Խնդրում ենք սպասել...
Այսօր`  FriAM+04E_մարտի+0400RMarAM+04_1+040054_81 թ.

Հոդվածներ

Ալֆրեդ Ադլեր. բարդույթներ

Psymag.am
Մամուլի խոսնակ`
Psymag.am
21:33, չորեքշաբթի, 20 մայիսի, 2015 թ.
Ալֆրեդ Ադլեր. բարդույթներ
     Ալֆրեդ Ադլերը, թեև եղել է Զիգմունդ Ֆրոյդի աշակերտը, սակայն սակայն անձի հոգեբանության մասին պատկերացումների զգալի նրա գաղափարները տարբերվում է Ֆրոյդի գաղափարներից:
    
     Ադլերը, ում հաճախ ներկայացնում են որպես աշակերտ, ով հետագայում ըմբոստացավ ուսուցչի դեմ, առաջ քաշեց անձի միասնության գաղափարը։ Ադլերը իր տեսությանը տվեց «Անհատական հոգեբանություն» անվանումը, քանի որ լատիներեն individum նշանակում է «անբաժանելի», այսինքն անբաժանելի էություն։ Նրա պատկերացումներով ինդիվիդումը իրենից ներկայացնում է անբաժանելի մի ամբողջականություն, ինչպես գլխուղեղի և մարմնի փոխադարձ կապի մեջ, այնպես էլ հոգեկան կյանքում։ Ադլերը պնդում էր որ մարդը, ի տարբերություն Զիգմունդ Ֆրոյդի «կործանարար հրեշի», ձգտում է կատարելության, քանի որ մարդկանց ետ չեն կանգնեցնում արտաքին կամ ներքին պատճառները, և նրանք միշտ ձգտում են առաջ դեպի անձնական կարևորություն ունեցող նպատակները։
    
     Մարդու ակտիվության դրդող ևս մեկ ուժ է, ըստ Ադլերի, թերարժեքության զգացումը: Նախ, նա, ուսումնասիրելով իր հիվանդներին, զարգացրել է տեսություն, ըստ որի մարդու որևէ ֆիզիկական թերությունը նրա մոտ առաջացնում է անլիարժեքության, թերարժեքության զգացում, որի հետևանքով նա իր հոգեկանը ուղղում է լրացնելու այդ թերարժեքությունը: Եվ մարդ իր ամբողջ կյանքի ընթացքում փորձում է կոմպենսացնել այս զգացումը:
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
13973 | 0 | 0
Facebook