"Դիսնեյ" ընկերությունը նկարահանել է "Մոխրոտը" ֆիլմը, որի թրեյլերն հայտնվել է youtube-ում եւ արդեն իսկ ավելի քան 7 մլն դիտում ունեցել: Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել այս տարվա` 2015 թվականի մարտի 13-ին: Իսկ հունիսի 1-ին երեխանների պաշտպանության օրը այն առաջին անգամ կցուցադրի Հայկական մշակութային հեռուստաալիքը որին ընտրել է հենց "Դիսնեյ" ընկերությունը պարզաբանելով` Հայկական մշակութային հեռուստաալիքը տարբերվում է բոլոր հայկական մնացած հեռուստաալիքներից քանի, որ ցուցադրում և ներկայացնում է լավագույն ֆիլմեր բոլոր տարիքային խմբերի համար A21TV-ի հետ արդեն մեկ տարի է ինչ սիրով ենք աշխատում շնորհակալ եմ հեռուստաալիքի տնօրեն` Արթուր Հակոբյանին: Քեյթ Բլանշեթը կատարում է Մոխրոտի խորթ մոր դերը, իսկ Մոխրոտին մարմնավորել է Լիլի Ջեյմսը: Ֆիլմի հերոսուհին՝ Էլլան, մոր մահվանից հետո ապրում է հոր հետ, սակայն առեւտրական հայրը ստիպված է լինում մեկնել արտերկիր՝ դստեր խնամքը թողնելով նոր կնոջ վրա: Նրանց հետ են ապրում նաեւ նրա երկու աղջիկները: Էլլայի կյանքը փոխվում է. սեփական տանն արդեն աղջիկն ապրում է իբրեւ աղախին: Իրադարձությունները կտրուկ փոխվում են այն ժամանակ, երբ անտառում նա հանդիպում է անծանոթ մի երիտասարդի, որն, ինչպես պարզվում է, ոչ այլ ոք է, քան արքայազնը: Հեքիաթը, սակայն, այսքանով չի ավարտվում, քանզի առջեւում նոր փորձություններ են, որոնք Մոխրոտը հաղթահարելու է բարի փերու օգնությամբ:
|