Մարիա Չոբանյանը (Ասատրյանը) չորս տարեկան է: Երեխան ունի սկոլիոզ, ողերի դեֆորմացիա ողնաշարի կրծքային հատվածում:
Փոքրիկ Մարիայի մոտ ի ծնե ախտորոշել են անջրպետված մենինգոցելե պոչուկասրբանային հատվածում, սկոլիոզ, ողերի դեֆորմացիա ողնաշարի կրծքային հատվածում: 2012թ. մայիսին «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցում վիրահատական միջամտությամբ հեռացվել է մենինգոցելեն:
Երեխայի բուժումը ոչ լիարժեք է: Անհրաժեշտ սարքավորումների բացակայության պատճառով բժիշկները խորհուրդ են տվել երեխայի բուժումը շարունակել արտերկրում:
Մարիայի ծնողները կապ են հաստատել Բեռլինի «Հելիոս» ակադեմիական համալսարանական հիվանդանոցի հետ, որտեղ պատրաստ են երեխային ընդունել: Բուժման ու վիրահատության համար անհրաժեշտ է 50 000 եվրո, որից արդեն հավաքվել է 3500 եվրո:
Չոբանյանների ընտանիքը բնակվում է Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղում: Սահմանին ապրող ընտանիքի համար շատ դժվար է գտնել այդքան գումար: Նրանք մեր բոլորիս օգնության կարիքն ունեն:
Օգնե՛նք, գեղեցիկ աչուկներով փոքրիկին ապրել առողջ մանկություն․․․․
Հարգելինե՛րս, կատարեք ձեր հանգանակությունները ՎՏԲ Հայաստան բանկում Մարիայի համար բացված հաշվեհամարներին՝
16008037514200՝ ՀՀ դրամ
16008037514203՝ ՌԴ ռուբլի
16008037514201՝ ԱՄՆ դոլար
16008037514202՝ եվրո
4033 1900 0351 5949 ՝ ARCA համակարգի քարտային հաշիվ,
ստացող՝ Ռոզա Ասատրյան:
Ինչպես նաև ՌԴ-ից փոխանցումներ կատարելու համար Սբերբանկում բացված է հաշվեհամար`
4276830010685617
ստացող` Եոգենիա Նազարյան:
PAYPAL՝ Janenazaryan@gmail.com