Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հովհաննես Երանյան / Պատմվածքներ

01:01, շաբաթ, 07 փետրվարի, 2015 թ.
Հովհաննես Երանյան / Պատմվածքներ
    

    
22.10.2014 00: 34

    

    
Հովհաննես Գրիգորի Երանյանը ծնվ. 1963թ. մայիսի 7-ին, Արարատի մարզի Դարակերտ գջուղում:
1990-ին ավարտել է Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերագիտության բաժինը: Աշխատել է մամուլում և հեռուստատեսությունում: Հեղինակել է հայ մշակույթի և գրականության վերաբերյալ մի քանի տասնյակ փաստագրական ֆիլմեր ու հաղորդումներ: Թատերագիտական, գրականագիտական, կինոգիտական բազմաթիվ հոդվածներ ու գրախոսականներ է տպագրել ինչպես հայաստանյան, այնպես էլ սփյուռքահայ մամուլում: Հրատարակել է վեց արձակ ժողովածու` «Միակ ոտնահետք» (1999), «Զինադադար» (2005), «Մարդահամար» (2008), «Ամենագեղեցիկ հարվածը» (2010), «Ողորմություն Ֆրոսյային» (2013) և «Այլ ոտնահետքեր» (2013): Վերջինը արժանացել է Ռուսաստանի հայերի միության սահմանած` «Հայը 21-րդ դարում» մրցանակին` լավագույն վեպ անվանակարգում: Երանյանի պատմվածքները թարգմանվել են գերմաներեն, անգլերեն, հոլանդերեն, ռումիներեն, վրացերեն, ռուսերեն և պարսկերեն լեզուներով:

    
______________________________

Խաբուսիկ օրը


    
Մեկ տարին բոլորած տղեկը կանգնեց դռան շեմին, դուրս եկավ բակ, զարմացած նայեց պայծառ արևին, պստիկ թաթիկով փակեց աչքերը, ըհը-ըհը` փորձեց լաց լինել, բայց լրջորեն մտադիր չէր, նորից նայեց շուրջը, զմայլվեց շրջապատով, ասես առաջին անգամ էր տեսնում լույս աշխարհը ու մի քանի քայլ առաջ գնաց: Մանկան բարձր տրամադրությունը հուշում էր, որ առաջին անգամ ինքնուրույն բակ էր դուրս եկել: Փնտրեց մորը, չգտավ, ըհը-ըհը` նորից փորձեց լաց լինել, բայց փոշմանեց ու էլի առաջ գնաց:
Կովն անսպասելի բառաչեց, երեխան շրջվեց ու տեսավ գետնին պառկած մորը: Մի անգամ էլ փորձեց լալ, բայց մոր մոտիկ ներկայությունը բերկրալից էր, և երեխան քայլեց այդ կողմ: Հասավ, փռվեց մոր կողքին, սկսեց քաշքշել: Հետո նկատեց կաթով լիքը դույլը, ձեռքը մտցրեց մեջը և հանելով` լպստեց մատները: Նորից շրջվեց մոր կողմ ու ձեռքի սովոր շարժումով բարակ զգեստի տակից դուրս գցեց նրա կուրծքը, հարմար տեղավորվեց ու բերանն առնելով պտուկը` աշխարհի ամենաազնիվ գործին անցավ: Երբ արդեն կշտացել էր, նորից անցավ դույլին, հաջողեց ոսկեգույն գլուխը խոթել մեջը:
Հետո կաթոտ ձեռքերով մի քիչ էլ մորը քաշքշեց: Տղային դուր չեկան կովի պոչից մոր շրթունքներին անցնող, հետո իր քթին նստող ճանճերը, գոռաց նրանց վրա և բարկությունից սկսեց թաթիկներով չմփչմփացնել կաթով դույլի մեջ: Գոլ կաթը առատորեն ցայտում էր դույլից, թրջեց կնոջ բաց մնացած կուրծքն ու պարանոցը և խառնվելով արյանը` դարձավ գորշ դարչնագույն: Կովը գլուխը շրջեց, նայեց տղայի չափազանց լուրջ դեմքին ու նորից բառաչեց, բայց երեխան այնքան էր տարված իր գործով, որ ուշադրության չարժանացրեց, այլ շարունակեց չմփչմփացնել: Նա մի քիչ էլ խաղաց մերթ մոր կրծքի, մերթ կաթի դույլի հետ, հետո հոգնեց դրանից և ձեռքերը գետնին հպելով` ոտքի ելավ, մի քանի քայլ արեց, շրջվեց, նայեց մորը, մի անգամ էլ ձայնեց նրան, բայց այս անգամ էլ պատասխան չստանալով` առաջ գնաց: Բակից դուրս եկավ և ձեռքերն առաջ պարզած` արագացրեց քայլերը:
Օրը տաք էր, բայց շոգ չէր, արևը շողում էր, բայց չէր այրում: Երկնքում ոչ գորշ ամպ կար, ոչ խավար կետ, որոտի, ամպրոպի, կայծակի ոչ մի դավ: Մաքուր էր, անբիծ, ինչպես ինքը` մանկության հուշը: Խաղաղությունը կատարյալ էր: Երեխան մորեմերկ քայլում էր կանաչ խոտի վրա: Նա էլ, ինչպես ամեն երեխա, ծնվել էր աշխարհը փրկելու համար, և աշխարհն այդ օրը փրկված էր: Օրն անմեղ էր, մարդը` նույնպես: Ոչ ոք չէր մահացել, բոլոր մարդիկ անմահ էին: Մահ չկար:
Փարթամ խոտը դժվարացնում էր քայլելը, բայց երեխան չէր կռահում դուրս գալ տրորված, պնդացած հողե ճանապարհ: Մեկ-երկու անգամ նստելու նման ընկավ, հերթապահ թնկթնկոցներն արձակեց և հետույքը տնկելով ու թաթիկներով գետնից հրվելով` ոտքի ելավ: Մի քիչ էլ քայլեց, շրջվեց, նայեց տան կողմն ու ձայնեց.
-Մաաա:
Մի փոքր սպասեց, երևի պատասխան էր ակնկալում, և չստանալով` շրջվեց ու շարունակեց ճանապարհը: Հասավ առվին, ոտքը առաջ պարզեց` մեջը մտնելու: Առուն մեծ չէր, բայց արագահոս էր և կքշեր, կտաներ տղային, բայց քանի որ մահ չկար այդ օրը, փոշմանեց ու հետ քաշեց ոտքը: Ջրի կարկաչը միզելու ցանկություն առաջացրեց, ու երեխան սովորության համաձայն պպզեց, բայց խոտը ծակծկեց հետույքը, և նա ոտքի ելնելով` առաջին անգամ իր կյանքում միզեց տղամարդավարի` կանգնած: Հրճվեց` տեսնելով, թե ինչպես են խառնվում իր և առվակի ջրերը: Տղան ուզում էր երկար շարունակել խաղը, ձեռքերը ուժ տալու պես թափահարում էր, հիշեց ու կրկնեց նման դեպքերի մոր հորդորը` ՛՛լու-լու-լու՛՛, բայց ոչինչ չօգնեց: Խորը խոնարհվեց` տեսնելու, թե ինչու իրենից այլևս ջուր չի գալիս, և այս անգամ էլ գլխի վրա էր առուն ընկնելու, եթե օրն ուրիշ լիներ: Ձեռքը մի պստլիկ քարի դիպավ, վերցրեց ու նետեց առվի մեջ: Ջրի ճլթոցից այնքան մեծ բավականություն ստացավ, որ կարկաչեց խաղընկերոջ` առվի պես ու մատը տնկեց առաջացած օղակի վրա: Երկար ժամանակ քար էր փնտրում խոտի մեջ: Գտավ: Մեծ էր, չկարողացավ մեկ ձեռքով վերցնել, բարձրացրեց երկու ձեռքով ու ամբողջ մարմնով առաջ մղվելով` շրմփացրեց առվի մեջ: Ջրի մի մեծ շիթ թրջեց տղայի կաթոտ կուրծքն ու գլուխը: Նա առաջին անգամ վախեցավ ջուրն ընկնելուց, շրջվեց ու արագ նահանջեց: Բայց չգնաց տան կողմ, այլ թեքվեց ու քայլեց առվին զուգահեռ: Հետո ուղիղ էր գնում, իսկ առուն լքեց նրան ու գնաց խեղդվելու ծովի մեջ: Տղան հետզհետե ավելի վարժ էր քայլում, ավելի հազվադեպ էր ընկնում և զգալով այդ` հրճվանքով արագացնում էր ընթացքը: Մոտեցավ խաչմերուկին, որտեղից բաժանվող ճանապարհներից մեկը, շրջանցելով հանրային անասնագոմը, նորից գյուղ էր մտնում մյուս ծայրից, իսկ երկրորդը տանում էր դեպի հարևան գյուղ, որն արդեն երկու տարի էր, ինչ ուրիշ երկրում էր: Տղեկը հասավ խաչմերուկին, առանց մի պահ կանգ առնելու, ասես գիտեր թե ուր է գնում, բռնեց երկրորդ ճանապարհը և քայլեց դեպի պատերազմի ճակատային գիծը:
Փոշոտ ճանապարհի վրա իր մարմնի նախշերը թողնելով, անցավ լխպոր օձը: Տղան փորձեց բռնել, կռացած մի քանի քայլ արեց հետևից, բայց գյուրզան անհետացավ խոտերի մեջ: Ուղղվելով` տղան մի անգամ էլ շրջվեց, նայեց գյուղի կողմը, բայց հասակը թույլ չտվեց խոտերից բացի որևէ բան նկատել: Մի քիչ քայլելուց հետո նստեց ու խաղալու ոչինչ չգտնելով` խոտն էր պոկոտում, շպրտում օդ: Նա բարկացավ իր վրա թափվող խոտի մնացորդի վրա, մի քիչ էլ խաղաց և հոգնած կողքի թեքվեց ու քնեց:
Երբ արթնացավ, օրն արդեն մոտենում էր ավարտին: Արևը հասցրել էր կարմրացնել երեխայի` իրեն պարզած կողմը: Մանկիկն սկսեց թնկթնկալ, իսկ քիչ անց, տնից դուրս գալուց հետո առաջին անգամ` լաց լինել: Լալիս էր, որովհետև սոված էր: Երկար լաց եղավ, կանչեց ՛՛մա-մա՛՛, ու հասկացավ, որ իրեն լսող չի լինելու, վեր կացավ ու էլի առաջ գնաց: Եվ էլի քայլեց գյուղից հեռացող ճանապարհով: Աննկատ անցավ պահակակետերը: Մտավ ականապատված դաշտ: Այնտեղ ռումբերից բացված խորը փոսեր կային և հարյուրավոր ականներ: Տղան քայլում էր նրանց միջով: Ուղիղ գնում էր դեպի տասը մետր հեռավորության վրա տեղադրված երկու ականներն իրար կապող լարը, որը գետնից երկու թզաչափ բարձրության վրա էր և խոտերի մեջ` աննկատ: Տղան կանգնեց կես մետր հեռավորությամբ: Կանգնեց, տրորեց փորիկը, մի քանի պտույտ արեց տեղում և հուսահատությունից ճչաց: Էլի նստեց և արդեն լաց լաց լինելու ուժ չունենալով` միայն սնկրտում էր: Դեմքը հողոտ էր, մարմինը կարմրել էր արևից և կանաչել խոտերին քսվելուց: Նա էլի քնեց, բայց այս անգամ քնեց ուշակորույս: Մթնելուց հետո օդն սկսեց ցրտել, բայց մանչուկը ոչինչ չէր զգում:
Գիշերվա մի պահի` կեսգիշերից քիչ անց, մի կենդանի հայտնվեց մոտակայքում: Բորենի էր, որ շրջում էր ականապատված դաշտում կեր հայթայթելու համար: Մարդու, որևէ կենդանու, կամ էլ հենց իր տեսակի դիակը, լեշն այստեղ արդեն երկար ժամանակ անպակաս էր: Գիշակերը նախ հեռվից տնտղեց որսը, մի քանի պտույտ գործեց` համոզվելու համար, որ իրեն վտանգ չի սպառնում, հետո սկսեց զգուշորեն մոտենալ և, երբ յոթ-ութ քայլ էր մնում, որ հասներ երեխային, դեմ առավ ականների բարակ լարին ու ձգեց: Գիշերվա խաղաղության մեջ երկու ականների միաժամանակյա պայթյունը որոտաց երկնքով մեկ և տարածվեց, հասավ հեռուները: Գազանը ցիրուցան եղավ դաշտում: Ալիքն առավ երեխայի մարմինը ու տարավ հեռու: Ռազմագծի երկու կողմում էլ իրար անցան, ու թեպետ այդպիսի պայթյունները հազվադեպ չէին, այնուամենայնիվ, ամեն անգամ կողմերը հաշված րոպեների ընթացքում պատրաստվում էին դիմավորել թշնամուն: Շուրջ կես տարի էր, որ դադարել էին մարտական գործողությունները, զինադադար էր կնքվել, բայց հաշտությունը խախուտ էր, որովհետև երկու կողմի նշանառուները սպասում էին հարևան գյուղերի բնակիչներին կամ պարեկող զինվորներին` սադրելով պատերազմի վերսկսումը: Լույսը բացվելուց առաջ շների ու շնագայլերի ոռնոցն ու կաղկանձը լցրեց մութը: Իսկ երբ սկսեցին նշմարվել բնությունն ու աշխարհը, լռեցին, և առավոտն էլի պայծառ էր ու խաղաղ: Արդեն երկու շաբաթ էր, որ ականազերծմանը լծված եվրոպացի մասնագետները` սակրավորները, աշխատում էին երկու կողմերի ներկայացուցիչների ուղեկցությամբ և մաքրում տարածքը: Գործում էին զգույշ ու դանդաղ, և եթե օրվա ընթացքում մեկ երկու ական էին վնասազերծում, աշխատանքը համարում էին արդյունավետ: Գործը շատ էր, տարածքը` ընդարձակ ու ականառատ:
Օրվա կեսին սակրավորների շունն անսպասելի սկսեց հաչել, բայց չփորձեց քայլ իսկ անել առանց տերերի թույլտվության: Բոլորը քարացան և լարված նայեցին շուրջները: Շունը նրանց կանգնեցրեց բորենու գլխի մոտ, ավելի հեռվում սակրավորները նկատեցին գազանի մարմնի մասերը նույնպես, բայց այն, ինչ տեսան մի փոքր ավելի ուշ` ցնցեց բոլորին, և ամեն մեկին թվաց, թե պատկերն անիրական է, տեսիլք, ցնորք: Դաշտով դանդաղ ու երերալով անցնում էր մի մերկ երեխա: Ուրվական լինելու համար նա շատ էր գեղեցիկ:
-Ալլահ, Ալլահ, -շշնջաց զինվորականն ու ծնկի եկավ:
Երեխան բաց ու խուփ էր անում բերանը, լաց էր լինում, բայց ոչ մի ձայն չէր կարողանում արձակել:
-Այ քեզ բան, -շշնջաց մյուս զինվորականը, - մեզա քեզ, Տեր Աստված:
Տղան մի քանի քայլ էլ արեց, ճոճվեց ու ընկավ: Բարձրահասակ գերմանուհին այլևս անկարող եղավ մնալ տեղում ու արհամարհելով ականապատված տարածքում տեղաշարժվելու կանոնները` նետվեց դեպի երեխան: Հասավ, գրկեց ու արցունքները կաթեցրեց երեխայի փոշոտ, մրոտ ու ճաքճքված մարմնին: Փորձեց, բաըց չկարողացավ մտաբերել, թե երբ է վերջին անգամ արտասվել: Նրանց մոտ վազեցին առաքելության մյուս անդամներն էլ: Երեխայի բերանը ջուր կաթեցրին, հետո` թերմոսի քաղցր թեյից, բայց վերադարձնել երեխայի գիտակցությունը չէր հաջողվում:
՛՛Եթե նա ապրի, ես այլևս երբեք չեմ բաժանվի նրանից: Ես այլևս թքած կունենամ այս վտանգավոր գործի վրա, որովհետև Աստված ինձ ապրելու նպատակ պարգևեց: Միայն թե նա բացի աչքերը, միայն թե մի ծպտուն հանի, միայն թե չմեռնի՛՛:
-Պետք է նրան շտապ հիվանդանոց հասցնել, -ասաց գերմանացի սակրավորը:
Օդում կախված մնաց որ կողմ տանելու հարցը:
-Երկնքից է իջել էս երեխան, -ասաց մի կողմի սպան, - Ալլահն է ուղարկել, մերն է:
-Երկնքից է իջել, թե գետնի տակից ծլել` մերն է, -ասաց մյուս կողմի զինվորականը:
Նա բռնեց երեխայի թևից, շրջեց իր կողմ ու զվարթացած գոչեց.
-Ձերոնցից որ լիներ, թլփատված կլիներ, նայիր:
Գերմանուհին կոպտորեն հեռացրեց զինվորականի ձեռքը:
-Մենք նրան կտանենք մեզ հետ, -ասաց նա ու կրծքին սեղմեց երեխային:
Նույնը պնդեցին մնացած եվրոպացիները, իսկ նրանց գրասենյակը գտնվում էր մարտական գծի հակառակ կողմում: Այլ փաստարկ, բացի մանկան անթլփատությունից` քրիստոնյա սպան չուներ, ուստի մի փոքր ընդդիմանալուց հետո զիջեց, որովհետև չգիտեր էլ, թե, ի վերջո, ինչ է անելու երեխային:
Գերմանուհին երկու օր ու գիշեր չհեռացավ մանկան հիվանդանոցային մահճակալից, մինչև որ նա բացեց աչքերն ու շշնջաց. ՛՛մա-մա՛՛, ու թաթիկը տանելով գերմանուհու կրծքին` սկսեց տնտղել: Կինը կաթով լցված շշի ծծակը շտապ դրեց մանկան բերանը, բայց երեխան լեզվով մի կողմ հրեց ու կառչելով երեխայի պարանոցից` փորձեց բերանն առնել նրա կուրծքը: Կինն արձակեց կոճակներն ու թույլ տվեց: Երեխան մի քանի վայրկյան անօգուտ ճիգ թափեց և հասկացավ, որ բերանը ոչինչ չի ընկնելու, սկսեց թնկթնկալ ու ճանկռոտել կնոջ կուրծքը: Գերմանուհին մի անգամ էլ կաթով շիշը դրեց տղայի բերանը: Նա այս անգամ սկսեց **** կաթը, և կնոջ հոգին պռնկեպռունկ բերկրանքով լցվեց իր համար անսովոր մանկական ՛՛հաում-հաում՛՛-ից:
Քանի դեռ երեխան կիսամեռ էր, նրա մասին լուրը տարածվել էր մոտակա գյուղերում: Այդ կողմերում ոչ ոք երեխա չէր կորցրել, բայց և այնպես երկու օրվա ընթացքում շատ մարդիկ եկան Ալլահի հրաշքը տեսնելու: Եղան նաև երեխային սեփականել փորձողներ` կվաճառեին ծնողներին, կամ կփոխանակեին գերի ընկած հարազատի հետ: Գերմանուհին վճռական էր տրամադրված և կարողացավ մանկանն իր մոտ պահել: Նրա համար երբեք կարևոր չէին եղել մարդու ազգությունը կամ կրոնը, բայց չէր հասկանում, թե ինչու է ուրախ, որ երեխան մահմեդական կողմից չէ:
Ուրեմն մեծ էր հավանականությունը, որ նա ականապատ դաշտում հայտնվել էր սահմանի հակառակ կողմից: ՛՛Իսկ եթե չէ՞, եթե այնտե՞ղ էլ չգտնեմ ծնողներին՛՛, - մտածեց, միայն մի պահ սիրտը թրթռաց ուրախությունից, բայց հաջորդ իսկ պահին կծկվեց անանուն երկյուղից.՛՛Գուցե իսկապե՞ս տղայի հայտնությունը երկնքից է, աստվածային հրաշք է՛՛: Շտապեց ինքն իրենից վանել միստիկ ահը.
-Այո, այնքանով է աստվածային, որ կանխորոշեց իմ ճակատագիրը, և ես այլևս չեմ բաժանվի նրանից, -արտասանեց թեպետ շշուկով, բայց այնքան հաստատակամ, որ թվաց, թե զրուցակից ունի:
Տղային գտնելու հինգերորդ օրը գերմանուհին նրան տարավ ճակատային գծի հակառակ կողմը: Մանկանը ճանաչեցին հարևանները և թարգմանչի միջոցով պատմեցին, թե մորը սպանել են նրան առևանգելու համար:
-Որտե՞ղ է հայրը, -հարցրեց գերմանուհին` երեխային ավելի ամուր կրծքին սեղմելով:
Թարգմանիչը երեք անգամ կրկնեց հարցը, բայց հավաքվածները ոչ մի կերպ չարձագանքեցին, բացի գլուխները կախելուց: Գերմանուհին մեծ դժվարությամբ կարողացավ հնչեցնել երեխային իրեն զիջելու առաջարկը և այս անգամ մանկանն այնքան ամուր սեղմեց կրծքին, որ տղեկն սկսեց ցավից լաց լինել: Հավաքվածներն էլի որևէ կերպ չարձագանքեցին, բացի գլուխներն ավելի խորը կախելուց: Պետք էր շտապ մեկնել մայրաքաղաք` որդեգրման գործը գլուխ բերելու: Երբ տղային իջեցրեց գրկից, ոտքերը թուլացան, զգաց, որ այլևս իր անբաժանելի մասնիկն է թողնում օտար մարդկանց մեջ: Երեխան էլ չէր ուզում բաժանվել, գրկից պոկ չէր գալիս և հավաքվածներին նայում էր վախեցած ու թշնամաբար: Սակայն, մեկ շաբաթն էլ բավական էր, որ մինչ կնոջ վերադարձը այնքան մոռանար նրան, այնպես խորթանար, որ նույնիսկ շոկոլադը չէր ուզում ձեռքից վերցնել ու ճչում էր, հենց որ կինը փորձում էր գրկել: Գերմանուհին հուսահատության մեջ էր, իսկ տղայի հորեղբայրն այդ պահին կծոտում էր շրթունքներն ու մտածում, թե դեռ ամեն ինչ վճռված չէ: Գերմանուհին ճչացող տղայի հետ հեռանալուց առաջ սեղանին փողի մի տրցակ դրեց ու դյուսելդորֆյան իր հասցեն: Նկատելով դրամը` հորեղբայրը թեքվեց դեպի թարգմանիչն ու գոռաց.
-Ասա, թող վերցնի իր փողը, մենք մանկավաճառ չենք:
Հարևաններից մեկը ոգևորված այս պոռթկումից, ինքն էլ բորբոքվեց.
-Գիտե՞ք, թե մենք ինչքան երեխա ենք կորցրել, հազար, տասը հազար, հարյուր հազար, միլիոն: Գիտե՞ք:
Թարգմանիչը ծպտուն չէր հանում: Հավաքվածներն սկսեցին խրատել ու հանգստացնել դժգոհներին:
՛՛Էհ, թող գնա, գուցե երջանիկ լինի, գուցե մեծ մարդ դառնա: Ի՞նչ կա այստեղ բացի տառապանքից՛՛, -շշնջաց հորեղբայրը, բայց իրենց ցեղական անկամությունից ընկճված դուրս թռավ բակ ու սկսեց հեկեկալ:
Իսկ որդեգիրն այդ պահին մտածում էր, որ ճիշտ կլինի կորցնել իր հետքերը: ՛՛Չէ՞ որ վաղուց ես երազում հասատվել Կանադայում, հիմա ճիշտ ժամանակն է՛՛:
Երեք օր անց տղան իր նոր մայրիկի հետ ինքնաթիռով կտրում էր օվկիանոսը: Իր որբության գաղտնիքն անտեր թողած` գնում էր անազգ, պատմության դեմ անքեն, անվրեժ բարեկեցիկների ծովում կորսվելու` ինչպես իր խաղընկեր առվակը:
Դուրս էր եկել մեկ տարեկան երեխան, տնից մորեմերկ դուրս էր եկել ու գնում էր տեսնելու, թե ինչ կա աշխարհում: Իսկ օրն այնքան պայծառ էր ու խաբուսիկ: Օրը մանկան պես անմեղ էր ձևանում, և թվում էր, թե մահ չկա, թե Ադամից հետո աշխարհ եկած որևէ մեկը չի կորչելու:
______________________

