Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՄԵՆՔ ԱՊԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՆՔ

Hasmik
Հեղինակ`
Hasmik
15:08, հինգշաբթի, 19 փետրվարի, 2015 թ.
ՄԵՆՔ ԱՊԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՆՔ

ՄԵՆՔ ԱՊԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՆՔ


    

ՀՀ առաջին ազգընտիր նախագահի դարակազմիկ դիվանագիտությունը, ինչպես նաև Գագիկ Ծառուկյանի ականջալուր լինելու իմաստությունը և մասնավորապես Սերժ Սարգսյանի խելամտությունը` խումհարից հետո կողմերին բերեց Time Out –ի, բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ այդ խժդժությունից սկիզբ առած գործընթացները դադարեցին.

Գյումրուն իր ցնցումները` թե հոգեկան, թե սոցիալական, թե մնացած բոլոր ոլորտներում այքան մեծ չափաբաժնով են տրված, որ այս պահին թափ հավաքող ինտրիգային սեթևեթանքները գործող քաղաքապետի անվան, կուսակցական պատկանելության, ԲՀԿ-ում մնալ չմնալու և նմանատիպ սադրանք պարունակող խաղերը ամենևին էլ տեղին չեն: Քաղաքը այնքան խորն է թաղված իր ցավերի ու հոգսերի մեջ, որ քաղաքապետը ուզի թե չուզի ապրելով ու արթնանալով Գյումրիում, չի կարող անմասն մնալ այդ ամենից:

Վերջին հաշվով այն ուժերը, որոնք հեղինակել են Սամվել Բալասանյանի անձի շուրջ անկայունության օջախ ստեղծելու սցենարը, առավել վտանգավոր են հենց քաղաքի համար. Ենթադրենք ոչ ասեցիք Սամվել Բալասանյանին- ո՞վ է միանշանակ համակրանք վայելող այն անձը, որ անվերապահորեն կստանձնի այդ ոչ այնքան էլ շնորհակալ գործը… չկա, եթե կա էլ, թող հայտնվի: Այս պահին քաղաքականացնել շուրջ երեք տարի առաջ կատարված իրողությունը` մատի փաթաթան սարքելով, թե ԲՀԿ-ի մանդատով և Սերժ Սարգսյանի-ով եկած մարդ է Բալասանյանը, վաղուց ուժը կորցրել է… իսկ մյուս ԲՀԿ-ականները, ովքեր զբաղեցնում են մարզպետի կամ քաղաքապետի աթոռ այլ տարածքներում, առանց Սերժի-ի՞ են, իհարկե ոչ:

Որոշակի ուժերի ակնհայտ միտումը Հայաստանում չկայացած մայդանի ռեանիմացիայի ևս մեկ օջախ ստեղծել Գյումրիում, ասեմ` չի ստացվելու, նույնիսկ եթե ավագանուն իր ողջ կազմով կարողանան սույն ուժերըանել: Իհարկե կան որոշ կառույցներ քաղաքապետարանի ներսում, որոնց ղեկավարները փորձում են օգտվել քաղաքապետի վստահությունից, բայց դա ժամանակի խնդիր է` կմաքրվեն: Սամվել Բալասանյանի առանց շոուների գործելակերպը այքան էլ ակնհայտ չեն դարձնում սույն գործառույթները, բայց որ դրանք կան` փաստ է:

Բայց դա չի նշանակում, թե Գյումրին ներկա գործընթացներում կրավորական դիրք կգրավի, ամենևին. Քաղաքի ներքին էներգետիկան իր ժողովրդին կուղղորդի ճիշտ պահին և ճիշտ ուղղությամբ. Երբևէ ձեզ հարց տվե՞լ եք, ինչու որևէ կուսակցություն այստեղ չկայացավ, ոչ մեկը, բառիս բուն իմաստով, որը մյուս մարզերին բնորոշ չէ:

Անցեք Գյումրու կողքով.

Մենք ապաքաղաքական ժողովուրդ ենք, իսկ եթե քաղաքապետարանը մերն է, ուրեմն այն նույնպես քաղաքական կառույց չէ…:


    

Հասմիկ Մելքոնյան

Գյումրի


    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3909 | 0 | 0
Facebook