Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Զոհված զինվորների մայրերին ոստիկանները քարշ տվեցին փողոցով

Aleksan Sargsyan
Հեղինակ`
Aleksan Sargsyan
20:07, չորեքշաբթի, 11 փետրվարի, 2015 թ.
Զոհված զինվորների մայրերին ոստիկանները քարշ տվեցին փողոցով

Այսօր նախագահի նստավայրի դիմաց զոհված զինվորների ծնողների կողմից իրականացրած ակցիայի ժամանակ քաղաքացիների նկատմամբ ոստիկանների կողմից իրականացրած գործողությունները բացահայտ անօրինական էին և խիստ դատապարտելի: Ոստիկանները բացահայտ կերպով բռնություն կիրառեցին խաղաղ ակցիա իրականացնող, զավակի կորստի ցավից տառապող ծնողների նկատմամբ ՝ նրանցից մեկին հասցնելով ուշաթափության (կցանկանայի, որ այսքան ակտիվ և ագրեսիվ վարք դրսևորեիք Պերմյակովին փնտրելու ժամանակ): Պահանջում ենք վերջապես պատասխանատվության ենթարկել և համակարգից հեռացնել ոչ միայն անօրինական հրամաններ արձակող և օրենքներին չտիրապետող ոստիկանին, այլև նրա անօրինական հրամաններին ենթարկվող և ագրեսիվ գործողություններ կատարողներին նույնպես: Հիշեք հարգելի ոստիկաններ, Ձեր կոչումն է մարդկանց պաշտպանելը, ոչ թե խոշտանգելը և ծանր հոգեբանական վիճակի հասցնելը: Հիշեք, որ դուք էլ ունեք երեխաներ և նրանց էլ կարող են խոշտանգել ու հոշոտել բանակում և դուք էլ կարող եք այս ծնողների նման պահանջատիրոջ կարգավիճակում հայտնվեք նախագահի նստավայրի դիմաց և Ձեզ էլ կարող են քարշ տալով անցկացնեն հաջորդ մայթ: Որքան էլ ուզում եք Ձեր համակարգը գովաբանող հոլովակներ պատրաստեք, միևնույնն է, Ձեր իրական դեմքը տեսանելի է ամեն օր, ամեն հանրահավաքի ժամանակ, Ձեզ այլևս քաղաքացին չի վստահում, Ձեր համակարգը մեզ չի ծառայում:

Հ.Գ. Այս մայրերի վրա ձեռք բարձրացնելուց առաջ հիշեք միայն մեկ բան՝ նրանք որդի են կորցրել, զինվոր որդի:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3622 | 0 | 0
Facebook