Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Վարդգես Սաթումյան. «Ուրախ եմ, որ գոլ խփեցի ինձ համար հոբելյանական խաղում. ցավոք չհաղթեցինք»

Մադաթ Սադոյան
00:29, երկուշաբթի, 04 մայիսի, 2015 թ.
Վարդգես Սաթումյան. «Ուրախ եմ, որ գոլ խփեցի ինձ համար հոբելյանական խաղում. ցավոք չհաղթեցինք»

«Միկա» -ի 25-ամյա կիսապաշտպան Վարդգես Սաթումյանը, ով ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրի՝ Գյումրիի «Շիրակ» -ի դեմ խաղում գոլի հեղինակ դարձավ և փրկեց իր թիմին պարտությունից (2-2):

«Դժվար խաղ ստացվեց: Երկու անգամ պարտվում էինք, բայց արդյունքում կարողացանք հավասարեցնել հաշիվը՝ ցանկության և միասնության շնորհիվ: Հանդիպման ընթացքում առավելություն ունեինք, լավ գրոհներ էինք կազմակերպում, բայց մի փոքր շտապում էինք որոշումների մեջ, ինչի պատճառով էլ չէինք կարողանում գրոհները հաջողությամբ եզրափակել»:

Վարդգես Սաթումյանն այսօր իր 100-րդ հանդիպումն էր անցկացնում երևանյան թիմի կազմում, ինչն էլ կարողացավ նշել խփած գոլով, բայց.

«Ինձ համար յուրաքանչյուր խաղ առանձնահատուկ է և ինչպես այս, այնպես էլ յուրաքանչյուր խաղից առաջ ես մտածում եմ գոլ խփելու և թիմիս օգնելու մասին: Շատ ուրախ եմ, որ գոլի հեղինակ դարձա նաև այս հոբելյանական խաղում, բայց իհարկե կցանկանայի, որ մեր թիմն այսօր հաղթեր», - ասում է ֆուտբոլիստը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7271 | 0 | 0
Facebook