Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մատուռի օծում և հանդիսություն Արմավիրի մարզի Նորակերտ գյուղում

16:59, չորեքշաբթի, 13 մայիսի, 2015 թ.
Մատուռի օծում և հանդիսություն Արմավիրի մարզի Նորակերտ գյուղում


    
    
    
    
    
    
    
     Նորակերտ համայնքում մայիսի 7-ը անկրկնելի, տոնական օր էր: Տեղի էր ունենում գյուղի նորակառույց Սուրբ Պողոս մատուռի օծման և բացման արարարողությունը: Հոգևոր կենտրոնի կառուցումը հնարավոր դարձավ Քրիստոսասեր և հայրենասեր բարերար Գևորգ Կառլենի Պողոսյանի բարի կամեցողությամբ:

Մատուռի տարածքում ողջ Նորակերտն էր, հարյուրավոր հյուրեր: Հանդիսությանը մասնակցում էին Նորակերտի համայնքապետարանի և միջնակարգ դպրոցի կոլեկտիվները և աշակերտները, որոնք ակտիվորեն ներգրավված են եղել նախապատրաստական աշխատանքներին:

Մատուռի օծումից հետո ելույթով հանդես եկան Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սեդրակ Սարոյանը, համայնքի ղեկավար Շահեն Կարապետյանը, դպրոցի տնօրեն Վերգուշ Քոշյանը, բարերարները:

Հատկապես հուզիչ էր բարերար Գևորգ Պողոսյանի խոսքը, ով շեշտեց, որ ինքը հոգեկան մեծ բավականություն է ստանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում այս հավատավոր համայնքին հոգևոր տուն նվիրաբերելու համար: Իսկ Նորակերտ համայնքի բնակիչ Վանուշ Ավետիսյանը, ով մատուռին խաչքար էր նվիրել, իր ելույթում ասաց, որ շատ հպարտ է, որ գյուղի համար նվիրական գործ է արել:

Դպրոցական երգչախմբի սաները օրվան համահունչ Տերունական երգերով. «Եկեղեցին հայկական», «Քրիստոսի մեջ մեր հայտնեցավ» սկսեցին միջոցառումը: Տպավորիչ էին ասմունքող և երգող աշակերտների ելույթները, որոնք նվիրված էին ինչպես Հայոց Մեծ եղեռնին, այնպես էլ մեր ժողովրդի մայիսյան հաղթանակներին, Շուշիի ազատագրմանը:

Համերգը եզրափակվեց դպրոցի «Զատիկներ» պարի համույթի գեղեցիկ կատարումներով:

Ներկաները, տպավորված մատուռի օծման արարողությունից, կատարեցին մոմավառություն, ծաղիկներ խոնարհեցին խաչքարի առաջ:

Օրվա հոգևոր խորհուրդը և տպավորությունը երբեք չի խամրի:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
10806 | 0 | 0
Facebook