Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ուղեղի մարզում. ո՞րն է դա

Լառա
Հեղինակ`
Լառա
22:49, կիրակի, 01 մարտի, 2015 թ.
Ուղեղի մարզում. ո՞րն է դա

Ինչ է նշանակում ուղեղի մարզում, արդյո՞ք մեր ուղեղը մարզելու միջոցներ կան։ Մենք մշտապես տեղեկատվություն ենք ստանում, որն օրեցօր ավելի ու ավելի արագ տեմպերով է ընկալվում մեր կողմից։ Սակայն ինչպես անել, որ ուղեղը հիշի այն, ինչ ավելի հարկավոր ու անհրաժեշտ է մեզ համար։

ԱՄՆ-ում որոշ հյուրանոցներում կան հատուկ ծառայություններ, որոնք կոչվում են BrainBody Fitness եւ մարդիկ, ովքեր ցանկանում են մարզել իրենց ուղեղը օգտվում են դրանից։ BrainBody Fitness-ը ոչ միայն իր մեջ ներառում է խաչբառ կամ սուդոկու լուծելը, այլ հատուկ հոգեբանական ծրագրեր եւ վարժություններ է առաջարկում։

Ահա հենց այդպիսի երկու պարզ վարժություններ ենք ցանկանում ներկայացնել ձեր ուշադրությանը։

Ամենապարզ միջոցի կիրառության հարցում կարող են օգնել ժամացույցի սլաքները։ Մեկ րոպե հարկավոր է ուշադրությամբ հետեւել ժամացույցի սլաքներին, հետո փակել աչքերը եւ հաշվել վայրկյանները։ 60 վայրկյան անց կարելի է բացել աչքերը։

Եվս մեկ մեթոդ. փորձեք կարդալ «գլուխն ի վայր» դրված գրքի մի քանի տող:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4424 | 0 | 0
Facebook