Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Տուբերկուլոզը Եվ ես» սոցիալ- հոգեբանական հասարակական կազմակերպություն

TB and ME
Մամուլի խոսնակ`
TB and ME
02:10, երկուշաբթի, 23 մարտի, 2015 թ.
«Տուբերկուլոզը Եվ ես» սոցիալ- հոգեբանական հասարակական կազմակերպություն

«Տուբերկուլոզը Եվ Ես» սոցիալ-հոգեբանական հկ-ն հիմնադրվեց 2015թ-ի մարտի 17-ին:

Կազմակերպության գործունեության նպատակներն են`

· Տուբերկուլոզի դեմ բուժվող մարդկանց օգնել ավելի հեշտ անցնել բուժման ստացիոնար և ամբուլատոր փուլերով:

· Նպաստել հասրակության մեջ կարծրատիպերի կոտրմանը:

· Հասարակությանը տարածել տեղեկատվություն տուբերկուլոզ հիվանդության, նրա ախտանշանների, տարածման եղանակների և բուժման մասին:

· Աջակցել բուժման մեջ գտնվող մարդկանց, ովքեր ցանկություն կունենան նոր հմտություններ ձեռք բերել, որի շնորհիվ հետագայում կկարողանան աշխատել:

Կազմակերպությունը Տուբերկուլոզի դեմ բուժման մեջ գտնվող մարդկանց և նրանց հարազատներին տալիս է հնարավորություն մշտապես անվճար օգտվելու`

· Հոգեբանի խորհրդատվությունից

· Իրավաբանի խորհրդատվությունից

· Սոցիալական աշխատողի խորհրդատվությունից

Բուժման մեջ գտնվող յուրաքանչյուր անձ, այդ թվում և նրա ընտանիքի անդամները, կարող են օգտվել կազմակերպության կողմից առաջարկվող անվճար ծառայություններից` կազմակերպվող դասընթացներից, միջոցառումներից:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
3722 | 0 | 0
Facebook