Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

Հայկ Աֆրիկյան .

13:49, երեքշաբթի, 22 հունվարի, 2013 թ.
Հայկ Աֆրիկյան .
    
    

Դերասան Հայկ Աֆրիկյանը օրերս բացեց իր դերասանական ստուդիան, իսկ թե այն կլինի հերթական ստուդիան, թե կունենա ասելիք և նպատակ, կերևա ժամանակի ընթացքում:Իսկ հիմա ձեզ եմ ներկայացնում դերասանի հետ ունեցած իմ հարցազրույցը:


    
    

1.Ինչպես ստեղծվեց Հայկ Աֆրիկյանի դերասանական ստուդիան:


    

Հայկ.Երբ ուսանող էի ես մտածում էի, որ դասախոսի փոխարեն ես այլ կերպ կվարվեի:Կամ, օրինակ կային շատ «ջղային» դասախոսներ, որոնց դասը ուսանողը ոչ թե հաճույքով էր լսում, այլ պարզապես դասին ներկա էր գտնվում վախից:Բացի այդ այսօր կան շատ էպիզոդիկ (և ոչ միայն) դերեր, որոնք տրվում են casting կենտրոններից ընտրված մարդկանց:Այս դեպքում և կենտրոնը, և տվյալ անձնավորությունը պարզապես կատարում են իրենց ֆունկցիան:Չի կարելի մարդուն պարզապես «բրախել» եթեր:Եթե նա ուզում է դառնալ դերասան, ապա պետք է նրան տալ որոշակի գիտելիք:


    

2.Ինչն է ստիպում ռեժիսորներին մասնագիտական կրթություն չունեցող մարդուն վստահել դեր:


    

Հայկ.Ռեժիսորին միայն իր անգրագիտությունը կարող է ստիպել, թեկուզ էպիզոդիկ դերը վստահել ոչ պռոֆեսիոնալի:


    

3.Այսօր ոլորտում առկա են շատ դերասանական ստուդիաներ:Որն է ձեր ստուդիայի առավելությունը, ինչու մարդիկ պետք է ընտրեն հենց ձերը:


    

Հայկ.Որովհետև առաջին հերթին մեզ մոտ չի լինելու «գռդոն» ասվածը:Ընդունելությունը լինելու է դժվար:Մեզ մոտ դասավանդելու են համապատասխան մասնագետներ:Ստուդիայում կդասավանդի իմ նշանածը` Ստելլա Քոչարյանը:Իսկ խմբի մեծ լինելու դեպքում ինձ հետ միասին կդասավանդի նաև իմ եղբայրը` Դավիթ Աֆրիկյանը:


    

4.Լուրեր են պտտվում, որ ստուդիա բացելու որոշումը կայացրել եք ձեր ապագա կնոջ հետ միասին:


    

Հայկ.Կա նման բան.երկուսով ենք մտածել:Ես ցանկացած որոշում քննարկում եմ Ստելլայի հետ:


    

5.Կցանկանայի խոսեիք նաև Շանթ հեռուստաընկերության նախագծերից մեկում ձեր մասնակցության մասին:


    

Հայկ.Նախագծի ընթացքում երգում են մեկ երգիչ և մեեկ դերասան:Ես երգելու եմ Սոնա Ռուբենյանի հետ:Անկեղծ ասած հաղթելու ցանկություն ունեմ, բայց ամեն ինչ առջևում է:


    

6.Որն է ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը:


    

Հայկ.Ամենամեծ ձեռքբերումն ինձ համար մարդ մնալն է, ինչպես նաև աստղային հիվանդությամբ չվարակվելը:


    

7.Ունեցել եք որևէ հիասթափություն, որի մասին կբարձրաձայնեք:


    

Հայկ.Ոչ, չի եղել:Ինչ էլ եղել է չեմ մտապահել:Միշտ ասել եմ.«փառք Աստծո, կարող էր ավելի վատ լիներ»:


    

8.Ում կհայտնեք ձեր կյանքի ամենամեծ շնորհակալությունը:

Հայկ.Առաջին շնորհակալությունս կհայտնեմ Աստծուն, իսկ հետո իմ կուրսի ղեկավարին`Գրիգոր Մկրտչյանին:
     Նյութը՝ Հասմիկ Մանուկյանի
     Լուսանկարները՝Քրիստինե Գևորգյանի

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
| | |
6410 | 8 | 0
Facebook
Մամուլի խոսնակ
Bejan
Bejan 23:40, 22.01.2013
Ov inq@?????????????????????tox inq@ gna inch vor derasnanakan studia mi qich derasanutyun sovori, inq@ Anurjner serialum nenc vaaaaaaaat er xaxum vor xaytarak exav, inq@ enqan chi achel vor bacderasanakan studia
..........
.......... 01:25, 28.01.2013
Nax asem ov eq duq vor nman karciq haetneq, manavand vor @ndanrapes cheq haskanum derasanutynic ev arvestic, hargeli tget ete vat eq zqum vor lav e xaxum Hayk@ uremn petq che nman baner grel@, shat lav derasanakan xax e, karox eq ushadir linel, piti arvestic haskanaq nor))))))dzer nmanner@ shat rabizzzz tget ev varvac en linum, petq che qnnadatel en inch@ vor inqt ches karox erbek anel........
Auuuuu
Auuuuu 01:39, 28.01.2013
Hayk jan normala vor 100% 3 tokos@ naxandzen u iranc dur chka, du shat lavnes et aknhayt erevum, isk chuzoxnerit uxxaki arhamari
HMBO
HMBO 01:26, 28.01.2013
..
HMBO
HMBO 01:26, 28.01.2013
CHISHTAAAAA
An
An 01:43, 28.01.2013
Shnorhavorum em Hayk jan :)
Sofa
Sofa 01:52, 28.01.2013
Giteq inch menq hayers misht sovorenq qnnadatel, , bayc ekeq lav koxmer@ tesnenq !!!!orqan shatanan es volortum studyaner@ aynqan i ogut mez, , , , u shanser@ aveli mec en krtvelu, , , , , inch verabervuma xaytarak linelu tarber mardik tarber karciqner, , , bayc voch mek chi karox jxtel henc Anurjner seryalic heto Haykin shater@ sirecin!!Shnorhavorum em
Anna
Anna 15:56, 31.01.2013
Shnorhavorum em Hayk jan, vstah em mec hajoxutyun kunena dprocd, isk du hrashali derasan es, naxandz mardik el misht kan ev animast kxosen