Ութամյա Անահիտն արդեն գիտի, որ պետք է զգուշանալ աշխույժ խաղերից:
Փոքրիկին տրվել է Դիլատացիոն կարդիոմիոպաթիա ախտորոշումը:
Երկու տարեկան հասակից Անահիտն ունեցել է առողջական խնդիրներ կապված սիրտ-անոթային համակարգի հետ․ նրա մոտ ախտորոշվել էր Սրտմկանի բորբոքում՝ միոկարդիտ, ապա ժամանակի ընթացքում հիվանդությունը զարգացել է:
Արդեն վեց տարի է Անահիտը գտնվում է դիսպանսեր հսկողության տակ:
Երեխան կոնսուլտացիա և հետազոտություններ է անցել Գերմանիայում՝ Ցյուրիխի և Մյունստերի Համալսարանական հիվանդանոցներում, որոնց արդյուքնում պարզվել է, որ փոքրիկի մոտ հազվադեպ հանդիպող հիվանդություն է, և բուժումը Հայաստանում հնարավոր չէ իրականացնել: Բուժումն ու հսկողությունն անհրաժեշտ է իրականացնել Եվրոպայում․ ապաքինման միակ տարբերակը սրտի փոխպատվաստումն է:
Երեք ամիս առաջ երեխային անգիտակից տեղափոխել են հիվանդանոց, որտեղ սրտի կանգ է արձանագրվել: Ներկայումս, նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Փոքրիկ Անահիտին անհապաղ անհրաժեշտ է օգնություն:
Նույնիսկ փոքրիկ դրամական օգնություններով կարող ենք նպաստել, որպեսզի փոքրիկը օր առաջ բուժումը սկսի Եվրոպայում:
Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են օգնել անուշիկ և ժպտերես փոքրիկին, կարող են իրենց փոխանցումները կատարել ՎՏԲ-Հայաստան բանկում բացված հաշվեհամարներին՝
16066001848402՝ ՀՀ դրամ,
16066001848403՝ ԱՄՆ դոլար,
16066001848404՝ եվրո,
ստացող՝ Հասմիկ Հարությունյան /երեխայի մայրը/:
Այլ մանրամասների համար կարող եք զանգահարել Անահիտի ծնողներին հետևյալ հեռախոսահամարով՝ /+374/ 98 35 45: