Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունն ու մարզչական շտաբը ջանք չի խնայում Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին վերադարձնելու համար:
Դրա հետ կապված անգլիական ակումբի նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը ժամանել էր Մադրիդ և ներկա է եղել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ Գելզենկիրխենի «Շալկեի» դեմ հանդիպմանը:
Խաղից հետո շոտլանդացի մասնագետն ընթրել է 30-ամյա ֆուտբոլիստի հետ՝ փորձելով նրան համոզել վերադառնալ Մանչեսթեր: