2015թ. փետրվարի 19-ին` Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Նորակերտի միջնակարգ դպրոցի գրադարանում անցկացվեց դաս-ցերեկույթ:
Միջոցառումը 5-րդ դասարանի աշակերտների հետ կազմակերպել էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի` Լ. Մաթևոսյանը:
Երեխաները ներկայացրեցին Հովհ. Թումանյանի կենսագրությունը, նրա ստեղծագործական ուղու մասին ուշագրավ դրվագներ, հանդես եկան գեղեցիկ բանաստեղծություններով, քառյակներով, ներկայացրեցին հատվածներ նրա պոեմներից, ինչպես նաև հնչեցրին նրա հայտնի ասույթները:
Ցերեկույթի ընթացքում սովորողների կողմից ներկայացվեցին թումանյանական թեմաներով «Ամպի տակից ջուր է գալիս…» , «Ախ ինչ լավ է սարի վրա…» երաժշտական ստեղծագործությունները:
Դպրոցում հաճելի ավանդույթ է դարձել Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը նշել որպես «Գիրք նվիրելու օր»: Աշակերտները միջոցառումն ավարտեցին միմյանց և դպրոցի գրադարանին գրքեր նվիրելով` համահունչ օրվա խորհրդին: