Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

01/06/2015 «Շնորհավոր տո'նդ փոքրիկ» միջոցառում Հովտաշատ համայնքի «Շուշան» մանկապարտեզում

23:40, երեքշաբթի, 09 հունիսի, 2015 թ.
01/06/2015 «Շնորհավոր տո'նդ փոքրիկ» միջոցառում Հովտաշատ համայնքի «Շուշան» մանկապարտեզում

Այսօր երեխաների պաշտպանության օրվա առթիվ Արարատի մարզի Հովտաշատ համայնքի «Շուշան» մանկապարտեզում տեղի ունեցավ «Շնորհավոր տո'նդ փոքրիկ» խորագրով միջոցառում: Միջոցառմանը մասնակցում էին ծնողներ, հյուրեր, համայնքապետարանի ողջ անձնակազմը և համայնքի ղեկավար պարոն` Հովիկ Թադևոսյանը:

Միջոցառումը ուղեկցվեց հեքիաթի հերոսների երգերով, պարերով և խաղերով: Նրանք կարողացան փոքրիկների համար ստեղծել հեքիաթային աշխարհ` որտեղ հաղթեց բարին և ընկերասիրությունը:

Կարծում եմ այս օրը միշտ անմոռանալի կմնա իմ փոքրիկ սաների հիշողության մեջ, և բարին ու գեղեցիկը միշտ ուղեկից կլինեն նրանց:

Միջոցառումը ստացված էր, հաջողված էր, որի համար շնորհակալություն եմ հայտնում համայնքի ղեկավար պարոն` Հովիկ Թադևոսյանին և մեզ բոլորիս` փոքրիկների օրը անմոռաց դարձնելու համար:


    

«Շուշան» մանկապարտեզի տնօրեն` Հասմիկ Եգորյան


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3571 | 0 | 0
Facebook