Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մինի ֆուտբոլ

13:59, հինգշաբթի, 12 մարտի, 2015 թ.
Մինի ֆուտբոլ

Համաձայն մարտի 1-ից օգոստոսի 31-ը ընկած մարզական միջոցառումների պլանի Զոլաքարի №1

միջնակարգ դպրոցում ս/թ մարտի 10-ին անցկացվեց Մինի ֆուտբոլի առաջնություն 8-ից 10-րդ դա-

սարանների տղաների և աղջիկների միջև:

Սկզբում մրցեցին 8-րդ և 9-րդ դասարանների աղջիկները: Խաղի ընթացքում աչքի ընկան թիմերի դար-

պասապահները՝ Անի Ադամյանը և Լուսինե Հակոբյանը: Խաղն անցավ աշխույժ, մասնակիցները ակ-

տիվ էին, իսկ երկրպագուները պաստառներով ու ձայնարկումներով ոգևորում էին թիմերին: Հիմնական

ժամանակում խաղն ավարտվեց 0: 0 հաշվով: Սակայն տուգանային հարվածներից հետո 1: 0 հաշվով հաղ-

թեցին 9-րդ դասարանի աղջիկները: Հաջորդիվ մ րցեցին նույն դասարանների տղաները: Այս խաղն ա-

վարտվեց 5: 0 հաշվով՝ հօգուտ 9-րդ դասարանի: Արմեն Ամիրյանը կարողացավ անառիկ պահել իր դար-

պասը: Այնուհետև մրցությունը շարունակվեց 9-րդ և 10-րդ դասարանների միջև: Փայլուն խաղացին

10-րդ դասարանի և՛ տղաների, և՛ աղջիկների թիմերը:

Արդյունքում՝ առաջին տեղը գրավեցին 10-րդ դասարանի, երկրորդը՝ 9-րդ դասարանի աշակերտները:

Ոգևորության պահեր ապրեցին թե՛ մասնակիցները, և թե՛ երկրպագուները:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
6031 | 0 | 0
Facebook