    
ՆՈՐ ՏԱ­ՐԻ

    
"Sovet... post Sovet" շար­քից

    
Արևի տակ եր­կար ըն­կած մնա­լուց դեղ­նած թեր­թի մեջ փա­թա­թե­լով թու­թու­նի ծու­խը և ներս քաշ­ե­լով թո­քե­րը, հայրն ասաց.

    
- Ամե­նա­կարևորն էն ա, որ Նոր տար­վա հա­մար պարտք չա­նենք:

    
Նա ծեր էր ու իմաս­տուն, և տղան վս­տահ էր, որ հայ­րը չի սխալ­վում, թեև չգի­տեր, թե ին­չու է հոր հա­մար անա­սե­լի դժ­վար Նոր տար­ուն որևէ ազ­գա­կա­նից պարտք ու­զե­լը, չէ՞ որ մի քա­նի ամ­սից փո­ղը վե­րա­դարձ­նում էին, սա­կայն պարտ­քով արած Նոր տա­րի­նե­րին հայ­րը տրա­մադ­րու­թյուն չէր ու­նե­նում, չէր խմում, ու բո­լոր չորս զա­վակ­ներն էլ զգում էին, որ այդ­պի­սի Նոր-­տա­րի­նե­րի նրա ու­րա­խու­թյունն ար­հես­տա­կան է` ուշ տա­րի­քում ու­նե­ցած իր զա­վակ­նե­րին սե­փա­կան նեղսր­տա­ծու­թյունն ու տրտ­մու­թյու­նը չփո­խան­ցե­լու ջանք:

    
- Ի՞նչ կա ֆուտ­բո­լի մեջ: Գն­դակ տշե­լը քեզ հաց չի տա:

    
- Մի խաղ էր մնա­ցել, - չա­ռար­կեց տղան, պար­զա­պես տե­ղե­կաց­րեց, - թե հաղ­թե­ինք` ամեն մեկս եր­կու ձեռք գիտ­րի, տրու­սիկ- մայ­կա էինք նվեր ստա­նա­լու: Լա­վա­գույ­ննե­րին բու­ցի էլ կտան: Իմ մայ­կա­յի վրա ինը հա­մար էր գրած լի­նե­լու, անունս, մեկ էլ մեր ազ­գա­նու­նը:

    
Հայ­րը մի պահ երկմ­տեց, ռու­սե­րեն տա­ռե­րով իր եզա­կի ազ­գա­նու­նը որ­դու շա­պի­կին շա­տե­րի ուշ­ադ­րու­թյան առար­կա դառ­նա­լու հե­ռան­կա­րը քիչ մնաց հրա­պու­րեր այն­քան, որ թույլ տա որ­դուն հան­րա­յին դաշ­տում աշ­խա­տան­քից բա­ցա­կա­յել, բայց մի ան­գամ էլ թեր­թի ծու­խը քաշ­եց թո­քերն ու ասաց.

