Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կա, հետո չկա...

Any8
Հեղինակ`
Any8
01:33, կիրակի, 27 հունվարի, 2013 թ.
Կա, հետո չկա...
     Մտքերիդ թևանցուկ, օդին տրված քայլում ես...
     Ընտրելով գետնի որևէ արտահայտիչ հատված` ոտքերդ ուղղում ես միայն այդ հատվածով` փորձելով դուրս չգալ երևակայական սահմանից: Քեզ տրամադրում ես` իբր այն շատ բարձր է գետնի մնացած հատվածից ու ձեռքերդ հորիզոնական դիրքում պահած` շարժվում ես առաջ` փորձելով ձևական հավասարակշռություն պահել:
     Զվարճալի է, բայց հասարակ ու հոգնեցուցիչ: Ձեռքերդ իջեցնում ես ու շարունակում քայլել` ինչ-որ աննորմալ երևույթի հանդիպոլու ակնկալիքով: Հանկարծ զարմանքը ձեռքիցդ բռնում է ու ստիպում կանգնել: Փուչիկնե՜րրրրր....շաաաաա՜տ, գույզգույն փուչիկներ: Տարածքը զննելուց հետո ժպտում ես, իսկ ագահությունը հրում է բոլոր փուչիկները վերցնելու ` ես կասեի հափշտակելու, բայց համեստությունդ ստիպում է վերցնել միայն մեկը: Նախ ընտրում ես գույնը` էությանդ համապատասխան կամ գուցե ուղղակի ամենասիրելին, ապա ընտրում ես ձևը ու քանի որ հաստատ չես ուզենա շուտ բաժանվել անակնկալիցդ, փորձում ես ընտրել ամենադիմացկունը: Սկսում ես փչել...Առաջին իսկ արտաշնչումից զգում ես նոր «ընկերոջդ», զգում ես հոգուդ ներհոսքը դեպի փուչիկիդ նուրբ մարմին: Ամեն շնչիդ հետ սկսում ես ավելի ու ավելի սիրել` սեփական շնչովդ կենդանացած փուչիկին: Մի քանի արտաշնչումից նոր ընկերդ ստանում է ցանկալի տեսքը, թելով «գրկում» ես փուչիկի պոչիկը, բռնում նրա «ձեռքից» ու ժպիտը դեմքիդ դրոշմած շարունակում ես ճանապարհդ: Արդեն ամեն ինչ իմաստավորված է, ինքդ էլ չես ուզում կոնկրետ, երևակայական ուղուվ շարժվել, այլ ընկերոջդ ձեռքը բռնած` ցատկոտում ես, վազում ազատության հետևից:
     Հանգիստ է, չէ՞, երազային: Դու ունես պահդ երանգավորող մեկին, նա ունի կյանք, որ դու ես նվիրել: Գնալով ավելի ու ավելի է ամրանում կապվածության թելը: Ամուր բռնում ես ընկերոջդ, նույնիսկ ձեռքդ չես շարժում մազերդ աչքերիցդ հեռու տանելու համար, որ գոնե նորմալ տեսանելիություն ապահովես: Հաճելի է, ջերմ...
     Մտքումդ անընդհատ կրկնում ես, օրը չվերջանալու հետ կապված, արտահայտություններ, համոզում, որ ընկերդ միշտ մնա կողքիդ: Ու հանկարծ...
     Գըըըըը՜ՄՓ...Չկա փուչիկը, չկա անակնկալ ուրախությունը, չկան երազներդ, չկա ժպիտը, չկա ոչինչ, ոչինչ, ոչինչ...Կան վերջինիս մնացորդները, նրա հետ կապված հիշողությունները, որ քրքրելու են քեզ: Դժվարանում եմ խորանալ: Վախենում եմ ավելի անկեղծ ու պատկերավոր ներկայացնելուց: Ցավոտ է: Երևի եզրապակեմ:
     Հենց այսպես է հարստանում մեր անցյալի արխիվը. Կա, հետո չկա....
     Ատում եմ քեզ, Կորու՛ստ, եթե անտեղի ես, եթե պատճառներդ թույլ են: Ատում եմմմմ...
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4469 | 1 | 0
Facebook