Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Եվրատեսիլ 2013-ում Հայաստանը կներկայացնի Գոռ Սուջյանը

MILEY CYRUS ARMENIA
Մամուլի խոսնակ`
MILEY CYRUS ARMENIA
18:48, երեքշաբթի, 22 հունվարի, 2013 թ.
Եվրատեսիլ 2013-ում Հայաստանը կներկայացնի Գոռ Սուջյանը

Հանրային հեռուստաընկերությունը վերջնական որոշում է կայացրել «Եվրատեսիլ 2013»-ին մեր մասնակցի վերաբերյալ: Շվեդիայի Մալմո քաղաքում կայանալիք երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի «Դորիանս» խմբի մենակատար Գոռ Սուջյանը:

Այդ մասին, ըստ Asekose.am-ի ունեցած տեղեկությունների, պաշտոնապես կհայտարարվի Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվականի» («Հայլուրի») այսօրվա գլխավոր թողարկման ժամանակ:

Հիշեցնենք, որ սույն թվականի մայիսի 14-ին, 16-ին և 18-ին Շվեդիայի Մալմո քաղաքում տեղի կունենա «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթը:

Ավելի վաղ Հանրային հեռուստաընկերությունը տեղեկացրել էր, որ այս տարվա մարտի 2-ին տեղի կունենա Եվրատեսիլ երգի մրցույթի հայաստանյան ազգային ընտրությունը, որի ընթացքում գեղարվեստական հանձնաձողովի կողմից ընտրված մասնակիցը կկատարի մրցութային երգերը: ՆՅՈՒԹԸ asekose.am-ից:
    
    
    
     ՄԻԱՑԵՔ ՖԵՅՍԲՈՒՔԻ ԱՄԵՆԱՀՈՒՄՈՐԱՅԻՆ ԷՋԻՆ, ՍԵՂՄԵՔ ԱՅՍՏԵՂ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
6888 | 5 | 0
Facebook