    
- Տրու­սիկ-­մայ­կից ավե­լի կարևորը առանց պարտ­քի Նոր-­տա­րի մտ­նելն ա:

    
- Թե հաղ­թե­ինք, մենք էինք գնա­լու Սևանի սպոր­տա­յին ճամ­բար, բայց մի՛ մտա­ծի, պապ, առանց ինձ էլ կհաղ­թեն:

    
- Էդ ճամ­բարն էլ մի բան չի, ոչ էլ կար­գին կե­րակ­րում են: Այ Նոր տա­րին ու­րիշ` ինչ ասես առ­նում ես: Էլ ման­դա­րին, էլ պո­պոք ու լի­մո­նադ: Ճամ­բա­րում ջրիկ ճաշ­ից բա­ցի բան չեն տա­լիս:

    
- Ըն­կեր Սեյ­րանն ասեց, թե էս ան­գամ էլ խա­ղին չգ­նա­ցի, թի­մից կհե­ռաց­նի:

    
- Վայ ես դրա մաս­սաբն անի­ծեմ, բա մի խա­ղի պատ­ճա­ռով ավա­գին թի­մից կհե­ռաց­նե՞ն: Չի անի: Դու ամե­նա­լավ խա­ղա­ցողն ես, խն­ձո­րա­նո­ցում բո­լո­րը քո մա­սին էին խո­սում: Առանց քեզ, ի՞նչ թիմ: Հե­ռաց­րեց էլ` գլու­խը քա­րը: Ավե­լի շատ գիրք կկար­դաս: Գիր­քը ֆուտ­բո­լից շատ ես, չէ, ՞ սի­րում, - ասաց:

    
- Հա, - պա­տաս­խա­նեց տղան, - բայց նա­յած` ինչ գիրք: Ճամ­բարն ու ջրիկ ճաշ­ը հեչ` բա­ցի ինձ­նից, դա­սա­րա­նի բո­լոր տղեր­քը Սևանը տե­սել են: Աղ­ջիկ­նե­րից էլ կան: Եսիմ, երևի ոչ էլ տե­սել են, գլուխ են գո­վում, հը՞ պապ:

    
- Հա, բա ի՞նչ: Դրանց մեծ մա­սը փչում ա: Գյու­ղից քթ­նե­րը կյան­քում դուրս չեն հա­նել: Մենք գո­նե տա­րին էր­կու ան­գամ Էջ­մի­ա­ծին ենք գնում: Երևան, հոր­քու­րիդ տուն էլ հո ամի­սը մեկ­-եր­կու գնում ենք: Դրա­նից էլ լավ ման գա՞լ: Էդ Սևանում էն­քան մարդ ա խեղդ­վում:

    
- Սևանի մա­սին բա­նաս­տեղ­ծու­թյունս պա­տի թեր­թում տպել են: Իրանց ասել եմ, թե տե­սել եմ, նս­տել ափին ու գրել: Ամա­չում եմ, որ սուտ եմ խո­սա­ցել, բայց ոչինչ, չէ՞ պապ, երա­զում միշտ տես­նում եմ, հե­րիք ա էլի, չէ՞:

    
- Եթե տպել են, ու­րեմն լավ ես գրել, որ չտես­նե­իր, ո՞նց լավ կգ­րե­իր: Մար­դու միտքն ու սիրտն էլ աչ­քեր ու­նեն: Մարդ կա հա­զար ան­գամ էլ տես­նի, չի ճա­նա­չի, չի հաս­կա­նա, մարդ էլ կա առանց տես­նել գի­տի: Քո հո­րեղ­բայրը հենց այդ տե­սակ մարդ էր: Դու նրան ես քաշ­ել:

    
- Ես քեզ եմ ու­զում քաշ­եմ, քո նման եմ ու­զում լի­նեմ, բայց քո պես ամաչ­կոտ չեմ լի­նի: Մե­նակ հարգ­ված ու Աստ­ծուն հա­վա­տա­ցող:

    
- Սուս, քու­ռակ, - ասաց հայրն ու վա­խե­ցած շուրջ­բո­լո­րը նա­յեց:

    
- Պա՛պ, պա՛պ, մի րո­պե, պա՛պ: Նոր ի՞նչ ասիր: Ասիր, մարդ կա առանց տես­նե­լու էլ ճա­նա­չու՞մ ա: Սպա­սի, գա­լիս եմ, պապ, - ասաց տղան, տե­ղից վեր թռավ ու քա­մու պես սու­րա­լով բա­կից տուն մտավ: Մինչ հայ­րը «Սո­վե­տա­կան Հա­յաս­տան» թեր­թից նո­րից մի կտոր պո­կեց ու թու­թուն լց­րեց մե­ջը, տղան էլի վազ­քով ետ եկավ, բա­ցեց սր­բի­չի մեջ փա­թա­թած գր­քի էջն ու կար­դաց.» Դուք տե­սաք ու չճա­նա­չե­ցիք: Երա­նի նրանց, ով­քեր առանց տես­նե­լու կհա­վա­տան»:

    
- Ծած­կիր, շուտ ծած­կիր գիր­քը, - բար­կա­ցած, բայց շշու­կով ասաց հայրն ու էլի չորս կող­մը նա­յեց:

    
Փո­ղո­ցում ոչ ոք չկար: Դեռ չէր մթ­նել, բայց օրն էլ ար­դեն ծե­րա­ցել էր ու շու­տով կա­վարտ­վեր:

    
- Որ­տե­ղի՞ց ես գտել, ին­չի՞ ես ձեռք տվել, լա­կոտ, - հայ­րը գնա­լով ավե­լի էր բար­կա­նում, իսկ տղան ափ­սո­սում էր, որ իրենց հազ­վա­դեպ սր­տա­կից զրույցն էլ չի շա­րու­նակ­վի: Գիշ­եր­նե­րը հո­րը չէր տես­նում. նա դաշ­տում գիշ­ե­րա­յին պա­հակ էր: Լույ­սը բաց­վում էր, թե չէ` ջր­վո­րու­թյուն էր անում: Կե­սօ­րից հե­տո, բա­հը ու­սին գա­լիս էր տուն ու մի քա­նի ժամ քնում, երե­կո­յան նո­րից գնում էր պա­հա­կու­թյան: Մայ­րա­մու­տին նա­խոր­դող մի քա­նի ժամն էր, որ ըն­տա­նիքն ամ­բող­ջա­նում էր: Ավագ եղ­բայ­րը Երևանի պա­լի­տեխ­նի­կի դա­սից էր եկած լի­նում, ին­քը, մայ­րը, քույրն ու կրտ­սեր եղ­բայ­րը` դաշ­տից:

    
- Շուտ տար, տե­ղը դիր, - դարձ­յալ բար­կա­ցած ասաց հայ­րը:

    
Քույ­րը, որ երե­խա­նե­րից ավագն էր, շու­տով կո­մու­նիստ էր դառ­նա­լու, կու­սակ­ցու­թյան ան­դամ: Հայ­րը վեր­ջին մի քա­նի ամս­վա ըն­թաց­քում եր­կու ան­գամ մեր­ժել էր գյու­ղա­ցի­նե­րին` սար­կա­վա­գի եր­գե­ցո­ղու­թյամբ մի­ա­նալ թաղ­ման ծես կա­տա­րող Էջ­մի­ած­նից եկած քա­հա­նա­յին, որով­հետև դրա պատ­ճա­ռով մի ան­գամ ար­դեն քրոջ դի­մու­մը չէ­ին մա­կագ­րել…

    
    
Գիշ­ե­րը կարճ անձրև էր եկել, բայց այդ­քանն էլ բա­վա­կան էր, որ լու­սա­բա­ցին, դաշ­տը թաց լի­ներ: Կա­ղամ­բի ամեն պոկ­ված տերևից անձրևահա­տիկ­ներ էին թափ­վում ոտ­քե­րին, մեկ-­մեկ էլ կա­նաչ, կա­ղամ­բի գույ­նի որ­դեր: Քա­նի դեռ մե­քե­նա­նե­րը չէ­ին եկել, դպ­րո­ցա­կան տղա­ներն էլ աղ­ջիկ­նե­րի ու կա­նանց հետ պո­կում էին հայ­րե­րի` դա­նա­կով կտր­ված կա­ղամբ­նե­րի թփերն ու կույտ անում: Վա­ղուց շալ­վա­րի փող­քերն ու կոշ­իկ­նե­րը ջրի մեջ կո­րել էին: Բայց դա ավե­լի վատ չէր, քան մեկ­-եր­կու ժա­մից սպաս­վող շոգն ու այ­րող, մոխ­րաց­նող արևը: Ժա­մը ու­թին երևաց առա­ջին բեռ­նա­տա­րը և տղա­մար­դիկ, կա­նայք ու աղ­ջիկ­նե­րը շա­րու­նա­կե­ցին իրենց գոր­ծը, իսկ տղեկ­նե­րը սկ­սե­ցին բեռ­նել կա­ղամ­բը: Նրան­ցից եր­կու­սը մե­քե­նա­յի թափ­քին էին, մնա­ցա­ծը ներքևից նրանց էին նե­տում մեծ ու փոքր կա­ղամբ­նե­րը: Ին­քը գե­րա­դա­սում էր լի­նել վերևում, որով­հետև թեև դժ­վար էր որ­սալ չորս հո­գու նե­տա­ծը, բայց իր հա­մար ավե­լի ծանր էր կա­ղամ­բի խոշ­որ գլուխ­նե­րը շպրտել մե­քե­նա­յի բարձր կո­ղե­րից վեր, որ­պե­սի հաս­նի որ­սա­ցող­նե­րին: Ամեն ան­գամ, երբ կա­նաչ կլոր գլու­խը դիպ­չում էր բեռ­նա­տա­րի բոր­տին ու ետ շպրտ­վում, գոր­ծըն­կեր­նե­րի մեջ հռհ­ռոց էր բռնկ­վում: Թույլ չտ­վե­ցին, որ երկ­րորդ մե­քե­նա­յի վրա էլ բարձ­րա­նա: Ու­րիշ­նե­րը ելան: Թար­սի պես ոչ մի փոքր գլուխ, բո­լո­րը մեծ էին ու ծանր: Ին­քը չէր հիշ­ում, թե ամա­ռա­յին ար­ձա­կուրդ­նե­րի քա­նի օրն է դաշ­տում աշ­խա­տել, ինչ գնով էլ լի­ներ, պի­տի հաս­ներ յո­թա­նա­սու­նի, որ ձմ­ռա­նը պարգևատ­րում ստա­նար, որին մե­ծե­րը տո­կոս էին կո­չում: Հաս­տատ գի­տեր, որ հու­նի­սին քիչ օր է աշ­խա­տել, որով­հետև հի­վան­դա­ցել էր, ֆուտ­բո­լի պա­րապ­մուն­քից քրտ­նած, բե­րա­նը դրել էր հո­սող սառ­նո­րակ ջրի ծո­րա­կին ու հինգ րո­պե մոր կա­թի պես ****, ան­համ­բեր թի­մա­կից­նե­րի ծա­րա­ված հեր­թի դժ­գոհ փնթփն­թոց­նե­րը բա­նի տեղ չդ­նե­լով: Գիշ­ե­րը տա­քու­թյու­նը քա­ռա­սուն էր, կո­կորդն այր­վում էր, խեղ­դում: Մայրն անընդ­հատ կո­կոր­դին ձե­թով ձվա­ծեղ էր կա­պում, մաք­րում նշիկ­նե­րը կե­րո­սի­նով, որից նրա սիր­տը խառ­նում էր, որձ­կում էր ուշ­ագնա­ցու­թյան չափ: Մեկ շա­բաթ այդ­պես կորց­րեց: Երեք ան­գամ էլ ֆուտ­բո­լի պատ­ճա­ռով բա­ցա­կա­յեց: Լավ էր, որ կի­սա­եզ­րա­փա­կի­չը կի­րա­կի էր: Հու­լի­սի կեսն էր: Եթե ամ­բողջ օգոս­տո­սը աշ­­խա­տեր, մի կերպ գու­ցե լրաց­ներ յո­թա­նա­սու­նը: Կի­րա­կի­նե­րը հա­նած` հա­զիվ էլ դզ­վեր: Էլի մեկ-եր­կու բա­ցա­կա­յու­թյուն ու Նոր-­տար­վա պո­պո­քը հուն­վա­րի հին­գին կվեր­ջա­նար, ման­դա­րինն ու նա­րինջն` ավե­լի շուտ: Հա­ջո­ղեց եր­րորդ մե­քե­նա­յի վրա էլի ին­քը բարձ­րա­նալ:

    
Երբ, - «Վերջ, հե­րիք է, մե­քե­նաս բեզ­ռազ­մեր չի, անիվ­ներս ճա­նա­պար­հին կտ­րա­քեն», -գո­ռաց երե­խա­նե­րի վրա բեռ­նա­տա­րի վա­րորդ Կոր­յու­նը, իսկ բրի­գա­դա­վա­րը պն­դեց, որ շար­քի վեր­ջին կույտն էլ բար­ձեն, փոքր, բայց ծանր մի կա­ղամբ թա­փով դի­պավ ճա­կա­տին ու նրան շուռ տվեց մե­քե­նա­յի կո­ղից, գցեց գե­տին: Ին­քը կռա­ցած փոր­ձում էր մեկ այլ կա­ղամբ որ­սալ, ձեռ­քերն զբաղ­ված էին, նկա­տեց դե­պի իրեն սու­րա­ցող կա­նաչ գուն­դը, բայց չհասց­րեց պաշտ­պան­վել: Հաս­տատ գի­տեր, թե ով է խփո­ղը: Պա­հը լավ էր որ­սա­ցել: Մեկ­-եր­կու ան­գամ տե­սել էր, թե ոնց է նշա­նա­ռում ու­րիշ­նե­րին: Աղ­ջիկ թե տղա ուշ­ագ­նաց եղան ծի­ծա­ղից: Կրտ­սեր եղ­բայ­րը, ում տա­րի­քի պատ­ճա­ռով թույլ չէ­ին տա­լիս մե­քե­նա բար­ձել, այլ հանձ­նա­րա­րել էին բա­ժա­կով կա­թի բի­տո­նից ջուր հասց­նել ծա­րավ­նե­րին ու մեկ էլ լո­լի­կի արկ­ղե­րի թու­լա­ցած մե­խերն ամ­րաց­նել, վա­զեց հա­սավ Մնո­յին, ձեռ­քը բարձ­րաց­րեց ու մուր­ճով պի­տի խփեր ու­ղիղ գլ­խին, բայց բռունց­քի հար­ված կե­րավ դեմ­քին ու մի կողմ շպրտ­վեց: Հար­ձակ­ման եր­կրորդ փորձն էլ ձա­խող­վեց, իսկ դրա­նից հե­տո մայ­րե­րը իրար խառն­ված մի­ջամ­տե­ցին, ամեն մե­կը մի ապ­տակ տվեց իր որ­դուն և անեծք ու հայ­հո­յանք` իրար: Կրտ­սե­րը սնկր­տում էր անօգ­նա­կան ըն­կած եղ­բո­րը նա­յե­լով: Նա ըն­դա­մե­նը ինը տա­րե­կան էր: Երե­կո­յան հր­դեհ­վեց Մնո­յենց խո­տի դե­զը, բայց ոչ աչ­քե­րի տակ կապ­տեց­նե­լով, ոչ էլ շր­թուն­քը պատ­ռե­լով նրան չկա­րո­ղա­ցան խոս­տո­վա­նեց­նել, թե ինքն է հր­ձի­գը: Իսկ տղան ըն­կել էր մե­քե­նա­յից ու դժ­վա­րա­նում էր ոտ­քի կանգ­նել: Նա սար­սա­փում էր մտքից, որ ոտ­քը վնաս­վել է, ու կա­րող է բա­ցա­կա­յել: Տխ­րում էր նաև ֆուտ­բո­լի հա­մար: Երբ Կոր­յու­նի մե­քե­նան շարժ­վեց, ինքն ար­դեն ոտ­քի վրա էր, և եր­ջա­նիկ զգաց, որ օղա­կա­վար Ռու­բոն, թեև դեռ հա­ցի ժամ չէր, բայց քա­նի որ հա­ջորդ մե­քե­նան ուշ­ա­ցել էր, ճաշ­ի ընդ­մի­ջում հայ­տա­րա­րեց: Ըն­տա­նիք­նե­րը, մի քա­նի տեղ նաև հարևան­նե­րը, խմբ­վե­ցին, բա­ցե­ցին հա­ցի բոխ­չա­նե­րը, պա­նիր, ձու, խաշ­ած կար­տո­ֆիլ շա­րե­ցին խո­տին փռած «Սո­վե­տա­կան Հա­յաս­տան­նե­րի» վրա: Տղա­մար­դիկ օղի էլ ու­նե­ին: Լո­լիկն ու վա­րուն­գը դաշ­տից էր:

    
Հայ­րը, որ կնոջ բարձր ձայնն էր լսել, ու նրա հաս­ցե­ին` անեծ­քը, ջու­րը դրել էր կար­տո­ֆի­լի մար­գե­րի վրա, ու բահն ու­սին դան­դա­ղա­քայլ մո­տե­նում էր: Նա առա­ջին հեր­թին իր կնո­ջը սաս­տեց, հե­տո ծուն­կի եկավ, տնտղեց տղա­յի ոտ­քը.

    
- Բան չկա, -հու­սադ­րեց, - ցավ ա առել, մերդ տաք ջուր կդ­նի, լվաց­քի սև սա­պո­նով կտ­րո­րի` մինչև վա­ղը կանց­նի:

    
Բայց մինչ նոր մե­քե­նա­յի հայտն­վելն ու նա­խա­ճաշ­ի ավար­տը, տղա­յի ոտ­քը կո­ճի մոտ ու­ռեց, և ցա­վը գնա­լով ու­ժե­ղա­նում էր: Աշ­խա­տան­քա­յին օր­վա ավար­տին դեռ երեք ժամ կար: Բրի­գա­դիր Յու­րի­կը գնաց տն­տե­սու­թյան գրա­սեն­յակ` իմա­նա­լու, թե էլի քա­նի մե­քե­նա են պա­հան­ջում կա­ղամբ բեռ­նել և քա­նի տոն­նա են մթե­րել մինչև կե­սօր: Տղա­յի հայ­րը նրան խնդ­րեց իմա­նալ, թե ստույգ քա­նի օր է աշ­խա­տել իր որ­դին ամառ­վա ըն­թաց­քում ու դեռ քա­նի օր պի­տի գա գոր­ծի, որ տո­կոս ստա­նա: Տղան մեր­ժեց մոր խնդ­րան­քով, բրի­գա­դա­վա­րի թույլտ­վու­թյու­նը, որ մի­ա­նա աղ­ջիկ­նե­րին ու կա­ղամ­բի ծակծկ­ված, ավե­լորդ թփե­րը մաք­րի: Նա աշ­խա­տում էր կա­տա­ղո­րեն, ոչ մի գլուխ մե­քե­նա­յի թափ­քին չդի­պավ: Որ­սա­ցող­նե­րը դժ­վա­րու­թյամբ էին բռ­նում նրա նե­տած­նե­րը: Մե­կը պա­տա­հա­բար կպավ Մնո­յի կրծ­քին, ու բո­լորն սկ­սե­ցին աղմ­կել` կար­ծե­լով, թե վրեժ է լու­ծում ճա­կա­տին ստա­ցած հար­վա­ծի հա­մար: Երբ գնդ­լիկ Յու­րի­կը կա­ղամ­բի նման գլոր­վե­լով եկավ, հա­սավ` հայրն ար­դեն գնա­ցել էր ջրի գլուխ: Մայ­րը շտ­կեց կո­րա­ցած մեջքն ու հարց­րեց:

    
- Հը՞, Յու­րիկ, - բայց ղե­կա­վա­րը նախ գլու­խը տմբտմ­բաց­րեց, հե­տո որո­վայ­նից եթե­րում սփռ­վող խռխ­ռո­ցով ասաց.

    
- Ոչ մի ազատ օր, կի­րա­կի­նե­րից եր­կուսն էլ պի­տի աշ­խա­տի, որ յո­թա­նա­սուն օրը թա­մամ­վի:

    
Մոր` սև օճա­ռով տաք ջրում տրո­րե­լը փոքր­-ինչ մեղ­մեց ոտ­քի ցա­վը, բայց մինչ հոր պա­հա­կու­թյան գնալն էլի ուռ­չեց ու ցավն ան­տա­նե­լի դար­ձավ:

    
- Առա­վո­տը դաշտ չգաս, - ասաց հայ­րը բահն ու­սին դնե­լով: Վա­ղը խա­ղո­ղի այ­գի եմ ջրում, եր­կար է ջր­վում, ջու­րը կկա­պեմ խա­ղո­ղի վրա, մինչև լց­վի՝ քո տե­ղը մե­քե­նա կբար­ձեմ: Յու­րի­կին կա­սեմ` կհա­մա­ձայ­նի:

    
- Քո­ռա­նամ ես, էլ հո­գի բե­րան չմ­նաց մեջդ, - շշն­ջաց ծե­րա­ցող, բայց ամուս­նուց քսան տա­րի երի­տա­սարդ մայ­րը:

    
Տղան վայր­կե­նա­պես պատ­կե­րաց­րեց հո­րը կա­ղամ­բի մեքե­նա­յի վրա, իր երես առած հա­սա­կա­կից­նե­րի հետ, իսկ Մնոն ներքևից նշան էր բռ­նում, որ խփի հոր գլ­խին:

    
- Չէ, ես գոր­ծի եմ գա­լու, դրա էղածն ի՞նչ ա որ, նս­տած տե­ղից էլ կբար­ձեմ, - լաց եղավ տղան:

    
- Մի տզ­զա, քու­ռակ, մե­ծին մի՛ հա­կա­ճա­ռի, - վճ­ռա­կան ասաց հայրն ու գնաց:

    
- Եկեք, ես գնամ վա­ղը, - ասաց պո­լի­տեխ­նիկ­ցի ավա­գը, - մի օր բա­ցա­կա­յե­լու հա­մար ոչ մի պա­տիժ չկա:

    
- Հորդ չե՞ս ճա­նա­չում, թե մի օր բա­ցա­կա­յե­ցիր` մի ամիս մեր քթից կբե­րի, էն­քան կան­հանգս­տա­նա: Համ էլ իրա խոս­քը խոսք ա, ո՞նց գե­տին գցենք:

    
Առա­վոտ­յան տղան սո­վո­րա­կա­նից ուշ արթ­նա­ցավ: Ոտ­քի ցա­վը չթո­ղեց, որ հան­գիստ քնի: Մի­այն լու­սա­դե­մին մեղմ­վեց, և նա քուն մտ­նե­լով, չի­մա­ցավ էլ, թե ինչ­պես ժա­մը վե­ցին տնե­ցի­նե­րը գնա­ցին գոր­ծի: Երբ աչ­քե­րը բա­ցեց, ավագ եղ­բո­րը տե­սավ, որ շտա­պում էր հաս­նել մայ­րա­քա­ղաք մեկ­նող ավ­տո­բու­սին, ու հաս­կա­ցավ, որ ար­դեն ութն է: Ոտ­քը զգուշ­ո­րեն դրեց գետ­նին, հեն­վեց` ոչ մի ցավ: Մի քիչ դե­սու­դեն քայ­լեց, հա­մոզ­վեց, որ ոտ­քը լրիվ առողջ է, թեյ­նի­կը դրեց գա­զին ու մինչ կե­ռար` լվաց­վեց բա­կում կախ­ված լվա­ցա­րա­նից: Թե­յը խմե­լիս հաս­տատ որոշ­եց, որ դաշտ է գնա­լու: Հայ­րը չի բար­կա­նա, կու­րա­խա­նա, որ ինքն առողջ է ու ոտ­քի վրա: Մինչև ընդ­մի­ջում դեռ եր­կու ժամ կար: Շոգ օրն ու ծանր գոր­ծը դեռ առջևում էին, ու Յու­րի­կը չէր կա­րող իրեն մե­ղադ­րել, թե օր­վա կե­սից է գոր­ծի գա­լիս: Վճ­ռեց ու տա­նից ար­դեն դուրս էր գա­լիս, որ դե­մը մար­զիչ Սեյ­րա­նը ելավ:

    
- Դաշ­տից եմ գա­լիս, գնա­ցի հորդ ու բրի­գա­դի­րին խնդ­րեմ, որ քեզ թող­նեն խա­ղին: Ախր, որ մի քա­նի ամիս առաջ ասած լի­նե­իր, թե չես գա­լու` փո­խա­րի­նող կգտ­նե­ինք: Հի­մա ես ո՞նց անեմ: Ամ­բողջ խա­ղը քո արա­գու­թյան վրա եմ կա­ռու­ցել: Նա­յիր, չնե­ղա­նաս, թե չե­կար` էլ պա­րապ­մուն­քի երես չես տես­նի, թի­մից կհե­ռաց­նեմ: Ոտքդ բա­ցիր` տես­նեմ. ասա­ցին ցա­վեց­րել ես:

    
- Ան­ցել ա, - ասաց տղան, - գիշ­ե­րը շատ էր ցա­վում, բայց հի­մա բան չեմ զգում:

    
- Դաշ­տում, որ ասին, թե ոտքդ ու­ռել ա` ասի հնա­րել ես, որ պատ­ժից պրծ­նես: Տասն­մե­կին խաղն սկս­վում ա, տա­սին ֆուտ­բո­լի դաշ­տում լի­նես: ֆուտ­բո­լի, հաս­կա­ցա՞ր, ոչ թե Ցմ­փոր Յու­րի­կի: Ֆի­նալն ա, հաս­կա­ցիր: Ես գնա­ցի: Չե­կար` էդ կող­մե­րը էլ չերևաս:

    
Երբ մար­զի­չը հե­ռա­ցավ, տղան մտավ ծնող­նե­րի փոք­րիկ նն­ջա­րա­նը, որ­պես զգես­տա­պա­հա­րան ծա­ռա­յող սպաս­քի հին դա­րակ­նե­րից հա­նեց սր­բի­չով փա­թաթ­ված, թաքց­ված գիրքն ու մեկն­վեց նրանց մահ­ճա­կա­լին:

    
«Փի­լի­պոսն ասաց նրան. «Տեր, Հո­րը մեզ ցույց տուր, և այդ բա­վա­կան է մեզ», - կար­դաց տղան նա­խա­պես նշան արած էջը բա­ցե­լով, - «Հի­սուս նրան ասաց. «Այս­քան ժա­մա­նակ ձեզ հետ եմ Փի­լի­պոս, և ինձ չճա­նա­չե­ցի՞ր. ով ինձ տե­սավ, տե­սավ Հո­րը, իսկ դու ինչ­պե՞ս ես ասում, թե` Հո­րը մեզ ցույց տուր: Չե՞ս հա­վա­տում, որ ես Հոր մեջ եմ, և Հայ­րը` իմ մեջ: Այն խոս­քե­րը, որ ես ասում եմ ձեզ, ինքս ինձ­նից չեմ խո­սում, այլ Հայ­րը, որ բնակ­վում է իմ մեջ»:

