«Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը կազմակերպում է հերթական բարեգործական միջոցառումը՝ ազգագրական երգի եվ պարի
համերգ, որը տեղի է ունենալու
ապրիլի 15-ին, ժամը 19: 00-ին,
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Մասնակցելու են ազգային մշակույթի լավագույն ներկայացուցիչները՝ Վան, Կարին, Մասունք, Նուբար, Սասնա Ծռեր, Վերադարձ և Տարոնցիներ երգի և պարի ազգագրական խմբերը, կլինեն նաև անհատ կատարողներ Ջիվանու դպրոցի սաներից:
Համերգից ստացված ամբողջ հասույթը ուղղվելու է Մարիա Չոբանյանի բուժմանը:
Մարիան 4 տարեկան է: Փոքրիկի մոտ ի ծնե առկա է ողերի դեֆորմացիա ողնաշարի կրծքային հատվածում։ Բուժումը հնարավոր է իրականացնել Գերմանիայում: Անհրաժեշտ 50 000 եվրոյից արդեն 20 000 եվրո հավաքվել է:
Տոմսերի արժեքն է 2000, 3000, 5000 դրամ: Պատվիրելու համար զանգահարել 098 79 89 80 կամ 099 599 461 հեռախոսահամարներին: