Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայրենական Մեծ պատերազմում ԽՍՀՄ ժողովուրդների տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված դաս-միջոցառում

13:49, երեքշաբթի, 12 մայիսի, 2015 թ.
Հայրենական Մեծ պատերազմում ԽՍՀՄ ժողովուրդների տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված դաս-միջոցառում

Հայոց պատմությունը լի է պատերազմների, պայքարի, ծանր կորուստների ու հաղթանակների դրվագներով: կամա թե ակամա հսկա մոլորակի այս փոքրիկ հողակտորը հաճախ է դարձել թեժ մարտերի մասնակիցն ու կրողը: Ի պատիվ մեր ժողովրդի պետք է խոստովանել, որ նա հիմնականում հաղթանակով է դուրս եկել այդ փորձություններից: Մեր՝ սերունդներիս պարտքն է հիշել այդ հաղթանակներից յուրաքանչյուրի տարեգրությունը, փոխանցել սերնդե-սերունդ, արժանին մատուցել բոլոր նրանց, ովքեր առանց երկմտելու իրենց կյանքն են նվիրել՝ հանուն այդ հաղթանակների և հանուն սերունդների:

Հայոց մեծագույն հաղթանակների ամիս է մայիսը: Մայիսի 9-ի՝ եռատոնին նվիրված միջոցառումներից մեկը՝ Հայրենական Մեծ պատերազմում ԽՍՀՄ ժողովուրդների տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված դաս-միջոցառումը, ՀՀ Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի N1 միջնակարգ դպրոցում յուրահատուկ էր: Այն կազմակերպել էր ռուսաց լեզվի բազմավաստակ ուսուցչուհի Անժելա Մարտիրոսյանը: Միջոցառումն անցկացվեց ռուսաց լեզվով: Պատերազմի ողջ պատմությունը ներկայացվեց ըստ տարիների: Դասարանի աշակերտները բաժանվել էին խմբերի՝ 1941-1942թթ, 1943թ., 1944.թ, 1945թ.: Արձակ խոսքերը, բանաստեղծությունները, պատմական տեղեկություններն ու փոքրիկ բեմականացումները ստիպեցին ներկաներին զգալ այդ մեծագույն պատմական անցքի արհավիրքները, նրանում մեր ժողովրդի կատարած ներդրումները, կորուստներն ու փառավոր հաղթանակի բերկրանքը: Ա. Մարտիրոսյանը և նրան օգնած երիտասարդ ուսուցչուհի Անի Դավթյանի կատարած մեծ աշխատանքի արդյունքում՝ գրեթե բոլոր աշակերտները անսխալ արտահայտվում էին ռուսերենով:

Ներկայիս դպրոցական դասագրքերում քիչ է անդրադարձն այնպիսի պատմական իրադարձություններին, ինչպիսին է Երկրորդ Համաշխարհային Պատերազմը: Այդ առումով մեծ արժեք ուներ այս դաս-միջոցառումը, որի ընթացքում7-րդ դասարանի աշակերտները ոչ միայն ուսումնասիրել- սովորել էին որջ տարեգրությունը, այլև ապրեցին ու ներկաներին նվիրեցին հուզմունքի ու հպարտության մեծ զգացողություններ, որոնցով նրանց վարակել էր հարգարժան ուսուցչուհին, ով նաև Մեծ Հայրենականին մասնակցած զինվորականի դուստր էր:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6517 | 0 | 0
Facebook