Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«ՀՈԳՈՒ ԳՈՒՆԱՊՆԱԿ» թրեյնինգ

17:05, չորեքշաբթի, 15 ապրիլի, 2015 թ.
«ՀՈԳՈՒ ԳՈՒՆԱՊՆԱԿ» թրեյնինգ
    
    

Արտ –թերապիան հոգեկան ապաքինման և զարգացման բնական մեթոդ է գեղարվեստական արտահայտման միջոցով։ Այն չունի սահմանափակումներ և ցուցված է բոլորին, միշտ ռեսուրսային է և օգտագործվում է հոգեթերապիայի գրեթե բոլոր ուղղություններում, մանկավարժության մեջ, սոցիալական աշխատանքում և բիզնեսում։

Կարևոր չէ` դուք նկարել գիտեք, թե ոչ, թրեյնինգի ժամանակ դուք կարող եք բացել ձեր ստեղծագործական ԵՍ-ը։

Արտ-թերապիայի մեթոդիկաները ձեզ կօգնեն`

  • Բացել Ձեր ստեղծագործ հնարավորությունները և էներգիան

  • Ուսումնասիրել սեփական անգիտակցականի խորքերը

  • Հասնել ներքին ռեսուրսներին

  • Թուլացնել լարվածությունը և տագնապը

  • Զարգացնել կրեատիվությունը

  • Հասնել ներքին ներդաշնակության և ամբողջականության

Թրեյնինգը նախատեսված է նրանց համար՝

  • Ովքեր հետաքրքրված են ինքնաճանաչմամբ

  • Ովքեր ցանկանում են ստեղծագործականության միջոցով հանել լարվածությունը, սահմանափակումները և խոչընդոտները կյանքի տարբեր ոլորտներում

  • Ովքեր ցանկանում են լավացնել իրենց փոխահարաբերությունները մտերիմների և հարազատների հետ

  • Ովքեր ցանկանում են ավելի լավ ճանաչել սեփական անձը

  • Ովքեր ուզում են իրենց ժամանակն անցկացնել հարմարավետ տարածքում և լցվել դրական էներգիայով։

ԾՐԱԳՐՈՒՄ՝

  • Նկարչական տեխնիկաներ

  • Աշխատանք երազների հետ

  • Աշխատանք սիմվոլների հետ

  • Մեդիտատիվ տեխնիկաներ

  • Տրանսպերսոնալ արտ

  • Աշխատանք վախերի, տրավմաների, ագրեսիվության, նյարդային և հոգեսոմատիկ խանգարումների հետ։

Թրենինգը վարում է Սյուզան Սարգսյանը՝ հոգեթերապևտ, խմբավար, Հ.գ.թ., ԵՊՀ սոցիալական հոգեբանության ամբիոնի դոցենտ, Գիտությունների Ազգային Ակադեմիայի դասախոս: 2004թ.-ից գործնական հոգեբանության ոլորտում է` որպես հոգեթերապևտ և խմբավար:

Թրեյնինգի տևողությունը՝ 36 ժամ (2.5 ամիս):

Թրեյնինգի արժեքը՝45000 դրամ:

Ուսանողների համար` 36000 դրամ:

Մանրամասների կամ թրեյնինգին մասնակցելու համար զանգահարեք 010581814, 077581814, 096581814 հեռախոսահամարներով:

Հասցե` Մաշտոցի 40:

Աղբյուրը` www.hogeban.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6010 | 0 | 0
Facebook