Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հանգուցյալ տաքսիստն իր հուղարկավորությանը «եկել է» տաքսով ...

Anahit Efenjyan
Հեղինակ`
Anahit Efenjyan
17:58, երեքշաբթի, 26 մայիսի, 2015 թ.
Հանգուցյալ տաքսիստն իր հուղարկավորությանը «եկել է» տաքսով ...

Քաղցկեղից մահացած պուերտոռիկացի տաքսիստի հարազատները նրան հարգանքի տուրք մատուցելու յուրօրինակ տարբերակ են գտել՝ նրան «նստեցնելով» տաքսու ղեկին, տեղեկացնում է gazeta.ru-ն։


    

Վերջին 15 տարին տաքսու վարորդ աշխատած հանգուցյալին փողկապ ու գլխարկ են հագցրել։


    

Toyota Corolla մակնիշի մեքենան, որը մինչև մահ վարել էր Վիկտոր Պերես Կարդոնան, կայանված է եղել հուղարկավորության տան բակում։


    

«Նման բան այստեղ երբևէ չէր եղել», -ասել է հանգուցյալի դուստրը՝ հավելելով, որ մինչև տաքսի վարելը հայրն ավտոբուսի վարորդ է եղել։


    

Նա նշել է, որ որոշ մարդիկ հուղարկավորության ընթացքում նստել են նրա մեքենան, որպեսզի վերջին անգամ Կարդոնայի ուղևորը լինեն։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4716 | 0 | 0
Facebook