Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ռազմահայրենասիրական միջոցառումներ և Եռագույն երթեր Տավուշի սահմանամերձ գոտում

16:26, շաբաթ, 09 մայիսի, 2015 թ.
Ռազմահայրենասիրական միջոցառումներ և Եռագույն երթեր Տավուշի սահմանամերձ գոտում

Շուշիի ազատագրման 23-ամյակի առթիվ «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» հասարակական կազմակերպության անդամները, կազմակերպության Տավուշի մարզային կառույցի պատասխանատու, լեգենդար Տավուշի արծիվ` Սեյրան Չիլինգարյանի անմիջական աջակցությամբ, նախաձեռնությամբ և մասնակցությամբ, կառույցի ղեկավար Յուրա Միքայելյանի գլխավորությամբ, եղան Հայաստանի Հյուսիսաերևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերում և բնակավայրերում:
    
     Նրանց հետ էր նաև «Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամը` Հիմնադրամի նախագահ, Արցախյան ազատամարտի մասնակից, ֆոտոլրագրող Սրապիոն Գևորգյանի գլխավորությամբ, ինչպես նաև Հայտնի երգչուհի Եվա Ռիվասը:
    
    

Մեկնարկած ռազմահայրենասիրական ծրագրի շրջանակներում` Երգչուհի Եվա Ռիվասը բռնելով «Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամի պատրաստած, Մեծ Եղեռնի 100 ամյակի խորհուրդը կրող 100 մետր երկայնք ունեցող Եռագույնը` առաջնորդեց սահմանամերձ Բերդ քաղաքում, Չինարի համայնքում և մի շարք զորամասերում կազմակերպված երթերը, եղավ առաջնագծում կանգնած զինվորների կողքին, ծանոթացավ զինվորական առօրյայի և սահմանամերձ գյուղական համայնքների բնակիչների խնդիրների հետ:

Կազմակերպությունների և տեղական համայնքնային կառույցների համատեղ ուժերով նախաձեռնած և Չինարիյի մշակույթի տանը, Բերդ քաղաքի հրապարակում ու մի շարք զորմասերում կայացած համերգային ծրագրերի ընթացքում, իրենց կատարումներով հարյուրավոր զինծառայողների, և բնակիչների ոգևորեցին Լեգենդար Աշուղ Ռազմար Սասունցին, երգիչ Սևակ Եփրեմյանը (Ապարանցի Սևո) և իհարկե սիրված և սպասված երգչուհին` Եվա Ռիվասը: «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» ՀԿ-ի անունից, Յուրա Միքայելյանի և Սեյրան Չիլինգարյանի ձեռամբ, ծառայության մեջ ակտիվություն ցուցաբերած զինվորներին, ռազմահայրենասիրական ծրագրերին աջակցող սպաներին ու քաղաքացիներին շնորհվեցին պատվոգրեր, իսկ Արցախյան Ազատամարտում զոհված միշարք Տավուշցի ազատամարտիկների ընատնիքների փոխանվեցին «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» -ի շքանշաններ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4127 | 0 | 0
Facebook