Ժողովրդական երգն ու պարը մարդկության անբաժան ուղեկիցն են՝ սկսած նրա ձևավորման փուլից,
էթնիկ խմբավորումներից մինչ օրս ։ Դեռևս հնագույն ժամանակներից, երբ դեռ մարդն ապրում էր
բնության հետ ներդաշնակ, պրիմիտիվ աշխատանքով, նրա ամեն մի քայլն ուղեկցվում էր որոշակի
ձայնարկումներով և աշխատանքի մեջ ռիթմ մտցնող շարժումներով։ Այսպես էլ ձևավորվեց ժողո-
վըրդական երգն ու պարը ։ Այսօր արդեն արվեստի այս ճյուղը շատ ավելի ամուր հիմքեր ու զարգաց-
ման բարձր աստիճան ունի, նաև ունի իր տեղը միջազգային տոնացույցում ՝ ապրիլի 29-ը ։ Պարի մի-
ջազգային օրվա առթիվ և մայիսյան տոներին ընդառաջ ՝ Զոլաքարի N1 միջնակարգ դպրոցում մայիսի
5-ին կայացավ դպրոցի «Բագրևանդ» երգի-պարի համույթի համերգը։
Համույթը ձևավորվել է 2010 թվականին և այս տարիներին հասել է մեծ հաջողությունների ՝ հանրա-
պետության տարածքում ու նրա սահմաններից դուրս։ Ունի մրցանակներ՝ բազմաթիվ միջազգային
փառատոններից ։
Համերգի ընթացքում երեխաները խոսեցին ոչ միայն իրենց ձեռքբերումների ու հաջողությունների,
այլև հայ ժողովրդի կյանքում երաժշտության կարևորության, նաև՝ գալիք սերունդներին դրա փոխանց-
ման անհրաժեշտության մասին ։ Յուրաքանչյուր պար, կամ երգ կատարելուց առաջ խոսեցին դրա ծագ-
ման, պատմության ու նպատակի մասին։ Պատմեցին, թե որ պարն ունի կենցաղային, որը ծիսական,
որը ռազմական բովանդակություն։
Ներկաները՝ ծնողներ, ուսուցիչներ, աշակերտներ, ստացան հետաքրքրական տեղեկություններ ժո-
ղովրդական պարարվեստի մասին, ինչպես նաև՝ գեղագիտական հաճույք՝ համույթի կատարումներից։