Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԶԱՏԻԿ. ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՏՈՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ

23:08, երկուշաբթի, 30 մարտի, 2015 թ.
ԶԱՏԻԿ. ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՏՈՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
    
Սույն թվականի մարտի 31-ին ժամը 14: 30-ին, Երիտասարդ պատմագետների ասոցիացիան իրականացնի ԶԱՏԻԿ. ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՏՈՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ հերթական միջոցառումը Տուրիզմի հայկական ինստիտուտում (հասցե՝ Երվանդ Քոչարի փող., 12/1 շենք): Զեկուցումով հանդես կգան Երիտասարդ պատմագետների ասոցիացիայի նախագահ պ.գ.թ., դոցենտ Լ. Մկրտչյանը և ազգագրագետ Խ. Գրիգորյանը:
    
     Ծրագիրը նպատակ ունի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, հայոց ավանդական տոների միջոցով երիտասարդ սերնդին փոխանցել մշակութային բազմաշերտ արժեքները՝ նպաստելով երիտասարդության հայեցի դաստիարակությանն ու իրական արժեհամակարգի ձևավորմանը: Փորձ կարվի այսօրվա պայմաններին համահունչ վերաիմաստավորել ու կազմակերպել այս ժողովրդական տոնը:
    
     Ակնկալում ենք Ձեր մասնակցությունը:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
6866 | 0 | 0
Facebook