    
Տղան այն­քան էլ չհաս­կա­ցավ կար­դա­ցա­ծը, բայց շա­րու­նա­կեց ըն­թեր­ցել, իսկ քիչ անց, երբ մահ­ճա­կա­լի ծայ­րին ճկ­վե­լով կա­րո­ղա­ցավ նն­ջա­սեն­յա­կի բաց դռ­նից մի­ջանց­քի ժա­մա­ցույ­ցին նա­յել, տե­սավ, որ ար­դեն տասն­մե­կից քա­ռորդ է պա­կաս: Գիր­քը նո­րից զգուշ­ո­րեն փա­թա­թեց սր­բի­չի մեջ, պա­հեց նույն տե­ղում և վերց­նե­լով մար­զա­հա­գուս­տի գու­նա­վոր ցե­լո­ֆա­նե տոպ­րա­կը, դուրս թռավ: Երբ տեղ հա­սավ, թի­մերն ար­դեն պատ­րաստ­վում էին խա­ղա­դաշտ մտ­նել: Ըն­կեր­նե­րը ոգևոր­ված վզովն ըն­կան, մի­այն Զո­րի­կը հոն­քե­րը կի­տեց` գի­տեր, որ մի­այն նրա բա­ցա­կա­յու­թյամբ կա­րող է թի­մի հիմ­նա­կան կազ­մում տեղ ու­նե­նալ: Մր­ցա­վար­նե­րը մեր­ժե­ցին մար­զիչ Սեյ­րա­նի խնդ­րան­քը, որ մի քա­նի րո­պե հե­տաձ­գեն խա­ղը, մինչև իր թի­մի ավա­գը մար­զա­հա­գուստ կհագ­նի: Խաղն սկ­սե­լուց չորս րո­պե անց Սեյ­րա­նը փո­խա­րի­նում կա­տա­րեց: Զո­րի­կը չկա­րո­ղա­ցավ թաքց­նել նվաս­տաց­ման ար­ցունք­նե­րը և ընդ­միշտ մո­ռա­ցավ ֆուտ­բո­լի մա­սին, իսկ Ար­կա­դի­կը սի­րով զի­ջեց ավա­գի թևկա­պը: Հինգ րո­պե էլ չէր ան­ցել, որ իր ետևից հաս­նել չկա­րո­ղա­ցող հա­կա­ռա­կոր­դը ու­ժեղ հար­վա­ծեց աջ ոտ­քի կո­ճին: Ցա­վը շամփ­րեց ոտ­քը, և ծա­կո­ցը մինչև սիր­տը հա­սավ: Նա ըն­կավ, բայց դեռ տաք էր ու վայրկ­յան­ներ անց նո­րից գրո­հում էր, ետևում թող­նե­լով մր­ցակ­ցի պաշտ­պան­նե­րին: Ընդ­մի­ջու­մից հե­տո դաշտ մտավ կա­ղա­լով: Մի կերպ էր ոտ­քի վրա մնում: Նա վա­զում էր, ու տես­նում, թե ինչ­պես է հայ­րը ան­հո­գի տա­րե­կից­նե­րի հետ կա­ղամբ նե­տում բեռ­նա­տա­րը: Մի­այն թե Մնոն նշա­նա­ռու­թյան տակ չառ­նի հո­րը, - մտա­ծում էր նա` ցա­վը լռեց­նե­լով առաջ սու­րա­լիս: «Տեր Աստ­ված ջան, էդ դեպ­քում ինձ պի­տի նե­րես: Չեմ ու­զում, բայց ստիպ­ված կլի­նեմ մարդ սպա­նել»:

    
Հար­վա­ծը շեղ ստաց­վեց:

    
- Քոռ հո չե՞ս, այ տղա, - լս­վեց Սեյ­րա­նի ձայ­նը, - չորս մետ­րից չկա­րո­ղա­ցավ խփել, ավա­գի՜ս տե­սեք:

    
«Մի­այն թե հերս անվ­նաս տուն գա», - մտա­ծում էր ու ատամ­նե­րը կրճ­տաց­նե­լով դի­մա­նում ցա­վին:

    
Կոր­յու­նի մե­քե­նան դաշ­տում խա­փան­վել էր: Ստիպ­ված էին կա­ղամբ­նե­րը մե­քե­նա­յից մե­քե­նա նե­տել: Ծե­րու­նին դպ­րո­ցա­կան­նե­րի թա­փին չէր դի­մա­նում, բայց չէր էլ ու­զում ետ մնալ նրան­ցից: Սա­կայն մի պահ կո­ղի ծա­կոցն այն­քան ու­ժե­ղա­ցավ, որ մտա­ծեց, թե գու­ցե ար­ժի գո­նե կնոջն ասել հի­վան­դու­թյան մա­սին:

    
Տղան հաս­կա­ցել էր, որ ար­դեն արա­գու­թյամբ չի կա­րող վճ­ռել խա­ղի ել­քը, փոր­ձում էր խո­րա­մանկ փո­խան­ցում­նե­րով խա­ղըն­կեր­նե­րին մեն-­մե­նակ դուրս բե­րել հա­կա­ռա­կոր­դի դար­պա­սա­պա­հի դի­մաց, բայց աջ ոտ­քի ցա­վը թույլ չէր տա­լիս գն­դա­կը ճշգ­րիտ հաս­ցե­ով տեղ հասց­նել: Խաղի ավար­տին հինգ-­վեց րո­պե էր մնում: Նա մի ան­գամ էլ փոր­ձեց դաշ­տի կենտ­րո­նից գն­դա­կը բարձ­րից կա­խել դար­պա­սի մոտ, հույ­սով, որ ըն­կեր­նե­րից մե­կը կկա­րո­ղա­նա մր­ցա­կից­նե­րից բարձր ցատ­կել, բայց փո­խան­ցու­մը շատ բարձր ստաց­վեց: Մար­զիչ Սեյ­րա­նը հասց­րեց ճչալ. «Տո, էն ոչ­խար­նե­րի մեջ ուր ա գլ­խով խա­ղա­ցող, որ» …, բայց խոս­քը կի­սատ մնաց: Տղան էլ ձեռ­քը հասց­րել էր թափ տալ ու շրջ­վել, հու­սա­հատ ետ էր գնում իր թի­մի պաշտ­պան­նե­րին օգ­նե­լու, բայց հենց այդ վայրկ­յա­նին ու­րա­խու­թյան ճի­չեր ու զվարթ գոչ­յուն­ներ լսեց: «Գոլ, գոլ», - գո­ռում էին թե՛ խա­ղըն­կեր­նե­րը, թե՛ հա­մագ­յու­ղա­ցի ու հարևան բնա­կա­վայ­րե­րից խա­ղը դի­տե­լու եկած պա­րապ-­սա­րապ ֆուտ­բո­լա­սեր­նե­րը: Մինչև կշրջ­վեր տես­նե­լու, թե ինչ է կա­տար­վել, ըն­կեր­նե­րը թռան ու­սե­րին, գե­տին տա­պա­լե­ցին:

    
- Ապ­րես, ախ­պերս, - կող­քին ըն­կած շշն­ջաց Ար­կա­դի­կը, - չվա­խես, ես քեզ հե­ծա­նի­վովս տուն կտա­նեմ, գի­տեմ, որ չես կա­րո­ղա­նում քայ­լես:

    
Հայ­րը սր­բեց ճա­կա­տի քր­տին­քը, մի ան­գամ էլ խո­րը շունչ քաշ­եց ու տրո­րեց կո­ղը, բայց եր­կինք նա­յե­լով տե­սավ, թե ինչ­պես գն­դա­կը գնաց-գ­նաց, պի­տի դար­պա­սից շատ մեծ բարձ­րու­թյամբ անց­ներ, բայց մի պահ օդում կանգ առավ, կտ­րուկ փո­խեց շարժ­ման ուղ­ղու­թյունն ու մխրճ­վեց դար­պա­սում:

    
- Գոլ, գոլ, մեռ­նեմ ոտ­քիդ… գոլ, - գո­ռաց բո­լո­րի հա­մար անս­պա­սե­լի, - տե­սա՞ք տղես ինչ գոլ խփեց:

    
- Մի քիչ հանգս­տա­ցի, բի­ձա, անք­նու­թյու­նից ու հոգ­նա­ծու­թյու­նից խելքդ գցում ես, - ասաց Յու­րի­կը խռ­պոտ քրք­ջա­լով:

    
Կողն ավե­լի ու­ժեղ սկ­սեց ծա­կել, բայց մտ­քա­փոխ­վեց: Ինչ հի­վան­դու­թյուն, ինչ բան: Ին­չի՞ հա­մար մար­դու բան ասել, թե­կուզ` կնո­ջը: Տղան գոլ ա խփել: Իր վա­ղա­մե­ռիկ եղ­բոր անունն ու իրենց ազ­գա­նու­նը ռու­սե­րե­նով կգ­րեն որ­դու շա­պի­կին, եղ­բոր անու­նը կրող իր որ­դին առանց Սևանը տես­նե­լու էն­պի­սի բա­նաս­տեղ­ծու­թյուն ա գրում, որ կար­ծում են, թե տե­սել ա, աղ­ջի­կը պար­տի­ա­կան կդա­ռ­նա, թե բախ­տը բե­րի՝ մի օր էս ցմփո­րը նրան են­թա­կա կաշ­խա­տի, ավա­գը ին­ժե­նե­րու­թյու­նը գե­րա­զան­ցիկ է սո­վո­րում, փոք­րը քրոջ ու եղ­բայր­նե­րի հա­մար աշ­խար­հը շուռ կտա, ճար­պիկ ա ու վախ ասած բա­նը չգի­տի ինչ ա: Էս ու­րա­խու­թյուն­նե­րի առաջ լյար­դի հի­վան­դու­թյունն ինչ կա­րա անի, քաղց­կեղն ո՞ւմ շունն ա էս հպար­տու­թյան հա­մե­մատ: Ասաց, չէ՞, բժիշ­կը երեք ամիս առաջ. «Թե չխ­մես` եր­կու-­ե­րեք տա­րի կապ­րես»:
Ու­րեմն դեռ եր­կու-­ե­րեք Նոր-­տա­րի ու Սուրբ Ծն­ունդ կա առջևում: Լի սե­ղա­նով, զվարթ, խն­դուն, հյու­րա­ռատ Նոր-­տա­րի: Պարտ­քով թե առանց պարտ­քի` ի՞նչ տար­բե­րու­թյուն:
_________________________

Այրված սարեր

Առաջ էլ միշտ նկուղը ջուր էր լցվում, բայց իսկույն դույլերով դուրս էին թափում, որովհետև այնտեղ պահելու բան կար: Պահելու բան լիներ, տանտիրոջ ծերությունը՝ հեչ. թեև ձեռքերի դողն ամեն գործ անհարմար էր դարձնում, բայց դժվար կյանքի երկարատև փորձը դեռևս ուժ էր նշանակում, անգործ չմնալու սովորույթ ու առօրյա: Վերջին մի քանի տարում նկուղն, այնուամենայնիվ, դեպքից դեպք էր մաքրվել, ջուրը մնացել, նեխել էր, գարշահոտն անցել պատերին, և հայր ու աղջիկ հյուր կանչելուց առաջ զուր տանջվեցին երկու օր:
Խնջույքը դեռ չէր սկսվել, երբ գյուղական տան բակում շարած սեղանների ծայրին նարդի խաղացողներից մեկը բացականչեց.
-Նայեք, նայեք, էդ ի՞նչ ա:
Հավաքվածները շրջվեցին, նայեցին լեռանն ու համրացան: Լռության մեջ նրանք վախ էին կուլ տալիս, մինչ մեկը կեղծ անտարբերությամբ ասաց.
-Տո հեչ, է, ամերիկյան ռազմական բազայի լույսերն են:
-Չէ, -առարկեց տանտերերի հարևանը, -բազան ավելի աջ ա ու ավելի բարձր:
-Թռչող օբյեկտ ա երևի, -ասաց ռազմաբազայի վարկախն առաջ քաշած կեղծ անտարբերը:
Սա էլ հեշտությամբ ժխտվեց. Սարի կրծքին օղակ դարձած նշանն արագորեն փոփոխվում էր, մեծացնում պարագիծը, կարցնում կլորությունը, տձևանում:
-Չլինի՞ թուրքերը մեր սարն են պայթեցրել, -տարբերակ առաջարկեց մայրաքաղաքից եկած լրագրողը:
-Ադ մեկ բանն ունինք հավերժ անփոփոխ, - ասաց ջահել սփյուռքահայը:
-Դրա համար էլ պայթեցնում են, -վարկածին հավանություն տվեց տանտիրոջ փեսաներից մեկը:
-Չէ, ջանմ, ի՞նչ պայթեցում, հրաբուխ է անշուշտ, -քննարկմանը միացավ տարեց սփյուռքահայը:
Այս մեկն էլ փորձեցին հերքել.
-Միլիոն տարվա հանգած հրաբուխ է:
-Ոչ մեկ նշանակություն ունի, - առարկեց տարեցը, - ինչ ալ ըսես՝ կպատահի, բոլոր քնածներն ալ օր մը կարթնանան, հանգածները՝ կբռնկին, մեռածները՝ հարություբ կառնին:
Չվիճեցին՝ գեղեցիկ էր: Սկսեցին քննարկել, թե հրաբխի լավան սովորաբար ինչքան է դեմն եկածը լափելով առաջ գնում, որքան է սարի ու գյուղի միջև եղած հեռավորությունը: Տանտիրոջ ավագ փեսայի՝ խնջույքն սկսելու հրավերով՝ տեղավորվեցին սեղանների շուրջը, բայց հայացքներն էլի լեռան կողմն էի, և ողջ երեկոյի ընթացքում տեսնելով ծավալվող կրակե օղակը՝ ներբորբոքում էին կուլ տված վախը: Լրագրողը պտտվեց սեղանի շուրջն ու ասաց. ՛ «Ինչի՞ մուսուլմանների պես նստեցիք՝ առանձին-առանձին: Ես, օրինակ, ուզում եմ կնոջս կողքը նստել»: Կանայք իրենց մեջ տեղ բացեցին նրա համար, իսկ միջնեկ փեսան իր կրտսեր քենակալի ականջին շշնջաց.
-Էդ ղզիկը վերջը ծեծա ուտելու, նարդու մեջ էլ հարամություն էր անում:
Վազվզող երեխաներն անընդհատ բաց էին թողնում նկուղի դուռը, և այնտեղից գարշահոտ էր տարածվում: Ծեր տանտերը մի քանի անգամ վեր կացավ, գնաց փակեց ու սաստեց երեխաներին, իսկ միջնեկ փեսան խորհուրդ տվեց. «Մի կողպեք ճարի կամ լարով կապիր»:
Սեղանապետը երգելու առաջարկ չէր արել, ոչ ոք մյուսին չէր խնդրել երգել, մեկը քթի տակ մի մեղեդի էր դնդնացել, մյուսը միացել, երրորդը՝ փոխել երգը, երգում էին, բայց տանտերն ընդատեց. «Կողքի տանն էսօր թաղում կար, մարդիք դեռ չեն ցրվել, ամոթ ա»:
-Ղազարոս բիձուն ասեք, թող գնա խաթր առնի, քեֆի թույլտվություն առնի, -առաջարկեց հարևանը:
-Չեն տա, -ասաց Ղազարոսը, ամոթ ա, գնամ ի՞նչ ասեմ: Առանց երգելու էլ կդիմանաք:
-Մենք էլ հո թաղում չե՞նք եկել, ի՞նչ ես ասում, թողնենք գնա՞նք, -նեղացավ ավագ փեսան:
Համոզեցին, Ղազարոսին ճանապարհեցին հարևանի տուն, իսկ նկուղի դուռը մինչև նրա գալը բաց մնաց, և նեխահոտը սրտխառնուք էր առաջացնում: Սկսեցին խմբով երգել:
-Հիմա թույլ տված կլինեն, -ասաց լրագրողը:
Ղազարոսը վերադարձավ մեկ ժամից էլ ուշ: Ձեռքերը դողում էին, գլուխը՝ տմբտմբում, ինքը՝ ճոճվում:
-Պահո, բիձեն լավ-լավ ա, -ասաց միջնեկ փեսան, -արի, արի: Արի, տեսնենք՝ ինչ ասացին: Նստիր, նստիր՝ րընկնես, ձեռի հետ էլ էն դուռը փակիր, կերածներս հարամ ա անում:
Երբ արդեն նստել էր, հարցրին.
-Հը, բիձա, պատմիր տեսնենք՝ ի՞նչ ասիր, ի՞նչ պատասխանեցին:
-Ի՞նչ պիտի, պատասխանեց դժգոհ, -ասացի՝ հազար օղորմի Ռոզային:
-Հազար օղորմի էս ասել, հո հազար անգամ չե՞ս ասել օղորմի, -բողոքեց ավագ դուստրը, ժամից ավել է՝ չկաս: Խի հազար օղորմի ասելու համար էդքան խմու՞մ են: Քեզ էնտեղ ավելի՞ հաճելի էր, քան մեզ հե՞տ: Ինչի՞ց ես դժգոհ, առավոտից ման ես գալիս ու փնթփնթում:
Ղազարոսը մշուշված աչքերով նայեց դստերը.
-Ախր, մի շաբաթ մնաց՝ մի օր առաջ չտեսանք: Մի ձեռքն անընդհատ սրտին էր, մեկելը՝ փորին: Եղանակն էլ հենց ամպեց՝ մեջքը բռնեց: Տնքաց ու տնքաց: Բա իմ Նանարը դրա՞ն էր հալալ:
-Պապ, խնդրում եմ, -թախանձեց Նանարը:
-Բիձա, ի՞նչ ասին, երգու՞մ ենք, թե՝ չէ, -նորից հարցրեց միջնեկ փեսան:
Ղազարոսի համբերության բաժակը լցվում էր.
-Ի՞նչ ասին, ի՞նչ ասին, -թնդաց, -ասին՝ գիտենք, որ քեֆի ծախսն էլ, ճանապարհի փողն էլ ամերիկացին է ուղարկել. քո ձեռքին որտեղի՞ց փող, ասին: Ասին, Ղազարոս, գնացեք ձեր քեֆն արեք, հո ամեն օր աղջիկ չե՞ք ճանապարհում Ամերիկա:
-Լավ, լավ, պապ, հանգստացիր, -խնդրեցին երեք դուստրերը, իսկ Նանարը գլուխն ափերի մեջ առավ:
-Չէ, թող իմանա՝ ինչ ասին: Ասին, քանի անգամ է օղորմածիկ Ռոզան լողացրել, մազերը սանրել, հյուսել: Ասին, ո՞նց ես ապրելու առանց Նանարի, Ղազարոս: Էն երեքը մեծ էին, Նանարը փոքրուց որբացավ: Կուրծք տալուց բացի, ամեն ինչ մոր տեղ դու ես արել, ասին, Ղազարոս:
-Բիձու խելքն էլ ձեռքերի պես դողում է, -ասաց ավագ փեսան միջնեկին, -լավ պապ ջան, վերջացրու, թող Նանարին ուրախ սրտով ճամփա գցենք:
Բայց Ղազարոսն էլ հանգստացողը չէր:
-Ոչինչ, ասին, Ղազարոս, ասին՝ կտեսնես, տարին չբոլորած՝ Նանարը քեզ Ամերիկա կտանի:
-Կտանի, պապ, կտանի, -ասաց ավագ դուստրը, - մեզ էլ կտանի, քեզ էլ: Ամբողջ ընտանիքով կհավաքվենք այնտեղղ, էլի միասին կլինենք:
-Իշտահներիդ քացախ, - գոռաց Ղազարոսը, - դրա համա՞ր Նանարիս համոզեցիք: Ես գիտեմ ձեր մտքինը: Ինչքան լացացրիք խեղճին:
-Գիտեի, էլի, որ հարամ ա անելու, -ասաց միջնեկ փեսան ավագին, -բիձա, չորս փեսա ունես, ո՞ր մեկից ես գոհ, -հետո նորից շրջվեց քենակալի կողմը, -իզուր էլ Բաբկենի բանկետը թողեցի՝ եկա:
Տարեց սփյուռքահայը ոտքի ելավ և փորձեց գեղեցկախոսությամբ մեղմել մթնոլորտը:
-Զվարթորեն երջանկություն մաղթիր դստերդ, հայրիկ: Հոն ընդունված է՝ իրարմե մեծ ալ կառնին, պզտիկ ալ: Տարիքը ոչ մեկ նշանակություն ունի երջանիկ ըլլալու համար:
-Իհարկե, չունի, -ձայնակցեց միջնեկ դուստրը, երեկ զանգել էր, Նանարին հարցրել, թե «Լինքոլնը» ի՞նչ գույնի է ուզում: Խեղճ Նանարն ի՞նչ իմանա՝ «Լինքոլն» ինչ է: Պապ, դու գիտե՞ս ինչ է «Լինքոլնը»: Հենց էնպես պատասխանել էր, թե ծիրանագույն: Ասել էր. «Կստանաս հենց օդանավակայանում՝ որպես հարսանեկան նվեր»:
-Հինգ օրից մեկնում են Կարիբյան կղզիներ՝ ամուսնական ճամփորդության, - առաջին անգամ խոսակցությանը միացավ երրորդ դուստրը:
-Օ, «Լինքոլն», Կարիբյան կղզիներ, -մեջ մտավ երիտասարդ սփյուռքահայը, ինչու՞ չէիք ըսեր, որ մեր փոսացուն հարուստ անձ մըն է: լոս Անջելես ու՞ր կապրի, իմ հասցեն կուտա՞ք:
-Լսեցիր, պապ, -շարունակեց միջնեկ դուստրը, - հասցե է ուզում: Թեքվիր, հարցրու՝ էսքան աղջիկ կա սեղանի շուրջ, ո՞ր մեկը կհրաժարվեր նման բախտից:
Նանարը գնում-գալիս, սեղանի ափսեներն էր փոխում, դատարկ շշերը հավաքում սեղանից, աչքերը կարմրած էին, մերթ ընդ մերթ փորձում էր սրբել աննկատ: Ղազարոսը կարծես խաղաղվում էր, քղջիկներն էին շարունակում:
-Կամ ի՞նչ վատ բան կա, որ ասում ենք՝ ընտանիքով կհավաքվենք այնտեղ, -շարունակում էր միջնեկը:
-Այ աղջի, հերիք ա ճառ ասես, -փորձեց լռեցնել ամուսինը, մեկա բիձուն չես համոզի:
-Մեկ էլ բիձա ասեցիր՝ չնեղանաս, լսեցի՞ր, -շշպռեց ամուսնուն ու էլի հորը դիմեց, -Նանարը քո հարազատն է, մենք՝ խո՞րթը: Հարազատ քույրեր չե՞նք: Ի՞նչ վատ բան կա, որ ուզում ենք մեզանից մեկը լավ ապրի, օգնի մյուսներին: Էս պրեսսային հարցրու, թե ոնց եղավ, որ եկավ: Քանի՞ տարի ոտք չէր դրել մորաքրոջ տուն, քանի՞ տարի չէր տեսել Նանարին: Ի՞նչ վատ բան ենք ուզում, պապ:
Սկսեց հեկեկալ:
-Այ աղջի, քեզ ասացի՝ վերջացրու, նորից ոտքի ելավ միջնեկ փեսան՝ չստացված խնջույքի սեղանապետը: -Չէ, ես գնացի, Բաբկենը կնեղանա, գնամ գոնե բանկետի վերջին հասնեմ:
Ես էլ եմ գալիս, -ասաց ավագ քենակալը, -ինձ էլ հետդ տար: Բաբկենին ճանաչում եմ: Էն չի՞, որ կոնտուզիայից կուրացավ:
-Չէ, կոնտուզիայից չէր, արկի բեկորը աչքը հանեց, բայց կյանքը փրկեցին:
-Գալիս եմ, գնացինք: Ի՞նչ բանկետ ա անում:
-Քրդի անձնագիր ա առել, Եվրոպայում պետք կգա:
-Քուրդի անձնագի՞րն ինչ կընե, այժմ ալ Օջալանի կողքի՞ն պիտի կըռվե, -փորձեց կատակել ջահելը:
-Քեզ միամիտի տեղ մի դիր, -պատասխանեց միջնեկը, - բարի գիշեր քեզ: Նանար ջան, վաղը կեսօրին կգամ, կտանեմ աերոպորտ:
-Ես էլ վաղը կգամ, - միացավ ավագը:
Մեկական շիշ կոնյակ վերցնելով սեղանից՝ դուրս եկան: Բարի գիշեր մաղթեց և հեռացավ նաև հարևանը: Ավագ դուստրը շոյում էր Ղազարոսի ուսը: Հոր մյուս կողքին Նանարն էր նստել: Վերջապես սեղան էր նստել՝ իր հարսանիքի սեղանին:
-Բա, պապ ջան, քեզ թողնեին՝ էս տկլորին կտայիր աղջկադ, -հեռացեղ հարևանին ցույց տալով՝ ասաց միջնելը, -մինչև հիմա դպրոցի վերջին զանգի շալվարն ա հագնում:
-Պապային էլ պիտի հասկանանք, -միացավ ավագը, -ուզում էր Նանարին մոտը պահել, չէ՞ պապ: Հա, արդեն ծեր ես, մենակ դժվար կլինի, բայց աղջկադ ճակատագրի հետ խաղալու իրավունք չունես:
-Լավ էլ տղա էր, -մի կերպ շշնջաց Ղազարոսը:
-Գիտե՞ս ինչի են մորը միաչքանի ասում, -շարունակում էր միջնեկը, որովհետև արդեն քանի տարի ա՝ ակնոցի մի ապակին ընկել ա, միակնանի ակնոցով ա մարդամեջ դուրս գալիս:
-Լավ էլի, վերջացրեք, նորից թախանձեց Նանարը:
Ղազարոսի արմունկները սեղանին դրեց, գլուխը գցեց արմունկներին:
-Արի քեզ տանեմ, քնիր, - ասաց Նանարն ու փորձեց բարձրացնել հորը և նրա անօգնականությունից էլի հեծկլտաց:
-Լացիր, բալես, կուշտ լացիր, - ասաց Ղազարոսը՝ մի կերպ ոտքի կանգնելով: -Էստեղ լաց եղիր, որ էնտեղ չլացես: Ոչ կարոտից, ոչ էլ ուրիշ բանից՝ չլացես:
Մայրաքաղաքից եկածները՝ թղթակիցը, հայր և որդի սփյուռքահայերը, էլի մի քանիսը ոտքի ելան: Քամի խաղաց ու նկուղի գարշահոտն ավելի խիստ զգացվեց:
-Էս հոտը չկտրվեց ու չկտրվեց, -քրթմնջաց երրորդ դուստրը:
-Հոտը հեչ, - ասաց Նանարի օգնությամբ դեպի տան վերնահարկ տանող աստիճանները քայլող Ղազարոսը, -խնավությունը քաշել ա պատերի ջանը, մի օր տունը փուլ կգա:
-Ափսոս, ֆոտոապարատ չկա, -ասաց լրագրողը՝ սարի կրծքին ծավալվող կրակը ցույց տալով, տեսնես՝ ի՞նչ են արել շան որդիք:
Քաղաքացիների գնալուց հետո, լռության մեջ նորից ահն ուժգնացավ: Մթության մեջ հրկիզված լեռը ահասարսուռ էր ու վհատեցնող:
-Իսկապես, էս ի՞նչ ա, մամա ջան, - շշնջաց հորը դռան մոտ հասցրած Նանարը:
-Բան չկա, մի վախեցեք, -հանգստացրեց Ղազարոսը, -քրդերը ցորենի տակն են վառել: Չորրորդ տարին ա՝ սարի փեշին ցորեն են ցանում: Հնձել են, տակի սալոմն են վառել: Մի վախեցեք, սարին բան չի պատահի:
____________________

