Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երկուշաբթի, 09 դեկտեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

ԼՈՒՅՍ ՏԵՍԱՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐԸ

13:34, կիրակի, 01 մարտի, 2015 թ.
ԼՈՒՅՍ ՏԵՍԱՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐԸ
    
    

Լույս տեսավ Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) հերթական (թիվ 78) էլեկտրոնային տեղեկագիրը (ArAS Newsletter), որը լույս է տեսնում ամեն ամսվա վերջում, ներկայացնում է հայկական և միջազգային աստղագիտական նորությունները և տարածվում է աշխարհի բոլոր հայ աստղագետներին և մի շարք աստղագիտական կազմակերպությունների: Վերջին համարի բովանդակությունը.


    

1. Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ, IAU) XXIX գլխավոր ասամբլեան, 3-14 օգոստոսի 2015թ․, Հոնոլուլու, Հավայան կղզիներ, ԱՄՆ

2. Եվրոպական աստղագիտական ընկերության (ԵԱԸ, EAS) տարեկան համագումարը (EWASS-2015), 22-26 հունիսի 2015թ․, Տեներիֆե, Կանարյան կղզիներ, Իսպանիա

3. Եվրոպական հարավային աստղադիտարանի (ESO), աստղադիտակների ՕՊՏԻԿՈՆ ցանցի և ՄԱՄ (IAU) համատեղ ամառային դպրոցը, 1-11 սեպտեմբերի 2015թ․, Բռնո, Չեխիայի հանրապետություն

4. ԵԱԸ անդամ աստղագիտական ընկերությունների խորհրդակցությունը, 4-6 փետրվարի 2015թ․, Ռոլ, Շվեյցարիա

5. Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի (ICRANet) գործադիր կոմիտեի նիստը, 13 փետրվարի 2015թ․, Հռոմ և Պեսկարա, Իտալիա

6. 8 աստղագետներ՝ Հայաստանի 2015թ․ 100 առավել արդյունավետ գիտնականների թվում

7. Հայաստանի պատմա-աստղագիտությունը և աստղագիտությունը մշակույթում (Ս․Վ․ Ֆարմանյան, Ա․Մ․ Միքայելյան)

8. Պատանի աստղագետի ակումբի (ՊԱԱ, JAC) ստեղծումը

9. Եվրասիական աստղագիտական ընկերության Astrocourier էլեկտրոնային տեղեկագրի հունվար ամսվա թողարկումը

10. Հայ-վրացական (Բյուրական-Աբասթուման) 2013թ․ կոլոքվիումի նյութերի ժողովածուի տպագրությունը

11. Աստղագիտական իրադարձությունների ամսական օրացույցը․ 2015թ․ մարտ

ՀԱԸ տեղեկագրերն առցանց. http://www.aras.am/ArasNews/arasnews.html


    

Հայկական աստղագիտական ընկերություն

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5051 | 0 | 0
Facebook