Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բարև, ՛ Անորոշությու՛ն...

Any8
Հեղինակ`
Any8
01:35, կիրակի, 27 հունվարի, 2013 թ.
Բարև, ՛ Անորոշությու՛ն...
     Բարև, ՛ Անորոշությու՛ն:
     Վերջերս հաճախ ես այցելում: Բավականին փոխվել ես, բայց մի տեսակ անվստահ ես քեզ պահում: Չլինի՞ թե սկսել ես վախենալ ճյուղավորված ու հեղհեղուկ բնավորությունիցս և հենց դրա համար ես դատարկությանը հետդ քարշ տալիս ինձ թուլացնելու համար: Ճիշտն ասած չգիտեմ, բայց կուզենայի ճշտել այցելություններիդ նպատակը: Մի՞թե հակված ես այն թյուր կարծիքին, թե ինձ հաճելի է օրորվել քո կշեռքի նժարներին կամ թե գժվում եմ խելագարության հասցնող ներկայությունիցդ : Չէ՜, հավատա զզվել եմ հավասարակշռության համար պայքարելուց, հոգնել եմ «այո» ու « ոչ»-ի հետ կռիվ տալուց: Արդեն իրոք չեմ կարողանում Այո նժարիդ լափող հայացքը հանդուրժել ու ոչ էլ ուզում եմ Ոչ-ի դժգոհ աչքերի թարախը շնչել: Ի դեպ նժարներդ էլ արդեն անսարք են ու անծանոթ անշարժ վիճակին, միշտ օրորվում են քեզ հատուկ ռիթմով, իսկ սլաքդ վաղուց կորցրել է ծանր ու թեթևի, շատ ու քչի տարբերակելու ունակությունը:
    
Կներես, բայց արդեն չարաշահում ես հյուրընկալությունս: Այս անգամ երևի հոգեպահուստ համբերությունս ես ուզում խախտել: Ախր քեզանից չվախենալ ու զգուշանալ չփորձել ուղղակի անհնար է: Միշտ կարողանում ես ուղեղիս քեզ ենթարկել ու ստիպել գիշեր-ցերեկ աշխատել վարձու ստրուկի նման:
     Հետաքրքիր է ի՞նչ ես զգում, երբ սահմանափակում ես մտածելու կարողությունս, անջատում ինձ անհրաժեշտ զգացողություններս ու հաղթանակած հետևում, թե ինչպես եմ մոլորվում մտքերիս մեջ: Դաժան ես գիտե՞ս, հատկապես հիմա, երբ սկսել ես մտերմանալ իրենից ոչինչ չներկայացնող, բայց ծայրաստիճան բթացնող դատարկության հետ:
     Անտանելի ես դարձել, կրկնակի անտանելի...
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4468 | 1 | 0
Facebook