Խարխափումներ

Մայրս չգիտեր, որ կոտրվել են երկու ոտքերս: Չէին ասել, որ ամեն ոտքիցս տասնութ կիլոգրամ կշռաքար կախված ամենաքիչը կես տարի անշարժ պառկելու եմ հիվանդանոցի մահճակալին գամված: Չէին ասել, որովհետև իրենք էլ չգիտեին: Սկզբում բժիշկներն ինձ ասացին, թե կքայլեմ ամենաուշը երկու ամսից: Երևի ճիշտ արեցին, որ խաբեցին, թե չէ ինձ սափրող վարսավիրի հարցին` ո՞նց եմ դիմանում միաժամանակ շոգին ու ցավին, պատասխանս, թե թող իր սուրսայր ածելին պարանոցիս վրա էլ գոնե մեկ անգամ տանի ու բերի, միայն որպես կատակ չէր հնչի: Երբ երկու ամիս անց բժիշկներն էլի այդքան ժամանակ ուզեցին ինձ ոտքի կանգնեցնելու համար, ես հասկացա, որ շատ ամիսներ են անցնելու, մինչ կկարողանամ տուն գնալ ու տեսնել նրան: Ընկերներիս խնդրեցի, որ ինձ հետ կատարվածը հայտնեն մորս հնարավոր մեղմ տարբերակով և բերեն նրան ինձ մոտ հիվանդանոց: Նրա գալուց առաջ խնամքով դիմակավորեցինք, թաքցրինք ձախս, իբր միայն աջն է վնասված: Նա ներս մտավ, կռացավ, արցունքն աչքին համբուրեց ինձ, ու շշնջաց . «իմ խեղճ բալա», բայց երկու-երեք րոպե անց աշխուժորեն ու ափսոսանքով պատմում էր կարկուտի հասցրած վնասի մասին: «Ինչ պոմիդոր էր եղել, տղա ջան, ինչ պոմիդոր: Ես իմ կյանքում այդպիսի բերք չէի տեսել»: Ես սկզբում վրդովվեցի մորս` անձիս նկատմամբ, իմ կարծիքով անբավարար ուշադրությունից, և այդ պահին մտածում էի, թե իզուր ցավեցնելով` թաքցրեցինք ձախս, բայց նրա գնալուց հետո սիրտս ծակում էր իմ այդ անարդար մտքից, որովհետև ինքը դեռ բահ էր բռնում ու փոր անում, բահը դեռ կարողանում էր բռնել ու ջրել մեր բանջարանոցը, քաղհանել մոլախոտը և առանց ծնողների մնացած երեք անչափահաս երեխաներիս պահել: Մորս գնալուց անմիջապես հետո ես խելագարվում էի կարոտից, բայց հրաժարվեցի նրա հետ հեռախոսով խոսելու ընկերոջս առաջարկից, երբ արդեն ամիսներ էին անցել մեր վերջին հանդիպումից:
Ես նրա հետ խոսում էի ամեն օր, հիմնականում գիշերները, երբ ցավը դառնում էր նողկալի և փորձում վհատեցնել և բարոյազրկել: Սխալվում էր բժիշկ Աշճյանը, որ կարծելով, թե քնած եմ ու չեմ լսում իրեն, կնոջս ասաց. «Զարմանում եմ, թե ինչ արժանապատիվ է տանում անդիմանալի ցավը»: Գիշերային ցավերը ինձ զրկում էին արժանապատվությունից, և ես այնպես էի գոռում, որ կանգ էին առնում գահավեժ ջրվեժները, արմատախիլ էին լինում ամենաերկարակյաց ծառերը, պապանձվում էին ամենալեռնային աղմկոտ գետերը, փլվում էին ամենաամուր շինությունները, հողին էր հավասարվում կառուցվածքս, բայց ոչ ոք ինձ չէր լսում` նույնիսկ կողքիցս ոչ մի վայրկյան չհեռացող կինս: «Տեր, ուժ տուր չպարտվեմ» շշնջում էի, բայց ավելի հաճախ, շատ ավելի հաճախ.» Մամ ջան, մամ ջան ես ի՞նչ անեմ», և երկու դեպքում էլ թե աղաչանքս էր նույնը, թե` հասցեատերը: Ու ամենևին էլ կարճ չի ամառվա գիշերը, ես գիտեմ, ես տեսել եմ, թե ինչ երկար է գիշերը, թեկուզ ամառվա: Մանավանդ երբ դրսում քամին խոստանում է ճղակոտոր անել հիվանդանոցը շրջապատող բոլոր ծառերը` ու…ու…ու…, խշշշշշ, ուուուուու: Մեկին հաղթում է, շուռ տալիս հոսանքի լարերի վրա: Բուժքույր Ռուզանը երկար ժամանակ մոմ է ման գալիս` չկա ու չկա: » Մամ ջան, մամ ջան»: Ցավազրկողն ու քնաբերը երակներիս մեջ է ներարկում վառիչիս կրակի թույլ լույսի տակ: Մութ է, քամի ու անվերջանալի գիշեր: Ինչ սիրուն է ծխախոտիս վառվող ծայրը: Կարմիր է, սև ու խավար չի, ինչպես այս գիշերը: Կարմիր է, սպիտակ չէ, ինչպես հիվանդասենյակի պատերը, դիմացս ցցված ու գիշեր ու զօր դնդնացող սառնարանը, բժիշկների, բուժքույրերի, հավաքարարների հագուստը, մնացած ամեն ինչ, որ կարող եմ տեսնել պարանոցս կարելվույն չափով պտտելով:
-Հերի՛ք է ծխես, -լսում եմ, -գազախցում չենք:
-Սիրելիս, ես ո՞նց դիմանամ, -պատասխանում եմ:
-Էս արմագեդոն եղանակին ինչ էլ հավես ունես իմպրովիզի: «Մամ ջան, ի՞նչ անեմ»: Մի նախադասություն է, չես կարողանում անգիր անել, -ասում է ու ճիշտ ութ վայրկյան անց մշմշացնում:
Հինգ հատիկ ծխախոտ է հանել տուփից, դրել կողքիս, իբր ամբողջ գիշերվա համար հերիք է: Էդքան էլ ցերեկը թռցրել եմ, պահել բարձիս տակ: Մինչ ցավազրկողը կներգործեր` ես փորձում էի հասկանալ քամուն: Էլի մի ծառ տապալեց, էլի ողբն ու կականը մի ամբողջ պտույտ գործեցին հիվանդանոցի շուրջ բոլորն ու ամեն ինչ հանկարծ լռեց: Էլ ոչ մի ձայն, ոչ մի ծպտուն: Փոթորիկն իր զոհերն առնելով հեռացավ: Կնոջս համաչափ շնչառության հետ լսում էի նաև անդունդների դավադիր լռությունն ու ոխակալ սպասումը: Իմ համբերությունը չէր կարող լցնել այդ վիհերի խորությունը: » Մամ ջան, բա ես ի՞նչ անեմ»: Նա այդպես էլ ոչ մի անգամ մորֆի չընդունեց: Նույնիսկ այն ժամանակ, երբ քաղցկեղ աղտորոշմամբ նրան որոշակի չափով անվճար նշանակում արեցին: Դրանից հետո նա շուրջ մեկ տարի ապրեց, բայց ամեն օր մեռնում էր աչքիս առաջ` ոչ միայն անդիմանալի ցավերից, այլ պարզապես խեղդվում էր, չէր կարողանում օդը ներշնչել մինչև թոքերը: Գիտեի, որ մորֆին օգնելու էր ինչ-որ ժամանակ ու այլևս ոչինչ չէր օգնելու: Բայց ես անընդհատ հետաձգում էի այդ պահը, կարծելով, թե երկար է ապրելու: Նա դիմացկուն էր և քիչ էր տնքտնքում: Տալիս էինք սովորական ցավազրկողները, և նա մի քանի ժամ հանգիստ քնում էր: «Մամ ջան, մամ ջան, ես ի՞նչ անեմ», շշնջում էի անընդհատ, երբ ցավազրկողները չէին օգնում ու չգիտեի, թե ոնց օգտակար լինեմ մեռնող մորս:
Երկար է գիշերը, նույնիսկ` ամառային: Իմ համբերությունը չի կարող լցնել ինձ վաղուց սպասող վիհերի խորությունը, ինքս պիտի հանձնվեմ նրանց և գահավիժումը պիտի երկարի ու երկարի: Ահա, դանդաղ անցնում եմ մռայլ ու ահարկու ժայռերի կողքով: Նրանցից մեկը թեքվում է ու կողքինին ինչ որ բան շշնջում: Ես գիտեմ, որ իմ մասին են փսփսում:
-Ձեր հերն եմ անիծել, -շշնջում եմ և իջնում ու իջնում:
Միթե այս անդունդը հատակ չունի: Ձև եմ տալիս անկումիս, սկսում եմ թռչել: Ճիշտ է, դեռևս վար ու վար, բայց եթե ուզենամ կարող եմ նաև վեր բարձրանալ: Լողում եմ օդում, ինչպես ջրում, բայց միայն գլխիվայր: Հետո սկսում եմ կառավարել մարմինս: Էլի, էլի մի ճիգ և ստացվում է: Ստացվում է, թեպետ դժվարությամբ, բայց կարողանում եմ նաև վեր լողալ: Վեր եմ լողում, վեր եմ լողում: Քիչ անց էլի հանդիպում են բամբասկոտ ժայռերին:
-Հը, -ասում եմ, -բարեկամներ, կարծում էիք էլ չենք հանդիպելու:
Սրանք նորից իրար են թեքվում ու շարունակում փսփսալ: Քիչ անց հասկանում եմ, թե իմ դեմ ինչ դավ են նյութում` շարժվում են, մոտենում իրար, փորձում են սեղմել, ճզմել ինձ: Նայում եմ վեր: Լույսը դեռ չի երևում, բայց ես գիտեմ, որ այն կա, իմ գլխավերևում է, պետք է միայն բարձրանալ ու բարձրանալ: Եվ շտապել է պետք: Դավադիր ժայռերը օղակը փոքրացրել են, ահա կմնամ նրանց արանքում: Նշմարում եմ լույսը, բայց թևերս հոգնել են, դժվարությամբ են թափահարվում, ուժասպառ են: Ոտքերով էլ պիտի փորձել, ոտքերս պիտի օգնեն ձեռքերիս:
-Լսեք, -ասում եմ նրանց, -դուք նույն ցեղի, նույն ազգի ու տոհմի, նույն ռասսայի ու դավանանքի անդամներ եք, նույն հայրենիքն ունեք` իմ մարմինն է, պիտի օգնեք միմյանց, եթե չպրծանք այս վիհից, կորչելու ենք բոլորս միասին: Այնպես որ, գլուխ մի պահեք, ձեզ տեսնեմ:
Ոտքերս լսում են հորդորս, բայց կրունկներիս միջով անցկացված ձողերը շանթում են մարմինս, կշռաքարերը շխշխկում են: Կինս վեր է թռչում.
-Հո շուռ չտվեցի՞ր, -անհանգստանում է:
-Ինչքա՞ն կարելի է քնել, -հարցնում եմ:
-Չծխես, -պատասխանում է, -փորձիր մի քիչ էլ քնել:
-Մամ ջան, բա ես հիմա ի՞նչ անեմ:
Երկար է ամառվա գիշերը: Երկար ու խավար: Քամին շարունակում է իր ողբերգական արիան` խշշ, ուուու, խշշշ, ուուու: Մի քիչ էլ դիմացիր, հոգիս, տես, խավարն այլևս անթափանց չէ, սպիտակ առաստաղն սկսվել է նշմարվել: Մի քիչ էլ համբերիր և կտեսնես, թե ինչ պայծառ առավոտ է լինելու: Հենց լուսանա` ցավդ կանցնի և դու կքնես: Կքնես մեկ ժամ, երկու, երեք, կքնես հանգիստ և չես տեսնի, թե ինչպես է հավաքարար Ազատուհին ավլում գիշերվա ընթացքում հատակին թափված ցավիդ մնացուկներն ու հուսահատությանդ կտորտանքները:
Նա հազիվ էր տառերն իրարից ջոկում` երեք տարի էր դպրոց գնացել: Ակնոցի մի ապակին էլ վաղուց կոտրել էր, բայց մահվանը նախորդող ամբողջ տարին կարդում էր, կամ փորձ էր անում Նոր կտակարանը կարդալ: Ես խլում էի նրա ձեռքից սուրբ գիրքն ու ինքս բարձրաձայն կարդում նրա համար: Ոչ միայն կարդում էի, այլև մեկնաբանում, բացատրում Աստծո որդու առակները:
«Լսեցեք մի այլ առակ. Մի տանուտէր կար, որ այգի տնկեց և այն ցանկապատեց ու նրա մեջ հնձան փորեց և աշտարակ շինեց. Ապա այն վարձու տուեց մշակներին և գնաց հեռու երկիր: Երբ պտղի ժամանակը մօտեցաւ, իր ծառաներին ուղարկեց այն մշակների մօտ, որպէսզի բերքից իր բաժինը առնեն: Իսկ մշակները նրա ծառաներին բռնելով` մէկին սպանեցին, մէկին քարկոծեցին: Դարձյալ ուրիշ ուղարկեց` թուով աւելի, քան առաջինները: Եւ սրանց էլ նոյնն արեցին: Յետո նրանց մոտ ուղարկեց իր որդուն ու ասաց` թերևս իմ այս որդուց ամաչեն: Իսկ մշակները, երբ տեսան որդուն, իրենց մտքում ասացին` սա է ժառանգը, եկեք սպանենք սրան և սրա ժառանգությունը մենք սեփականացնենք: Եվ նրան բռնեցին հանեցին այգուց դուրս և սպանեցին»:
