Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Այսպես, թե այնպես...

00:02, չորեքշաբթի, 23 հունվարի, 2013 թ.
Այսպես, թե այնպես...
     Մի մեծ բաժակով կենացդ եմ խմում: Այսօր տոն է: Տոնը երկուսիս, որն արդեն մեռել է մոտ 10 ամիս, ու ես վերջին անգամ տոնում եմ սիրելիս: Լցրել եմ բաժակս, նստել եմ գետնին, հիշում եմ օրերս ու կում-կում խմում: Սրտիցս աջ` հենց մեր ցավոտ տեղում, մռայլ է ու մութ, ցավում է, գոռում: Ուզում եմ այսօր քեզ կոչել «հավատարիմս», դու իմ վերջին «հավատարիմ», դու իմ վերջին «զինվոր», սպասում եմ քեզ հիմարաբար:
     Հենց այնպես ոչինչ չի լինում, կամ գուցե լինում է: Դու ապրում ես առանց ներկայիս, իսկ ես ստեղծում եմ համառ ապագա: Այսպես, թե այնպես ես լռում եմ ինքս ինձ, ես լողում եմ ցավիս հետ, իմ իսկ ձեռքերով ստեղծած արցունքիս ծովում, իսկ դու սիրելիս վերցրել ես ռետին ու ջնջում ես, այն ինչ մենք ենք գրել: Անարդար է, բայց այսպես, թե այնպես արդար բան չկա: Այսպես, թե այնպես անցավ ու գնաց, անցավ և գնաց 2 հիմար տոն: Աչքերիս համար ցավոտ, աչքերիս համար օտար, մի օր ու չկրկնվող հիմար պատկերներ: Այսպես, թե այնպես անցան գնացին, դու էլ չես գալու, ես գիտեմ` անգամ չես էլ հիշելու:
     Հունվարի 23` մի հիմար պատկեր, երկու սատանա իրար են նայել: Վերջին անգամ եմ տոնւմ սիրելիս, վերջին անգամ կենացդ խմում, քանզի առանց քեզ դատարկ է տոնս:
     Լռությունս ուզում է խոսել, բայց թույլ չեմ տալիս նրան դառնալ ձևություն:
     Պատռել եմ ուզում ուղեղս, որ մի պահ իր տեղը զիջեց քարացած սրտիս: Ուզում եմ գոռալ, գոռալ ու ջարդել պատերը բոլոր, ուզում եմ գոռալ ու պատռել դեմքերը բոլոր, ուզում եմ գոռալ, որ ներկա չստանամ ես մեկ ուրիշով, որ բացակայիս չհամարձակվեն լրացնող գտնել, ուզում եմ գոռալ, որ չմոռանան, ես նրան «հավատարիմս» եմ կոչել: Այսպես թե այնպես այսօր տոն է, ու ես շարունակում եմ ճառս բարձրաձայն: Խմում եմ կենացդ, դու իմ վերջին «հավատարիմ», իմ վերջին «անցյալ»` ներկայիս կողքին:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
5230 | 11 | 0
Facebook