Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Թե ինչ վիճակում են գտնվում երթուղայինները մեր երկրում

Ancanotuhi
Հեղինակ`
Ancanotuhi
21:05, չորեքշաբթի, 30 հունվարի, 2013 թ.
Թե ինչ վիճակում են գտնվում երթուղայինները մեր երկրում

Բարև ընթերցող:
     Երևի այն ինչի մասին հիմա պիտի գրեմ ձեզ կհետաքրքրի:Ուզում եմ պատմել, թե ինչպես եմ օրս սկսում ամեն օր և երևի մի քիչ բողոքելով կթեթևանամ:
     Առավոտյան արթնանում եմ և նորմալ տրամադրությամբ փորձում եմ գնալ դասի, դե որովհետև մոռացած եմ լինում, թե ինչ է ինձ սպասվում դասի գնալիս:Ուրեմն սպասում եմ երթուղայինի..20 րոպե սպասում եմ, մեկ էլ հայտնվում է այդ սարսափ պատճառող երթուղայինը.13 տեղանոց գազելի մեջ 30 և ավելի մարդիկ են կանգնած:Դե էլ չեմ ասում, որ տեսարանը ահավոր է, մտածում եմ լավ սպասեմ ևս 20 րոպե, սպասում եմ, և հայտնվում է հաջորդ «Հրեշտակ երթուղայինը»:Ու էլի նույն վիճակը, քանի որ ուզում եմ դասի գնալ մի կերպ տեղավորվում եմ:Երթուղայինի մեջ նույնիսկ ոտքի տեղ չկա:13 «բախտավոր ուղևորներ» նստած են, իսկ մյուսները այսպես ասած իրար գլխի լցված են:Ու ավելացնեմ, որ նստածները հիմնականում երիտասարդ տղաներ են, բայց իրենց էլ չեմ մեղադրում լավ են անում, որ նստում են, ուղղակի գոնե ծեր տատիկներին իրենց տեղը զիջեն, որովհետև կան մարդիկ որոնց զիջում ես, ալարում են գոնե շնորհակալություն հայտնեն:Չգիտեմ, բայց մի տեսակ մարդկությունը կորելա:Երթուղայինների պատճառով դասից ուշանում ենք, իսկ թե ինչ վիճակում ենք հասնում դասի Աստված գիտի:Դասախոսներն էլ ասում են «20 րոպե շուտ տնից դուրս եկեք, որ չուշանաք», բայց ասեմ դա էլ եմ փորձել, 20 րոպե շուտ ավելի սարսափելիա լինում, և ես նախնտրում եմ դասից ուշանալ:

Ինձ թվում է միայն ժամը 7-ին պետք է դուրս գամ, որ նորմալ վիճակով հասնեմ 9.30 սկսվող դասիս, բայց այդ դեպքում էլ հաստատ չեմ կարող ասել նորմալ կհասնեմ, թե ոչ, բայց մի օր կփորձեմ ու ձեզ անպայման կտեղեկացնեմ:
     Չեմ հասկանում մեր հասարակ ժողովրդի մասին մտածող չկա?Էտ ձեր անսարք մարշուտնիների փոխարեն ավտոբուսներ դրեք, համ կանգնելը հարմար կլինի, համ էլ նստատեղերը շատ կլինեն:Ես ցավում եմ մեր երկրի ճղճիմ վիճակի համար:Եթե ամենակարևոր փոխադրամիջոցը այդքան վատ է աշխատում, էլ ինչ կարող ենք ասել մեր երկրի մասին:

Գիտեմ իմ գրածը ոչինչ չի փոխի, բայց ես մի քիչ թեթևացա:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4213 | 3 | 0
Facebook