Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Տեղեկատվական, խորհրդատվական ամսագիր պրոֆեսիոնալների համար

10:36, ուրբաթ, 10 ապրիլի, 2015 թ.
Տեղեկատվական, խորհրդատվական ամսագիր պրոֆեսիոնալների համար


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Տեղեկատվական, խորհրդատվական ամսագիր պրոֆեսիոնալների համար՝ ղեկավարների, գործարարների, հաշվապահների, ֆինանսիստների, աուդիտորների, իրավաբանների, PR մենեջերների, մարքետոլոգների, ներդրողների: «Էկոնոմիկա և իրավունք» ամսագիրի առավելությունները:

«Էկոնոմիկա և իրավունք» ամսագրում հրապարակվում է հաշվապահական, հարկային, աշխատանքային, տնտեսական օրենսդրությունների բոլոր կարևոր փոփոխությունների հետ կապված տեղեկատվությունը, տրվում են հաշվապահական և հարկային հաշվառման այն առավել բարդ և արդիական խնդիրների հանգամանալից պարզաբամումները, որոնք հանդիպում են կազմակերպության ղեկավարների, մասնագետների, հաշվապահների, իրավաբանների, կադրերի բաժնի մասնագետների աշխատանքի ընթացքում:

Տրվում են մեթոդական խորհրդատվություններ կապված հաշվապահական և հարկային օրենսդրության ճիշտ կիրառման հետ առավել բարդ և խճճված դեպքերում, երբ միայն բոլոր նրբություններին իրազեկ լինելն է թույլ տալիս խուսափել հաշվապահական և հարկային սխալներից:

«Էկոնոմիկա և Իրավունք» ամսագիրը նաև բոլոր այն անձանց և կազմակերպությունների համար է, ովքեր հետաքրքրված են ձեռնարկատիրական գործունեության իրականացմամբ Հայաստանում և Հայաստանի հետ համատեղ, արտաքին տնտեսական, կրթական, գիտական եւ փոխանակման ծրագրերի կազմակերպմամբ «Հայաստան-Արտերկիր» ՝ առաջին հերթին «Հայաստան-Եվրասիական Տնտեսական Միության», «Հայաստան-Եվրամիություն», «Հայաստան-Սփյուռք» և այլ ձևաչափերով:

Օրենսդրություն, հարկեր, մաքսային և ոչ սակագնային կարգավորումը արտաքին տնտեսական գործունեությունում: Ֆինանսներ, բանկեր, ապահովագրություն: Համատեղ ծրագրեր բիզնեսի ոլորտում: Գործընկերներ, ներդրողներ, շուկաներ: Տեղեկատվություն: Խորհրդատվություններ և պարզաբանումներ: Հարց ու պատասխան: Աջակցության Ծրագրեր:

Ամսագիրը տպագրվում է 1996թ.: Տպագրվում է տարեկան 12 համար:

Ամսագիրը տպագրվում է հայերեն, նյութի մի մասը նաև ռուսերեն, անգլերեն և այլ լեզուներով:

Աղբյուրը` elc.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5424 | 0 | 0
Facebook