Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 06 նոյեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

ՙՀորովելցիները՚ հյուրընկալեցին կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին

20:07, շաբաթ, 11 ապրիլի, 2015 թ.
ՙՀորովելցիները՚ հյուրընկալեցին կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին

Վանաձորի ՙՀորովել՚ երգի-պարի անսամբլը, Գյումրու Վ. Աճեմյանի և Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնների հետ համատեղ, մայիսի 17-ին ներկայացնելու են համերգ-ներկայացում` Վանաձորի ՙՇառլ Ազնավուրի՚ անվան պալատում: Մինչ համերգի նշանակված օրը հորովելցիներին հյուրընկալվում են հանրահայտ և մեծանուն արվեստագետներ: Երեկ՝ ապրիլի 10 ին, Վանաձորում, հորովելցիներին հյուրընկալվել էր ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը: Մաեստրոն եկել էր ներկա գտնվելու հորովելցիների կայանալիք համերգ-ներկայացման փորձին: Ամիրխանյանի ներկայությունը, հատկապես կարևոր էր անսամբլի երաժշտախմբի համար: Նա ծանոթացավ նրանց կատարած աշխատանքներին և իր խորհուրդներով փորձեց օգտակար լինել անսամբլի հետագա աշխատաքների կայացմանը: Փորձը դիտելուց հետո մաեստրոն տվեց իր գնահատականը:

-Հրաշագեղ աշխատանք է, դահլիճում նստած տեսնում եմ, որ դուրս են գալիս վեհ կեցվածք ունեցող արտիստներ, նրանց շարժումները վերին աստիճանի հղկված են: Արտիստից պահանջվում է, որ չմտացի, թե դոլարի կուրսն ինչքան է, ինքը պետք է անի մի բան, որը ոչ թե կարող է, այլ մի բան, որը չի կարող չանել: Երգիչը նա չի ով կարող է երգել, այլ նա է ով չի կարող չերգել: Ձեր պարի մեջ ես տեսա մի բան, որ դուք կրում եք ձեզանով մի վեհ կերպար: Ես շնորհավորում եմ Ձեզ: Հրաշալի բեմադրական աշխատանք է կատարված: Ես այսօր այսպիսի լիդեր կոլեկտիվ չեմ տեսնում Հայաստանում: Մայրաքաղաքն այսօր կորցրել է իր մշակութային դեմքը և հիմա այստեղ օրինաչափ է, որ մենք կրում ենք այս մշակութային առաքելությունը, ես Ձեր կողքին եմ, - իր տպավորոիթյուններով կիսվեց մաեստրոն:

Ամիրխանյանը հորովելցիներին առաջարկեց բեմադրել նաև «Կարմիր ծաղիկ մը գարունի» երգը:

Վերջում կոմպոզիտորը հորովելցիների ձայնակցությամբ կատարեց ՙԵրազ իմ երկիր հայրենի՚ երգը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4368 | 0 | 0
Facebook