Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Քաղցած մարդկանց հեղափոխությունը

20:16, ուրբաթ, 06 մարտի, 2015 թ.
Քաղցած մարդկանց հեղափոխությունը

Քաղցած մարդկանց հեղափոխությունից լավ բան սպասելն անհնար է, դրա արդյունքը միշտ քաոս է: Իրական հեղափոխությունն անում է բարոյական, ինտելեկտուալ և հայրենասեր մարդկանց փոքր զանգվածը: Ինչու՞ փոքր, որովհետև այս եռամիասնությունն իրենց մեջ ամփոփած մարդիկ՝ անհատները, միշտ հասարակության մեջ եզակի են՝ հազարից մեկը: Եթե Այս երեք տարրերից որևէ մեկը բացակայում է անձի մեջ՝ նա դադարում է ճշմարիտ հեղափոխական անհատ լինելուց:
     Հեղափոխությանը միշտ պետք է վերաբերվել ինչպես կրակին, որը կարող է այրել ամեն ինչ՝ նախևառաջ հետդարձի ճամփաները:
     Իսկ, եթե հաշվի առնենք, որ.
     1. Նման անհատները ծնվում են խիստ որոշակի ժամանակահատվածում և խիստ որոշակի իրադարձությունների համար,
     2. Հեղափոխությունը պետք է կատարվի նախ հասարակության ուղեղում,
     3. Հեղափոխությունն ուղղակի ազդեցություն ունի մարդկանց լայն զանգվածների, իսկ ընդհանրացված կերպով՝ հայրենիքի համար,
     4. Եվ հաշվի առնելով, որ ամեն ազգ ունի իր ուրույն տեղն ու դերը, իրեն հատուկ պարտականությունները համայն մարդկության առաջ (կարելի է առանձնացնել այլ կետեր ևս, սակայն, ըստ իս, սրանք առանցքայինն են), ապա՛.
     - Հեղափոխությանը պետք է վերաբերվել խիստ զգուշավոր՝ հաճախ ձեռնպահ մնալով հեղափոխություններ ճարակելուց, քանզի հեղափոխությունների ճնշող մեծամասնությունը տանում է ռեգրեսի և առաջացնում դեգրադացիա:
     Սակայն ընչազուրկների հեղափոխությունից, ռեգրեսից և դեգրադացիայից խուսափելու համար անհրաժեշտ է բավարարել հասարակ մարդու կենսական պահանջները, չճնշել նրանց, որպեսզի հիմք, հնարավորություն և ընթացք տանք իրական հեղափոխության իրականացմանը:
     Իրականում այն, ինչ վերը շարադրվեց գերազանցորեն, տասնյակ, հազարավոր անգամ դժվար է իրականացնել, քան հարյուր կամ հազար ընչազուրկների հեղափոխություն: Եվ հենց սրանում է կայանում այն հարցի պատասխանը, թե ինչու որոշ ազգեր առաջընթաց են ապրում, ձեռք են բերում հզոր պետականություն, իսկ մյուսները տևական ժամանակահատվածի ընթացքում կորչում են պատմության թատերաբեմից, թողնելով զուտ պատմագիտական փաստեր:
     Հ.Գ. Ամեն ինչում՝ բոլոր նախաձեռնություններում, կարևորը գաղափարն ու գաղափարախոսությունն են: Տեսեք դրանք և դուք կտեսնեք դրա վախճանը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3588 | 0 | 0
Facebook