Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱՆԿԵՂԾՈՐԵՆ՜ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՀԱՄԱՐ

Hasmik
Հեղինակ`
Hasmik
17:03, չորեքշաբթի, 11 մարտի, 2015 թ.
ԱՆԿԵՂԾՈՐԵՆ՜ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՀԱՄԱՐ

ԱՆԿԵՂԾՈՐԵՆ՜ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՀԱՄԱՐ

Ձեր բնատուր վերլուծական խելքի մասին չբարձրաձայնելը առնվազն արդար չէ: Ձեզ գնահատում են նաև Ձեր բացախոսության համար: Ենթատեքստերով խոսելն էլ Ձեր ոճը չէ:

Yerkir.am -ի հետ Ձերվերնագրով զրույցում չգիտես ինչու Դուք անկեղծանում եք և խոստովանում, որ 13 տարի լինելով ապաքաղաքական կառույցի ղեկավար, զբաղվել եք թաղային (կրիմինալ разборка-ներով): Անկեղծության պատճառը երևի մեծ պասն է... Շիտակ լինելու համար ասեմ, որ թե՛ կենցաղային, թե՛ թաղային խնդիրների ժամանակ եթե նույնիսկձեռնարկ է եղել՝ ապա ըստ շահեկանության: Այսօր Գյումրիում կենցաղային հողի վրա կատարված դեպքերը կապել քաղաքի բարոյահոգեբանական վիճակի հետ՝ հավասարազոր է չարախնդալու: Կենցաղային վեճեր եղել են և միշտ կլինեն.

Ում՞ ոտքը հատկապես խերով չէր մեր քաղաքի համար. փորձեմ կռահել ինչ ի նկատի ունեք:

Քաղաքպետ Սամվել Բալասանյան. աստղերը հուշում են, որ սույն անձի մեջ լուրջ դիսոնանս կա: Չարախափան միջոցներ ձեռք առնելու համար ռեսուրսներ չկան:

Պարոն Բալասանյանի թիվ մեկ խնդիրը անխեր լինելու մեջ հոգևոր կապի խզվածքն է գյումրեցիների հետ: Դա գենետիկ է և Գյումրիի նման բազմաշերտ հոգեկերտվածք ունեցող քաղաքի համար չի կարող բարոյահոգեբանական մթնոլորտ ստեղծել:

Գանք մայրաքաղաքային չինովնիկներին:

Գյումրեցիների թիվ մեկ խնդիրը նորանշանակ ղեկավարի հարցում արտահայտվում է մեկ գլխավոր հարցով.:

Հետաքրքիր է, որ ավագ սերնդի գյումրեցիները հրաշալի են հիշում 70-80 -ականներին Գերագույն դատարանի դատավոր Հրաչիկ Նադարյանին, ով այդ ժամանակահատվածում Լենինականի հետ կապված գործ է քննել. Քննությունը տևել է շուրջ 3 տարի. ըստ նրանց պատմածի դատաքննության օրերին, երբ հայտարարվել է., Լենինականի ժողովուրդը ոտքի չի կանգնել, ոտքի է կանգնել միայն այն ժամանակ, երբ հնչել է.արտահայտությունը:

Այսպիսի բաներ, պարոն Ղուկասյան, մերոնք հորով են ընկալում որդուն:

Շիրակի մարզի ոստիկանության վարչության պետը իրավական ոլորտի երախտավորի որդին է և կարծեմ թե, և հունվարի 12-ի, և 15-ի, և հետագայում թե՛ դատախազության, թե՛ քննչական կոմիտեի սպիտակ ձեռնոցներով արած անտրամաբանական քայլերի հետևանքների (ցուցարարների ձերբակալությունների, Ավետիսյանների իրավահաջորդների նկատմամբ անպատշաճ վերաբերմունքի և այլն) պատասխանատվությունը և կանխումը ՇՄ ոստիկանության վարչության պետի և նրա աշխատակազմի շրջահայացության շնորհիվ է, որ չեն վերածվել սադրանքի:

Ցավոք, նույնը չեմ կարող ասել Շիրակի մարզի դատախազ Րաֆի Ասլանյանի վերաբերյալ: Գյումրեցիները դեռ փորձում են պարզել: Ի հարկ է վերջին դեպքերը առինքնող այս պաշտոնյային երկնքից գցեցին երկիր երբ վերջինս բախտ ունեցավ դեմ առ դեմ հանդիպելու գյումրեցու կամային, ամեն ինչ տեսած ու վախ չունեցող աչքերին: Չեմ կարծում, թե դատախազը երկար կդիմակայի գյումրեցիների կողմից տհաճ անձ լինելուն:

Համոզված եմ նաև, որ իր հրաժարականից հետո որպես մարդկային որակ նա կլինի շատ ավելի լավը, քան իրեն ներկայացրեց գյումրեցիներին:

Ամենակարևորը ուսերից կգցի օրենքի պահապանի շղարշը:

Էլ ո՞վ մնաց, Վարդան Նիկոլաեվիչ, էլ ում ոտքը խերով չէ էս քաղաքում. հիշեցի, քո մտերիմի՝ Սեյրան Պետրոսյանի, ում՞ ժամանակին փոխանակ Աշոցքից ուղարկեինք ավելի բարձր տեղ՝ ասենք Կալինինո, բերեցինք Գյումրի-Երևան-Գյումրի трас:

Ասում են, Դուք խոստացել եք Ս.Պ.-ին, որ երբ Դուք մարզպետ դառնաք, մի հատ էլՍՊԸ եք հիմնելու և Ս.Պ.-ին դնելու եք այդ ՍՊԸ-ի մարզպետ:


    
    

Հարգանքներով Հասմիկ Մելքոնյան

Գյումրի


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4186 | 0 | 0
Facebook