Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երջանկության Գաղտնիքը

17:09, երեքշաբթի, 24 փետրվարի, 2015 թ.
Երջանկության Գաղտնիքը

Անվերջ ցանկանալը մարդու հոգու, սրտի մտքի և զգացմունքների բնույթն է և դա բնական է: Սխալվում ենք, կարծելով, որ երջանիկ չենք, որովհետև չունենք այն, ինչ ցանկանում ենք: Ոչ, երջանիկ չենք, որովհետև չունենք ներքին ուրախություն: Մեր ապԵրջանիկ լինելու իսկական պատճառը գալիս է մեր ներքին ուրախության բացակայությունից: Դժբախտությունը նման է խավարի, մթի: Խավարը ցրելու և լուսավոր դարձնելու համար պարզապես պետք է լույս վառել: Նույնը և դժբախտության դեպքում: երբ մեր ներքին լույսը վառենք, կցրենք մեզ պատող խավարը, որովհետև խավարըն առանց լույս վառելու չի ցրվի: Երջանկությունը գախտնիք չունի, պարզապես պետք է վայելես այն, կամել այս պատմության նման, երջանկության գախտնիքն այն է, որ նայես աշխարհի բոլոր հրաշքներին՝ միաժամանակ երբեք չմոռանաս քո փոքրիկ գդալի մեջ եղած երկու կաթիլ յուղի մասին: Ահա այդ պատմությունը.
     Մի վաճառական իր որդուն ուղարկում է մարդկանցից ամենաիմաստունի մոտ՝ Երջանկության գախտնիքը իմանալու: Պատանին քառասուն օր գնում է անապատով և, վերջապես, մոտենում է լեռան գագաթին գտնվող դղյակի: Հենց այնտեղ էր ապրում այն իմաստունը որին նա փնտրում էր: Բայց մեր հերոսը իմաստունին շատ զբաղված է գտնում և ստիպված է լինում երկու ժամ սպասելձ Վերջապես իմաստունը ընդունում է տղային, լսում գալու նպատակը և ասում, որ շատ զբաղված է և ժամանակ չունի Երջանկության Գաղտնիքը բացելու համար: Եվ առաջարկում է նրան զբոսնել դղյակում . երկու ժամ հետո վերադառնալ:
     -Բայց ես ուզում են քեզ մի բան խնդրել-ավելացնում է իմաստունը՝ պատանուն մեկնելով մի փոքրիկ գդալ, որի մեջ երկու կադիլ յուղ է կաթեցնում: -Զբոսանքի ողջ ընթացքում այս գդալը ձեռքումդ այնպես բռնիր, որ յուղը չթափվի:
     Պատանին սկսում է բարձրանալ ու իջնել դղյակի աստիճաններով՝ հայացքը չկտրելով գդալից: Երկու ժամ անց նա նորից վերադառնում է իմաստունի մոտ:
     -Դե ի՞նչ, - հարցնում է վերջինս, -դու տեսա՞ր իմ դղյակի շքեղությունը՝ պարսկական գորգերը, գեղեցիկ մշակված այգին, իմ գրադարանի սքանչելի մագաղաթները:
     Պատանին ամաչելով ստիպված էր խոստովանել, որ ոչինչ չի տեսել: Նրա միակ հոգսը յուղը չթափելն էր, որ նրան էր վստահել իմաստունը:
     -Վերադարձիր ու ծանոթացիր իմ տիեզերքի հրաշքներին, ասում է նրան իմաստունը: - Չի կարելի վստահել մի մարդու՝ չծանոթանալով այն տանը, որում նա ապրում է:
     Հանգստացած պատանին վերցնում է թոքրիկ գդալն ու նորից է գնում շրջելու դղյակում: Այս անգամ նա ակնապիշ նայում էր արվեստի բոլոր ստեղծագործություններին, որոնք կախված էին դղյակի պատերին և առաստաղին: Վերադառնալով իմաստունի մոտ՝ նա մանրամասն ու հիացմունքով նկարագրում է այն ամենը ինչ տեսել էր:
     -Իսկ ու՞ր է այն երկու կաթի յուղը, որ վստահել էի քեզ, - հարցնում է իմաստունը:
     Պատանին նայելով գդալին, տեսավ, որ ամբողջ յուղե թափվել է:
     -Ահա հենց դա էլ այն միակ խորհուրդն է, որ կարող եմ ես քեզ տալ. Երջանկության Գաղտնիքն այն է, որ նայես աշխարհի բոլոր հրաշքներին՝ միառամանակ երբեք չմոռանալով քո փոքրիկ գդալի մեջ եղած երկու կաթիլ յուղի մասին:
    
     Ցանկանում եմ բոլորիտ երջանկություն: Եղեք երջանիկ և երջանկացրեք ձեր շրջապատին:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
6840 | 0 | 0
Facebook