Ճանապարորդ արշավախմբի հերթական
արշավն այս անգամ այլ խորհուրդ ունի: Այն իր մեջ կրում է բարին գործելու և բարին տարածելու խորհուրդը: Դավիթ Դավթյանը բոլոր արշավականներին հրավիրում է բարեգործական արշավի, որի հասույթը փոխանցվելու է «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությանը:
Ճանապարորդ արշավախմբը ծրագրում է հետաքրքիր քայլարշավ Վայոց Ձորի գեղատեսիլ վայրերով` Արտաբույն,
Սմբատաբերդ,
Ցախաց Քար վանք, Եղեգիս:
Արշավը սկսվելու է Հայաստանի միջնադարյան ամենանշանավոր ամրոցներից մեկից՝ վեհաշուք Սմբատաբերդից, այնուհետև շարժվելու են դեպի Ցախաց Քար նշանավոր վանական համալիր, որտեղ գտնվում է հայկական ամենամեծ բարձրաքանդակը:
Քայլարշավի վերջնակետը կլինի գեղատեսիլ Եղեգիսի կիրճը, որին հարակից Եղեգիս գյուղի տարածքում գտնվում է Զորաց տաճարը, ինչպես նաև Եղեգիս գետի ափին տարածվող հին հրեական գերեզմանոցը՝ Յապոնի բախչան:
Տասներկու կիլոմետր ձգվող ճանապարհի քայլարշավը կլինի այնքան հետքրքիր և բովանդակալից, որ մոռացնել կտա հոգնածությունն ու կկարճի ճանապարհը:
Ապրիլի 12-ին Ճանապարորդ արշավախմբը հրավիրում է միանալ քայլարշավին: Արշավին միանալու համար զգուշացնել նախապես՝ մինչև նախորդող ուրբաթ երեկոն՝ զանգահարելով 091 321211, 094 321211 հեռախոսահամարներին կամ գրել chanaparhord@gmail.com էլեկտրոնային հասցեյով: