«
Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը կազմակերպում է բարեգործական
համերգ, որը տեղի կունենա հունիսի 15-ին, 19: 00-ին Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում:
Համերգին միացել են հրաշալի երաժիշտներ և երաժշտական խմբեր` Միրզոյան Կվարտետը, ԻնՌոք Կվինտետը, Լուսինե Ազարյանը և բլուլահար Ավագ Մարգարյանը:
Ստացված ամբողջ հասույթը ուղղվելու է 4-ամյա
Հակոբ Հակոբյանի բուժմանը: Երեխայի մոտ ախտորոշվել է «Սուր պիելոնեֆրիտ, երկկողմանի միզապարկ միզածորանային հետհոսք աջից չորրորդ, ձախից երրորդ աստիճան, խրոնիկական երիկամային հիվանդություն երրորդ շրջան, միզապարկի դիվերտիկուլ, վիճակ հետին միզուկի կափույրի տրանսուրետրալ ռեզեկցիայից հետո»: Անհապաղ անհրաժեշտ է մանրամասն հետազոտություններ, միզուղիների վիրահատություն, իսկ հետագայում նաև երիկամի փոխպատվաստում, որը հնարավոր է իրականացնել եվրոպական երկրներում, մասնավորապես Շվեդիայում։