Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կեռասի վեճի հետեւանքով դանակահարել է 20-ամյա իջեւանցու սրտամկանը

Son Yan
Հեղինակ`
Son Yan
15:54, շաբաթ, 28 մարտի, 2015 թ.
Կեռասի վեճի հետեւանքով դանակահարել է 20-ամյա իջեւանցու սրտամկանը
     2015թ. մարտի 21-ին, ժամը 17-ի սահմաններում Իջեւան քաղաքի Ասլանյան փողոցում անհիմն վիճաբանության են բռնվել Իջեւանի բնակիչներ, 1979թ. ծնված Արման Մարտիկի Մարտիրոսյանը եւ 1995թ. ծնված Ժիրայր Մհերի Թանանյանը: Մեր տեղեկություններով՝ Ժ. Թանանյանը Ա. Մարտիրոսյանին մեղադրել է անցյալ տարի իրենց այգու կեռասը քաղելու համար: Վեճի հետեւանքով Ա. Մարտիրոսյանը դանակով խոցել է Ժ. Թանանյանի կրծքավանդակի ձախ կեսը, նրան պատճառել սրտամկանի վնասվածք: Վերջինս ծանր վիճակում տեղափոխվել է Իջեւանի բժշկական կենտրոն: Նրա վիրահատության ընթացքում կատարվել է շտապ խորհրդատվություն Երեւանի «Էրեբունի» ԲԿ մասնագետների հետ: Վիրահատությունից հետո, նույն օրը ժամը 22.30-ի սահմաններում, Ժ. Թանանյանը ռեանոմոբիլով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ: Իրավապահներից ստացված տեղեկություններով՝ երեք երեխաների հայր, ոչ մի տեղ չաշխատող Արման Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է կալանքը:
    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4661 | 0 | 0
Facebook