմ։ Այս ես ունեմ շատ երազանքներ որոնցից մեկն է «էմո» բենդում երգելը։ Ես աշխատում եմ այդ ուղղությամբ, ունեմ ընկերներ որոնք համամիտ են ինձ հետ, ուղակի մեզ համար խոչնդոտ է տարածությունը, որովհետև մենք ապրում ենք տարբեր երկրներում, բացի այդ իմ ծնողներն էլ են դեմ դրան, բայց ես կանեմ ամեն բան ին երազանքների կատարման համար^ - ^ Շնորհակալ եմ քեզ այսքան հետաքրքիր հարցադրումների համար։ Զրուցեց՝ Կ. Նազարյանը |
Հավանել
0
Չհավանել
0
6278 | 0 | 0 | 0