Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայի կենսունակությունը

17:06, երկուշաբթի, 30 մարտի, 2015 թ.
Հայի կենսունակությունը
     Մեզ բոլոր իրավիճակներում ապրեցնում է մեր՝ ծիծաղելու ունակությունը: Անգամ ամենածանր իրադրություններում մենք ծիծաղում ենք՝ մի տեսակ արհամարհելով թե՛ կյանքը, թե՛ մահը և թե՛ դժվարությունները: Այսպիսով մենք, ենթագիտակցաբար, մեզ ուժ ենք հաղորդում՝ կերտելով հաղթողի կենսագրությունը: Սակայն այս հաղթողը ունակ է մարտիրոսաբար պայքարելու՝ ինչը ծայրահեղական է, քիչ է, վատ է...
     Մեզ անհրաժեշտ է նոր «ռազմավարություն» , այն է՝ պարբերական հաղթանակների գաղափարը, որն ունենալու է ոչ միայն ծանր պահերին գլուխ բարձրացնելու, այլև «լայն օրերն» օգտագործելու և «լայն ապրողի» գաղափարախոսությունը, կենսակերպը:
     Հեղափոխությունների հեղափոխությունը գաղափարականն է, ներանձնայինը: Եկեք հեղափոխվենք ինքներս և, ապա նոր պահանջենք դիմացինից՝ հարուստից, աղքատից, քրիստոնեից, հեթանոսից, բարեկամից, թշնամուց, իշխանավորից, ենթակայից՝ բոլորից:
     Հեղափոխվենք ինքներս՝ նախ գաղափարապես:
Աղբյուրը` Հ. Խաչատրյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3616 | 0 | 0
Facebook