Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հրաժեշտ այբբենարանին

14:27, չորեքշաբթի, 20 մայիսի, 2015 թ.
Հրաժեշտ այբբենարանին


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Նորակերտի միջնակարգ դպրոցում տիրում էր տոնական բարձր տրամադրություն:

Առաջին դասարանցիները հրաժեշտ էին տալիս առաջին դասագրքին` Այբբենարանին, որը սովորեցրել էր կարդալ, գրել և հաստատուն ու ամուր քայլերով առաջ գնալ:

Սեպտեմբերյան թոթովախոս երեխաները գեղեցիկ կրթօջախի հարազատ դասարանում մաղթեցին հազար ու մի ողջույններից ամենաջերմը, հազար ու մի գարուններից ամենածաղկավետը և մանկության զարմանահրաշ մոլորակից պարգևեցին գարնանաբույր ջերմություն, անտառի ծով խշշոց, լուրթ երկնքի կապույտ լազուր և արևի պայծառ ջերմություն:

Հուզիչ մթնոլորտում հնչեցին սրտի խոսքեր, բանաստեղծություններ, ներկայացվեցին փոքրիկ բեմականացումներ, որոնք ընդմիջվում էին երգերով ու պարերով:

Մեր դպրոցի փոքրիկ արևները երդվեցին միշտ պայծառ պահել մայրենի լեզուն:


    

Դասվար` Ե. Աթարակալյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
6721 | 0 | 0
Facebook