Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նամակ, որ հասցեդ այդպես էլ չիմացավ

SinEDerellA
Հեղինակ`
SinEDerellA
23:23, շաբաթ, 26 հունվարի, 2013 թ.
Նամակ, որ հասցեդ այդպես էլ չիմացավ

Գրում եմ քեզ վերջին անգամ...խոստացել եմ ինքս ինձ ( իսկ ամենից դժվարը ինքդ քեզ տված խոստումը պահելն է ):

Աչքերիս առաջ դողացող մատներս բառեր են ծնում ու բառերս տողեր են դառնում....ծրարում եմ սերս....բոլոր բառերը, որտեղ քո շունչն է, բոլոր տողերս քեզնով են գրվում...վերջին անգամ:Քեզ վերջին անգամ եմ ասում"Ես քեզ սիրում եմ":Այդ քո աչքերը, որ չեն կարդալու ոչ այս, ոչ նախկին իմ նամակները...սիրում եմ դրանք...որ այս աշխարհում բոլորին տեսան, ինձ անտեսեցին...մեկ է սիրում եմ:Քո ձա˜յնը...գիտես հիշեցի " Ես սիրում եմ իմ անունը, երբ դու ես այն արտասանում"...իրոք սիրում եմ, անունս ուրիշ երանգ է ստանում, երբ զույգ շուրթերդ են դրանք ասում:Ա˜խ այդ շուրթերդ....ինձ երբեք չհամբուրած շուրթերդ եմ սիրում...քո հպարտ "ես"-ը, որ իմ խենթ հոգին սանձել չփորձեց, քո ես-ը, որ մեզ Մենք չդարձրեց....ՈՒ վերջին անգամ հենց Քեզ եմ սիրում, այնպես ինչպես կաս, իմ պատկերացրածից գուչե շատ թերի, բայց իմ աչքերում իդեալական ես միլիոն թերությամբ...ես սիրում եմ քեզ:

ՈՒ վերջ....ուզում եմ գնալ, ինչ-որ տեղ, հեռու, ուր չկաս....գնամ մոռանամ, ջնջեմ հետքերդ իմ սիրտ ու մտքից, գնամ, որ ապրեմ քեզանից հեռու...բայց ես ու՞ր փախչեմ ինքս ինձանից, ես ուր էլ գնամ ինձ պիտի տանեմ, իսկ դու իմ մեջ ես, ո՞նց հիմա ինձնից ես քեզ անջատեմ, այդ ո՞ր ճամփեքն են տանում այն տեղը, ուր էլ դու չկաս...ու մի՞թե կա այս մոլորակում մի տեղ, ուր չկաս...ես չեմ հավատում...դու ամենուր ես, իմ երազներում, իմ զույգ աչքերում, իմ հիշողության բոլոր թեևերին այդ դու ես ապրում, ես ու՞ր եմ գնում:

Հրաժարվում եմ քեզ հետ շղթայված իմ հին օրերից`իմ անցյալից, ջնջում եմ ներկաս, ուր ամեն քայլս քեզնով է հսկվում ու ես գնում եմ դեպի ապագա...անքեզ ապագա...դե մնաս բարո˜վ...պիտի քեզ ջնջեմ, պիտի ծրարեմ խոսքերս, սերս ու...քեզ չուղղարկեմ:Նամակ, որ հասցեդ չի իմանալու, ծրարված մի սեր, որ ես քամուն եմ հանձնելու:Թե ուր կտանի քամին նամակս ես դա չգիտեմ, բայց հեռու մի կետ, ուր քեզ չգիտեն, մի այլ մոլորակ, բայց ոչ ապագա....հիմա ես ունեմ դատարկ ապագա, անքեզ հազար ու մի առավոտ, քնից արթնացած իրականություն...հիմա ձեռքումս ունեմ մի նամակ, դու ես ծրարում, սերս եմ ծրարում ու քամուն հանձնում:Բարի ճանապարհ, էլ քեզ չեմ սիրում:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4581 | 3 | 0
Facebook