Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Հետաքրքրաշարժ ֆիզիկա»

14:07, շաբաթ, 04 ապրիլի, 2015 թ.
«Հետաքրքրաշարժ ֆիզիկա»

ՀՀ Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի N1 միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում ուսուցչուհի Արմինե Հակոբյանի Կազմակերպած ֆիզիկայի դասը ինտեգրված էր քիմիայի և ինֆորմատիկայի հետ: Միջառարկայական կապերը, ինչպես նաև ինտեգրված մոտեցումները նպաստեցին տարբեր առարկաներից գիտելիքների ամբողջականացմանը, ինչպես նաև գործնական և լաբորատոր աշխատանքների միջոցով տեսական գիտելիքների յուրացմանը:

Աշակերտները հավաքեցին փորձարարական սարքեր, որոնք վերաբերում էին էլեկտրոլիզին, էլեկտրոլիտների լուծույթում էլեկտրական հոսանքի հաղորդմանը, հետո ընդհանրացրին չափման արդյունքները, դրանց հիման վրա եզրահանգումներ արվեցին:

Աշակերտները գործնականորեն ձեռք բերեցին պղնձի ստացման վերաբերյալ գիտելիքներ, որոնք կկարողանան կիրառտել առօրյայում:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7061 | 0 | 0
Facebook