-Մամ, քո կարծիքով, երբ այգու տերը գա, ի՞նչ կանի այդ մշակներին, -հարցնում էի մորս, ինչպես Աստծո որդին իր ունկնդիրներին, բայց մայրս նրա աշակերտների նման չէր պատասխանում. «Չարերին չարաչար կոչնչացնի և այգին կտա այլ մշակների, որոնք նրան կտան պտուղներն իրենց ժամանակին», այլ ասում էր.» Ի՞նչ կանի, բալես, դու ասա, մեռնեմ իմ տղին, իմ տղեն թող ասի»: Ես նրան հարցով էի պատասխանում.
-Մամ, քա կարծիքով, ո՞վ է այգեպանը:
-Այգու տերը չէ՞, -երկմտում էր մայրս:
-Աստված է այգեպանը, մամ, մենք էլ չար ծառաներն ենք: Այգեպանի ուղարկածները մարգարեներն էին, որոնց հալածեցին մարդիկ, հետո Աստված իր միակ որդուն ուղարկեց, չէ՞, մամ:
-Մեռնեմ իրա զորությանց, մեր տեր Քրիստոսին, -հուզվում էր մայրս առակի պարզությունից, -այգուց հանեցին դուրս ու սպանեցին: Տես հլա, մեռնեմ իմ տղին, ոնց տեղը տեղին բացատրեց:
Ժամանակ առ ժամանակ, երբ ես ծալում էի գիրքը` համարելով ընթերցանությունը ավարտված, նա շշնջում էր. «Տղես, քեզ որ մի բան ասեմ, իմ վրա հո չես բարկանա «:
-Ոչ մամ, ոչինչ մի ասա, ես քո խոստովանահայրը չեմ, ես քո որդին եմ, միայն քո և ոչ ավելին, ինքս էլ մեղքերի մեջ ու թողության կարոտ:
Հետո նա տնքտնքալով գնում էր, պառկում հարևան սենյակի իր անկողնուն ու մինչ ցավի սրացումը ինչ որ աղոթք մրմնջում և աղոթքի արանքում անընդհատ կրկնում.» Մորս չպահեցի, տղա ջան, չպահեցի «:
Երբեմն, ես էլ նրա հետ աղոթում էի: Աղոթում էի, որ կինս շուտ վերադառնա, որովհետև ոչ մի դեպքում չէի կարող նրանից գիշերանոթ խնդրել: Հետո նա չդիմանալով ցավին, առնում էր դեղերի տրցակն ու մոտս գալիս: Ամեն անգա ես հիմնավոր բացատրում էի, թե որը որից հետո պիտի խմի, բայց նա կամ չէր հիշում, կամ էլ հաճելի էր այդ արարողակարգը: Ես ընտրում էի համապատասխան հաբը, տալիս նրան և հուսադրում, թե մի քանի րոպեից ցավը մեղմացած կլինի ու մտքումս կրկնում. «Մամ ջան ես ի՞նչ անեմ»: Ես քայլեցի, երբ նա արդեն առանց օգնության չէր կարողանում տեղաշարժվել: Այդ մեկ տարվա ընթացքում, երբ ես գրեթե ամեն օր նրա համար սուրբ գիրքն էի կարդում, մայրս մաշվում էր ժամ առ ժամ: Նա մարմնեղ կին էր, խիստ փարթամ կրծքերով, այնքան, որ մինչ օրս մանկության տարիներից պահած վրեժներ ունեմ նրանց նկատմամբ, ովքեր թեկուզ մեկ անգամ անհարկի կատակ են արել այդ մասին, բայց մեկ տարվա, նույնիսկ ավելի պակաս ժամանակում այնպես սմքեց, որ երեխաներիս համար էլ դժվար չէր նրան զուգարան ուղեկցել, բաղնիք կամ խոհանոց: Ուրիշ տեղ մայրս այլևս չուներ գնալու: Առաջ բակ էլ էր դուրս գալիս, երկար նստում պատի տակ, տնքտնքոցների արանքում պատասխանում անցորդների բարևներին, բայց արդեն հազվադեպ ճանաչելով նրանց: Հետո դադարեց դուրս գալ` ցավը ստիպում էր տառապել անկողնուն գամված: Արդեն երկու տարի էր, որ երբեմն խնդրում, երբեմն էլ պահանջում էինք, որ պարանոցին գլխաշոր կապի, որովհետև պարանոցի վրա գնդակի մեծության սապատ էր առաջացել, ու առանց տհաճության դժվար էր նայել: Ես հիմնականում կարողանում էի խույս տալ: Բայց նա դժկամությամբ էր համակերպվում ամբողջ օրը վզին գլխաշոր կապելուն, բացի այդ, երբեմն-երբեմն ցույց էր տալիս ինձ ու խնդրում, որ շոշոփեմ ու պատասխանեմ, թե արդյոք էլի է մեծացել վերջին օրերին: Ընտանիքի անդամները անում էին ամեն ինչ, որպեսզի ավելի ու ավելի դժվար տեղաշարժվող հիվանդին չթողնեն իմ հույսին, որովհետև ինքս էի հենակներով մի կերպ տեղաշարժվում ու մի անգամ, երբ իր խնդրանքով ես էի օգնողը` շրխկացինք գետին, հետո ես ձայն էի տալիս, կանչում էի կնոջս ու նայում, թե ինչպես է մայրս ոտքի կանգնելու հուսահատ ու անհաջող փորձեր անում: Այդ տառապանքի պահին նա ավելի տձև էր երևում, ուռած պարանոցը բաց էր, թորշոմած կրծքերը կախվել էին գիշերազգեստի վրա, իսկ իրանը վաղուց ծռված էր իննսուն աստիճանի չափով: Մենք ընկել էինք` ես միջանցքի, իսկ նա զուգարանի հատակին և ինքնուրույն ոտքի կանգնելու զուր ջանքեր էինք գործադրում: Կարծելով, թե տերերն իրեն բնորոշ դիրք ընդունած, խաղ են անում, Սևուկը եկավ, տնկվեց մեր միջև, սկսեց բրազիլական պար հիշեցնող շարժումներ անել ու պոչը քսմսել դեմքիս: Տնեցիները մեզ մոտ եկան ոչ թե իմ օգնության կանչերը լսելով, այլ պատին զարնվելու շան կաղկանձը:
Ես նրան միայն մի անգամ եմ տեսել երիտասարդ, երրորդ նարկոզի ժամանակ. Քսան-քսանմեկ տարեկան էր, երբ բազմաթիվ փեսացուներ էին նրանց տուն գալիս, «ձիավորին ձիուց մի ձեռքով ցած կբերեի» ասում էր իր այդ տարիների մասին, տղամարդկանց հավասար հունձ էր անում, աշխատում միաժամանակ կոլխոզի ֆերմայում, որպես կթվորուհի, և ճանապարհաշինարար էր Եղեգնաձոր-Արտաշատ մայրուղու վրա: Այդ տարիների թեկուզ մեկ նկար իսկ չուներ, որ ես գոնե մոտավոր պատկերացում ունենայի, թե ինչպիսին է եղել մայրս մինչև քառասուն տարեկան դառնալը, որովհետև այդ տարիքում է ծնել ինձ` իր առաջին երեխային, հոր մահվանից ու մոր կուրանալուց հետո պահելով երկու կրտսեր եղբայրներին ու քրոջը, ամուսնացրել, նոր միայն ինքը դարձել հիսունն անց հորս երրորդ կինը: Կույր մորը թողել է կրտսեր հարսի խնամքին:
Նա բարձրահասակ էր, թիկնեղ, երկար, հյուսած սև ծամեր ուներ: Դժգոհեցի, երբ վերակենդանացման բաժնի վարիչ Աշոտն ականջիս շշնջաց, թե ինձ դուրս է բերել նարկոզից: Ես ուզում էի տեսնել իմ ջահել մորը:
Չգիտեմ` ինչ մտածեմ: Միթե, իսկապես կարծում էր, թե իր միակ, կամ ամենամեծ մեղքն է դա: Այնքան էր սևեռվել, որ համոզված էր, որ կրկնելու է մոր ճակատագիրը` կուրանալու է, կարծես իր բաժինը քիչ էր, կամ զրկվելու է զավակների խնամքից` որպես իր ամենամեծ մեղքի հատուցում:
Երբ գնդակի չափ ուռուցքը ներսից բացվեց, և նա օրեր շարունակ արյուն ու էլի ինչ որ անհասկանալի հեղուկ էր թքում, բժիշկները պահանջեցին հնարավորինս քիչ շփվել հիվանդի հետ, իսկ երեխաներին արգելեցին նրան մոտենալ: Ասենք այդ օրերին նրան մոտենալ չէր էլ լինում, որովհետև արնախառն հեղուկը անտանելի ծանր հոտ ուներ:
Հիվանդի հետ հարաբերվելու ամբողջ գործն իր վրա կինս առավ, արգելելով երեխաներիս մոտենալ տատին, իսկ ինձ` պատմել մորս, որ վարակի վտանգ կա: Ես ենթարկվեցի կնոջս, բայց երեխաներս բանի տեղ չդրեցին ոչ բժշկի, ոչ էլ մոր արգելքները: Նա սովոր էր և իրեն անգամ այդ վիճակում չէր զրկում թոռներին գրկելու, երկար-երկար համբուրելու հաճույքից: Այնուամենայնիվ նա զգաց, որ բոլորն իրենից ինչ որ չափով խուսափում են, նորից հիշեց իր մեղքն ու արցունք աչքին ինձ խնդրեց հիվանդանոց տեղափոխել: Ես գրկեցի նրա գլուխը, և ասացի, որ նա երբեք միայնակ չի մնա, որ նրա կողքին կլինեմ մինչև իր կյանքի ամենավերջին պահը, որ մենք բոլորս իր կողքին կլինենք, ինչ էլ որ պատահի:
Նա նույնպես արտասվեց ու աչքերի մեջ, բացի արցունքից, թողություն ստացածի շնորհակալ երանություն էր: Ես էլ ոչինչ չեմ խոսել նրա հետ: Նա այլևս վեր չելավ անկողնուց, հանգեց երկու օր անց, գիշերով, միայնության մեջ, հավանաբար պարզապես խեղդվելով թթվածնի պակասից: Որոշել էի այդ մասին հարցնել հերձող բժշկին, բայց կարկամեցի, երբ նա դուրս գալով բաղնիքից, երկտակ ցելոֆանե տոպրակը մեկնեց ինձ ու ասաց. «Կթաղեք նույն փոսի մեջ»: Քարացա: Չգիտեմ` ինչքան մնացի այդպես կանգնած, մինչև որ մեկը կռահեց ձեռքիցս առնել մորս մարմնի այն մասերը, որոնք իրեն` որպես դիակ պետք չէին, որոնց հետ ես ինչ որ ժամանակ նույն ազգից ու տոհմից էի, մենք նույն հայրենիքն ունեինք` մորս մեր մարմինը:
Հետո, ես նրան երկրորդ անգամ տեսա երիտասարդ: Դագաղում պառկած` նա գեղեցկացել էր, ջահելացել: Դեմքը հանգիստ էր, դիմագծերը նուրբ, ցավի ու տառապանքի ոչ մի հետք, անգամ պարանոցի սապատն էր ամբողջությամբ քաշվել:
Հիմա քայլում եմ առանց հենակների, միայն մի ձեռնափայտով, բժիշկների պնդմամբ շուտով դա էլ դեն կնետեմ, բայց գիտեմ, որ այս երկրի վրա ես այլևս կաղալու եմ, երերալու եմ, ընկնելու եմ: Իսկ ոտքերս երբեմն, հատկապես անձրևոտ եղանակին ստիպում են հայհոյել ու գոռալ ցավի դեմ, բայց հիմա «Մամ ջան, մամ ջան, բա ես ի՞նչ անեմ» շշնջում եմ միայն այն պահին, երբ կորցնում եմ նրան երբևէ հանդիպելու հույսը, երբ կարոտը սպառնում է քաղցկեղ դառնալ: «Մամ ջան, մամ ջան ի՞նչ անեմ» շշնջում եմ, փնտրում ու չգիտեմ ուր ուղղեմ հայացքս` ոտքերիս տակ, ուր հողին հանձնեցինք նրան կես տարի առաջ, թե` գլխավերևս: Երանի վերևում լինի, ուր չգիտեմ, թե ինչ կա, ի տարբերություն ներքևի, ուր որդեր են ու ապականություն, խոնավ է ու շատ ցուրտ: Ես այնտեղ եղել եմ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
8522 | 0 | 0
Facebook